Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.04.2020
ՍՈՑԻՈՒՄ


Պարենային եւ ոչ պարենային ապրանքների մասով խնդիր չկա

Հայաստանում պարենի եւ ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների խնդիր չկա, ներմուծումները բնականոն կատարվում են։ «Մենք այս պահին, ինչպես եւ նախկինում, չունենք պարենի եւ ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս։ Լարսը բաց է, ներմուծումը նորմալ կատարվում է, բեռնափոխադրումների հետ կապված էլ որեւէ խնդիր չունենք»,–երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիր չենք ունենա այս մասով։ Ուստի ՏՄՊՊՀ նախագահը կոչ արեց քաղաքացիներին այս պահին եւս անհարկի գնումներ չանել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա։ Ճիշտ է՝ խոշոր սուպերմարկետներում պիկ օրերին մեծածավալ գնումներ են արվել, բայց նույնիսկ այդ ժամանակ դարակաշարերը դատարկ չեն եղել։ Իսկ այս պահին գնումների անկում է նույն այդ սուպերմարկետներում։
Համաձայն ՏՄՊՊՀ—ի գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգի՝ որոշ մրգերի եւ բանջարեղենի գնաճ կա, ինչը սեզոնային գործոնով է պայմանավորված։ Թեեւ գյուղմթերքի հետ կապված հարցերը հանձնաժողովի տիրույթում չեն, քանզի ոլորտում չկա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում են գյուղմթերքի հետ կապված որոշ խնդիրներ՝ ՏՄՊՊՀ—ն արել է մոնիտորինգը։ Եթե հակիրճ, ապա «մենք ունենք տեղական խնձոր, կիվի, նարինջ, վարունգ, կարտոֆիլ, պղպեղ, մանդարին, լոլիկ եւ բանան։ Որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում, սակայն դա կապված է նաեւ սեզոնի հետ։ Մարտը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը։ Շուկաներում գյուղմթերքի գինը էականորեն ավելի ցածր է, քան խոշոր ցանցային սուպերմարկետներում։ Տեղական ապրանքներից խնձորի գինը նվազել է, ներմուծված ապրանքներից ցիտրուսի գինը մի փոքր ավելացել է, սակայն վերջին երկու օրերին կիվիի եւ մանդարինի գնանկում է նկատվել»։
Բրնձի, ոսպի, հնդկաձավարի գները մեծամասամբ չեն փոխվել, մի փոքր թանկացել է ձեթը։ Գեղամ Գեւորգյանը նշեց, որ մեր քաղաքացիները դժգոհում են կոճապղպեղի գներից, սակայն դա էլ հանձնաժողովի տիրույթում չէ, եւ իրենք չեն կարող բոլոր նմանատիպ ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։
Ինչ վերաբերում է բժշկական դիմակների գներին, ՏՄՊՊՀ նախագահի խոսքերով՝ դրանց համաշխարհային գներն են կտրուկ բարձրացել, եւ քանի որ Հայաստանը դիմակ չի արտադրում, ձեռք բերված դիմակների գները նույնպես թանկ են եղել։ Արդյոք դիմակ ներմուծող բոլո՞ր տնտեսավարողներն են ստուգվել։ «Չեմ երաշխավորում, որ մենք բոլոր հնարավոր տնտեսավարող սուբյեկտներին, որոնք դիմակ են բերել ու վաճառել, նայել ենք, բայց նայել ենք մեծ խմբաքանակների ինվոյսային գները, տեսել, որ ձեռք բերման գները թանկ են»,–ի պատասխան համառոտեց նա։
«Հայաստանում վերջին օրերին բենզինի գնանկում է եղել՝ 20 դրամով։ Ապրիլին նույնպես գնի նվազում է սպասվում։ Ալյուրի գնի մասով. կգ—ով վաճառվողի գինը չի փոխվել։ Փաթեթավորված ալյուրը փետրվարի 26—ից մինչեւ մարտի 3—ը եղել է 280 դրամ, մարտի 4—14—ը՝ 255 դրամ, մարտի 15—ին բարձրացել է 270։ Հետո կրկին 255 դրամ է դարձել։ Հավկիթն է թանկացել՝ 25 դրամից դառնալով 33 դրամ, հետո 40 է դարձել, հետո՝ նվազել՝ դառնալով 38։ ՏՄՊՊՀ—ն խանութներում ուսումնասիրել է այն ապրանքները, որոնց սպառումը մեծ է։ Ըստ այդմ, օրինակ՝ նորզելանդական կարագը 3530 դրամից, «Լոռի» տեսակի պանիրը 2390 դրամից, սիրողական տեսակի երշիկը՝ 2100 դրամից չեն թանկացել։ Թթվասերի ու կաթնաշոռի գների էական փոփոխություն չկա, միայն երկու դեպք է եղել, երբ գինը բարձրացել է, հետո իջել է այդ հարցը կուսումնասիրենք։ Կաթի դեպքում եղել է, որ գինը նվազել է կամ բարձրացել, մենք կփորձենք հասկանալ, թե ինչի հետ են կապված այդ փոփոխությունները»,–եզրափակեց Գ. Գեւորգյանը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

25-03-2020





01-04-2020
Արցախում քվեարկել են ազատության, արդարության ու խաղաղության համար
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կայացան

Երեկ կայացած ...


01-04-2020
Ապրիլյան քառօրյա
Մեզ պարտադրված պատերազմում կրկին հաղթեցինք

Չորս տարի առաջ ...


01-04-2020
Համակարգը կհամալրվի նոր սարքավորումներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ...


01-04-2020
Քայլերը՝ որոշումների տեսքով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, ...


 
01-04-2020
«Առ ու տուր են ասել, ոչ թե առ ու կուլ»
Այս եւ փոխանակային հարաբերություններին առնչվող մյուս ասացվածքները վկայում ...


01-04-2020
Գեղեցիկ սիրո պատմություն
Որն ընդհատվեց ողբերգական պատահարի հետեւանքով

Մարտի 31-ի կեսգիշերն ...


01-04-2020
Միաժամանակ մի քանի խնդիր է լուծվում
Կառավարության կողմից վարձու աշխատողներին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցով




01-04-2020
Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը
Եվ երբ բացակայում են լաբորատոր ...

01-04-2020
20 հազար աշակերտ եւ ուսուցիչ հեռավարի համար չունեն էլեկտրոնային սարքեր
Դեռ վաղ է չափել կրթության այս եղանակի ...

01-04-2020
«...Որ մեռնում եմ քաջի նըման՝ կռիվ տալով մինչեւ վերջ»
3. Խորեն Աբրահամյան. երբ ծովը ցամաքում ...

01-04-2020
Անկաշառ նվիրում գիտությանը, անսահման աշխատասիրություն ու խստապահանջություն
Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի 100-ամյա հոբելյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO