Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պատասխանատվություն՝ մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար

Հանուն հանրային առողջության եւ անվտանգության

Ինչպես գիտենք, Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց երկրում արտակարգ դրության պայմաններում մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել էր ՀՀ կառավարության կողմից։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» 182.3—րդ հոդվածի 8—րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ որպես զանցանք նախատեսելով լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից 300—ապատիկի չափով։ Իսկ տույժի ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկության կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանք է ենթադրում՝ նվազագույն աշխատվարձի 500—1000—ապատիկի չափով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ԶԼՄ հասկացությունը փոխարինվել է լրատվական գործունեություն իրականացնող հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա։ Միաժամանակ կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը։ Նախարարի խոսքով՝ նախագծերի ընդունմամբ կապահովվի արտակարգ դրության իրավական ռեժիմի պատշաճ կատարումը, կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ մարդու առողջության եւ բնակչության առողջության դեմ ուղղված ոտնձգությունների նկատմամբ համարժեք գնահատական տալու համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» եւ «Քրեական օրենսգրքում» առաջարկվում է սահմանել «մեկուսացում» եւ «ինքնամեկուսացում» հասկացությունները։
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է թիրախավորել երկու օբյեկտ՝ մարդու առողջությունը եւ բնակչության առողջությունը։ Այսպես՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակումը, ենթադրում է պատիժ՝ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300—500—ապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։ Եթե արարքը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ անչափահասի նկատմամբ կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա դրանք կդիտարկվեն որպես արարքը ծանրացնող հանգամանքներ։
«ՀՀ»—ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ հրատապ նախագիծ էր, եւ իրենք կողմ են քվեարկել. «Կան թերություններ, բայց խնդիրը հրատապ լուծման կարիք ուներ։ Իրավակիրառ պրակտիկայում հետագայում թող լուծվեն դրանք։ Միգուցե, ընթացքում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն առաջանա»։ Բավարար են, արդյոք, օրենսդրական այս կարգավորումները, թե ոչ, պատգամավորը նկատեց, որ եթե հանրային ինքնագիտակցությունն ու իրավական գիտակցությունը բարձր չլինեն, ապա արդյունքի չենք հասնի. «Պատասխանատվության ենթարկելը կամ պատժելն ամենածայրահեղ քայլը պետք է լինի։ Մարդկանց հետ պետք է դաստիարակչական աշխատանքներ իրականացնել, նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել՝ բացատրելով եւ համոզելով, թե ինչ քայլերի կարելի է եւ ինչ քայլերի չի կարելի դիմել»։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

25-03-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO