Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Տանը մնալիս մի զլացեք մարզվել

Աշխարհում գնալով լայն տարածում է գտնում, այսպես կոչված, տնային սպորտը

Օրեցօր կորոնավիրուսն ավելի խորն է թափանցում համաշխարհային սպորտ։ Մրցումների համատարած չեղարկումն այլեւս չի ընկալվում որպես արտառոց իրադարձություն եւ դադարում է զարմացնել։ Զուգահեռաբար կազմալուծվում է մարզիկների նախապատրաստության ողջ համակարգը, որը չափազանց դժվար է լինելու վերականգնել։ Մինչ այդ յուրաքանչյուր մարզիկ փորձում է իրավիճակից ելք գտնել՝ ապավինելով իր հնարավորություններին եւ երեւակայությանը։
Իհարկե, ամբողջական, եւ նույնիսկ մասնակի մեկուսացման պայմաններում գործնականում անհնար է ինքնուրույն անցկացնել պրոֆեսիոնալ մարզումներ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ բնակարանում կամ տնամերձ բակում դժվար է ապահովել մարզումային լիարժեք պայմաններ։ Ի վերջո, մարզումային գործընթացը միայն ֆիզիկական վարժությունների ինքնաբերական կատարում չէ, այլ տարբեր բաղադրիչների համադրում։ Այդ իսկ պատճառով էլ կոչվում է նախապատրաստության համակարգ, որը ներառում է նաեւ խմբային պարապմունքներ, մարզումային մենամարտեր (սպարինգներ), տակտիկական եւ հոգեբանական պատրաստականության ապահովում, մշտական մասնագիտացված բժշկական հսկողություն եւ այլն։ Իսկ ամենակարեւորը՝ մարզումների տեսակը, ծանրաբեռնվածությունն ու ուղղվածությունն ընտրվում են՝ ելնելով մրցումային կոնկրետ թիրախներից եւ ինքնանպատակ չեն։ Այս ամենն անհնար է կարգավորել մրցումների վերսկսման հստակ ժամկետների հարցում լիակատար անորոշության եւ խառնաշփոթի պայմաններում, երբ պարզ չէ, թե երբ եւ ինչին է պետք պատրաստվել։
Նման իրավիճակում, հատկապես ինքնամեկուսացման պայմաններում, թերեւս, հնարավոր է միայն օրգանիզմը պահել աշխատանքային վիճակում՝ տոնուսի մեջ։ Օրինակ կատարել ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վարժություններ, որպեսզի մարմինը չկորցնի շարժունակությունը եւ «հետ չվարժվի» ծանրաբեռնվածությունից։ Իսկ վարժությունների տեսականին կարելի է ընտրել, ինչպես ասում են, ըստ ճաշակի։ Ցանկալի է այդ ամենը կատարել ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ։ Օրինակ՝ Վլադիմիր Վիսոցկու հանրահայտ «Առավոտյան մարմնամարզություն» երգի։ Հիշում եք, չէ՞. «Խորը շունչ քաշեք, ձեռքերդ լայն պարզեք»։ Դա իմ ընտրությունն է, քանզի երգի բովանդակությունը համահունչ լինելով նաեւ ներկայիս իրավիճակին՝ հուսադրում եւ դրական լիցքեր է հաղորդում, սակայն դա նույնպես անհատական ճաշակի հարց է։
Ի դեպ, հարկադիր մեկուսացման պայմաններում, ինչպես հիմա ընդունված է ասել, անձնական տարածքում, աշխարհում գնալով լայն տարածում է գտնում, այսպես կոչված, տնային սպորտը, որն ամենեւին էլ միայն ռիթմիկ մարմնամարզությամբ եւ ֆիթնեսով չի սահմանափակվում։ Պարզվում է՝ ցանկության եւ համապատասխան հմտության առկայության դեպքում անգամ բազմաբնակարան շենքի նեղլիկ խոհանոցում կարելի է թենիսի եւ ֆուտբոլի գլխապտույտ հնարքներ կատարել՝ չվնասելով նույնիսկ լուցկու չոփ։ Դա էլ հաճելիի եւ օգտակարի համադրման շարքից է. կարող եք զարմացնել տնեցիներին ու միաժամանակ պահպանել մկանների առաձգականությունը, շարժումների արագությունն ու ռեակցիան։ Եվ շատ կարեւոր է հիշել, որ դուք Պելեն կամ Ֆեդերերը չեք՝ այլապես կարող եք որեւէ բան կոտրել եւ ստիպված լինեք Ուսեյն Բոլթի արագությունը զարգացնել՝ թավայով զինված ձեր կնոջ հետապնդումից խուսափելու համար։ Տնային պայմաններում մարզվելու կամ ֆիզիկական որակները պահպանելու տարբեր միջոցներ կան, որոնց մի մասը (այն, ինչ հնարավոր է փոխանցել գրավոր) կփորձենք մեր ընթերցողին ներկայացնել կարանտինի այս օրերին։ Դե, իսկ որոշ բաներ, անշուշտ, արդյունավետ կլինեն տեսատարբերակով։
Մինչ դրան անցնելը՝ հակիրճ ներկայացնենք, թե ինչպես են տարբեր մարզիկներ եւ կազմակերպություններ փոխհատուցում իրական մրցումների բացակայությունը ու նույնիսկ գումար վաստակում դրա շնորհիվ։ Համացանցում հասանելի են տարբեր նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս իրականացնել մինչ այդ անհավանական թվացող երազանքը՝ մարտահրավեր նետել համաշխարհային սպորտի աստղերին, մրցել եւ անգամ նույն թիմում հանդես գալ նրանց հետ։ Երազե՞լ եք իրական ֆուտբոլիստների հետ մասնակցել եվրոպական ուժեղագույն առաջնություններին՝ խնդրեմ։
Ամեն ինչ սկսվեց իսպանական «Բետիս» եւ «Սեւիլիա» ակումբների խաղացողներ Բորխա Իգլեսիասի եւ Սերխիո Ռեգիլոնի մտահղացումից, որոնք որոշեցին վիրտուալ հարթակում անցկացնել իրենց ակումբների հանդիպումը, որն իրականում հասկանալի պատճառներով հետաձգվել է։ Նրանք պարզապես իրենց բնակարաններում միացրեցին խաղային ներդիրները եւ որոշեցին այդ ամենը հեռարձակել սոցիալական ցանցում։ Ամենացնցողն այն է, որ Սեւիլիայի դերբին շուրջ 60 հազարանոց լսարան ապահովեց։ Բուն խաղն ավարտվեց «Բետիսի» հաղթանակով՝ 6։5 հաշվով, որից հետո նույնիսկ բանավեճ ծավալվեց այդ արդյունքն իրական առաջնության աղյուսակում ներառելու շուրջ։ Իսկ շուտով ստեղծվեց նաեւ «La Liga Santander Challenge», որն արդեն միավորում է Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության թիմերի շուրջ 20 խաղացողների։ Մրցաշարից ստացված ողջ հասույթը (քանի որ հեռարձակումները վճարովի են) նախատեսվում է փոխանցել Իսպանիայում կորոնավիրուսով հիվանդների օգնության հիմնադրամին։ Այդ օրինակին միանում են այլ երկրների ֆուտբոլիստներ, հոկեյիստներ, բասկետբոլիստներ, թենիսիստներ, մոտոարշավորդներ եւ անգամ թեթեւատլետներ ու լողորդներ։
Իսկ «Ֆորմուլա—1»—ում անցկացվեց Բահրեյնի վիրտուալ «Գրան պրին», որն ուղիղ եթերում մեկնաբանում էին անվանի լրագրողներ եւ մասնագետներ։ Մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն արշավորդները, որոնք բոլիդները վարում էին… սեփական բնակարանից՝ համակարգչային սարքի միջոցով։ Իսկ այդ ամենին «Ֆ1»—ի պաշտոնական կայքում, «YouTube»—ում, «Facebook»—ում եւ «Twitch»—ում իրականացված հեռարձակման միջոցով հետեւում էր 395 հազար երկրպագու ամբողջ աշխարհում։ Մրցարշավն ավարտվեց «Ռենո» թիմի չինացի թեստային վարորդ Գուան Չժուի հաղթանակով։ Ապրիլի 5—ին նախատեսված է Վիետնամի վիրտուալ «Գրան պրին»։ Ոմանք կատակում են, որ ժամանակն է նաեւ օլիմպիական խաղերը տեղափոխել վիրտուալ հարթակ։ Իսկ ինչո՞ւ ոչ։
Վերջում ներկայացնում ենք մի քանի վարժություն «Ժիվու սպորտոմ» կայքից։ Նախեւառաջ պատրաստեք մարզման տեղը՝ օդափոխեք տարածքը, մի կողմ դրեք բոլոր փխրուն իրերը եւ այն ամենը, ինչ կարող եք պատահաբար կոտրել։
Պատրաստվեք ինքներդ. ընտրեք հարմարավետ հագուստ, որը չպետք է կաշկանդի ձեր շարժումները եւ թույլ տա մարմնին «շնչել»։ Հոգ տարեք այն մասին, որ ստիպված չլինեք բջջային հեռախոսի անպատեհ զանգի պատճառով ընդհատել մարզումը։
Խորհուրդ. մարզվելուց առնվազն մեկ ժամ առաջ սնունդ մի ընդունեք, քանի որ կարող եք մարսողական խնդիրներ ունենալ։
Նախավարժանքն անհրաժեշտ է մկանները, ջիլերը եւ կապանները տաքացնելու համար։ Դա նվազեցնում է մկանները ձգելու եւ վնասվածքների վտանգը։ Որակյալ նախավարժանքը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը։
Եվ այսպես. գլուխը 5 անգամ շրջել ձախ եւ աջ՝ ձգելով պարանոցի մկանները։
Գլուխը թեքել առաջ, հետ, ձախ եւ աջ՝ 5 անգամ։
Արմունկները եւ ձեռքի հոդային մյուս մասերը 10 անգամ հետ ու առաջ պտտել։
Բարձրացնելով ուսերը՝ փորձեք 10 անգամ շոշափել ականջի բլթակները։
Թեքվել առաջ՝ մատներով հպվելով հատակին՝ 10 անգամ։
Բարձրացրեք ծնկները դեպի կրծքավանդակը. ձգում ենք մկանները։
Կոնքերով պտտում յուրաքանչյուր ուղղությամբ՝ 5 անգամ։
Ձախ եւ աջ ոտքերի կոճային հատվածները 10 անգամ շարժել յուրաքանչյուր ուղղությամբ։
Հրում 10—20 անգամ։
Հուշում. մարզման ընթացքում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ փոքր կումերով ջուր խմեք՝ դա նպաստում է օրգանիզմում ջրային հաշվեկշռի պահպանմանը։

Տնային մարզում
Տարբերակ 1
Կքանստում՝ 40 անգամ
Թեքումներ՝ 30 անգամ
Հրումներ՝ 20 անգամ
Ձգումներ՝ 10 անգամ
Տեղում արագ վազք՝ 15—20 վայրկյան
Կրկնեք 3 անգամ։ Մարզումը տեւում է 10—15 րոպե։

Տարբերակ 2
Կքանստում՝ 30 անգամ
Ձեռքերով հպումներ ձախ եւ աջ ոտքերին՝ 30 անգամ
Սեղմում՝ 30 անգամ
Ձեռքերով թեքում դեպի յուրաքանչյուր ոտքի թաթի կողմ՝ 30—ական վայրկյան
Մեջքին պառկած դիրքից ոտքերի բարձրացում 90 աստիճանով՝ 30 անգամ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO