Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տերյանը եւ քրիստոնեությունը

«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում էլ, նշված հեղինակների «քրիստոնեականությունը», գրեթե երջանիկ բացառություններով, քննվել են ոչ թե որպես «զուտ քրիստոնեական» իրողություններ, այլ շեղումներ, եթե չասենք՝ ընդդեմ քրիստոնեության։ Նարեկացին դարձել է հերձվածող, Դուրյանը՝ աստվածամերժ, Վարուժանը, Սիամանթոն՝ հեթանոս (ենթատեքստում՝ անհավատ, աթեիստ)։
Այսպես, որպեսզի ապացուցվի՝ Նարեկացին դարձել է հերձվածող, Դուրյանը՝ աստվածամերժ, Վարուժանը, Սիամանթոն՝ հեթանոսներ, ընդ որում, վերջիններիս դեպքում անտեսվել է մի այնպիսի քրիստոմատիական ճշմարտություն, որ հեթանոսությունը բնավ էլ անհավատություն չէ, ինչպես ներկայացվում է Նարեկացու դեպքում, հանուն անկարելին ապացուցելու մարմաջի՝ մոռացվել է, որ անհնար էր նրան սրբերի դասը կարգել, եթե նա հերետիկոս էր, Դուրյանի պարագայում «զղջումի» իսկապես քրիստոնեական վերաբերմունքը՝ շրջանցելով։ Այսպիսի մոտեցումը նույնիսկ մարքսիստական չէ, ուր մնաց՝ գիտական, քանի որ Մարքսի ուսմունքում առկա է ոչ կրոնականությունը (պարզ, մարդկային լեզվով՝ նա անտարբեր էր կրոնի նկատմամբ) եւ ոչ թե աթեիզմը, որովհետեւ Մարքսը երբեք ոչ մի տեղ չի կանխատեսում պայքար կրոնի դեմ։ Ճիշտ է, ըստ Մարքսի, «կրոնը ժողովրդի համար հաշիշ է», ապագա հասարակարգի ճարտարապետության մաս չի կարող լինել եւ որպես քաղաքական կառավարման բաղկացուցիչ չի դիտվում, միեւնույն է, կրոնը, ըստ Մարքսի, չեզոք ոլորտ է եւ ոչ թե թշնամական իրողություն։
Այնպես որ, աթեիզմը, անհավատությունը Լենինի գյուտն է, որով նա, սկսած 1905 թվականից (սկզբունք՝ հռչակված 1918 թ. հունվարի 23—ի Ժողովրդական կոմիսարների խորհրդի «Եկեղեցին պետությունից եւ դպրոցը եկեղեցուց անջատելու մասին» դեկրետով), երբ պահանջում էր եկեղեցու անջատումը պետությունից, լքում էր մարքսիստական սկզբունքները, սակայն նրա «կոմունիզմը», որքան էլ հիմա տարօրինակ հնչի, բացառապես կրոնական է։ Սա մաքուր ռուսական սուռոգատ է, եթե չասենք՝ ռեբուս Լյութեր—Լենին։ Այս պահին չեմ ուզում խորանալ «լենինյան» հայացքների ռուսական մշակութային հիմքերի, ոչ Դոստեւսկիի աստվածորոնումների կամ Տոլստոյի «նաիվ—մուժիկական» նիհիլիզմի մեջ եւ ամենեւին պատահական չեմ համարում Լենինի՝ Տոլստոյին որպես ռուսական հեղափոխության արտացոլման հայելի» ընկալելու փաստը։
«Տերյանը եւ քրիստոնեությունը» թեմայում այս հարցերի ներառումը կարող է անտեղի համարվել, սակայն չպետք է մոռանալ, որ Տերյանը իրեն սոցիալ—դեմոկրատ էր համարում, բոլշեւիկյան կուսակցության անդամ եւ չէր կարող, թեկուզեւ անխառն բանաստեղծ, անմասն մնալ այլ կարգի նկատառումներում։ Դրանց գումարենք նաեւ այն, որ, անկախ քաղաքական եւ գեղագիտական կողմնորոշումներից, դարասկզբին արդեն որոշակի էին գաղափարական այն սկզբունքները, որոնք պոզիտիվիստական փիլիսոփայության կեսդարյա հարվածների տակ, կրոնն արդեն արձագրում էր համընդհանուր, համաշխարհային ճգնաժամ, եւ մշակույթի ոչ թե աստվածակենտրոն, այլ մարդակենտրոն հայացքները տալիս էին իրենց պտուղները։ «Սակայն Զրադաշտը արդեն, այսպես խոսեց առ սիրտն իր. «Լինելի՞ք բան էր։ Այս ծեր սուրբն իր անտառում դեռ ոչինչ չէր լսել այն մասին, որ Աստված մեռած է»,–երբ գրում է Նիցշեի հայտարարությունը, թե աթեիստական ընդվզում չէ, ոչ էլ Նիցշեն էր անհավատ, այլ քրիստոնեական աշխարհայեցողության հնարավոր ելքերից մեկը։
Համեմատության համար ասեմ, որ իսլամական Աստված չի ծնվում, հետեւաբար, չի կարող մեռնել, իսկ Բուդդան իսկապես մեռնում է եւ մտնում Նիրվանայի մեջ. այդ պատճառով, բուդդիզմը կարելի է դիտել որպես կրոն՝ առանց Աստծո, այսինքն՝ ոչ աստվածային հավատալիքների համակարգ։ Նույնը կարելի է ասել Հիսուսի մասին՝ ավելացնելով, որ Նա Բուդդա է ողջ կենսագրությամբ մինչեւ խաչ բարձրանալը, եւ Քրիստոս է դառնում արդեն Հարության գաղափարով։ Որ Տերյանն առնչվում է վերոհիշյալ բոլոր խնդիրներին, միանգամայն ակնհայտ է։ Տերյանի համար կյանքն անսկիզբ է եւ անվերջ։ Ճիշտ է, Աստված անքննելի է, սակայն աշխարհը, այսինքն՝ արարչությունը՝ քննելի, հատկապես աշխարհի այն մասը, որ կոչվում է մշակույթ։ Ըստ Տերյանի՝ աշխարհը կառավարում է Չարը.
Անդարձ կորել է սրտիս խնդումը,
Թունոտ մի մեգ է իջել հոգում իմ.
Մտածումներըս թախիծ ու թույն են,
Գալիքը սեւ է՝ որպես խոկումն իմ։

Աշխարհն անգութ եւ ահավոր է,
Եվ ի՞նչ է սերը - անզոր մանուկ մի.
Չարն է հաղթողը, չարն է հզորը,
Թախիծն անզոր է, եւ սերն անօգ է…

Մեր կյանքը դառն է, մեր օրը մութ է,
Անզոր են, զուր են վեճն ու կասկածը.
Բոլորը ծաղր է, բոլորը սուտ է,
Չարն է, որ տեր է, չարն ինքն աստված է։
Սա քրիստոնեական ամենավաղ պատկերացումներից մեկն է՝ անկախ այն բանից, որ արարչության հեղինակ Աստված է, աշխարհը չարի, այսինքն՝ սատանայի թագավորությունն է, հետեւաբար, այն մարդու համար փորձության ոլորտ է։

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO