Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ռեժիմի խախտման համար՝ վարչական ու քրեական պատասխանատվություն

Իսկ ՔԿՀ–ներում տեսակցություններն արգելված են

Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը երեկ անդրադարձան երկրի տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներին եւ սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերում վարչական պատասխանատվությանը։
«Որպես լրագրող տարբեր ժամերի ուզում եմ քաղաքի տարբեր մասերում այս օրերին քաղաքացիների վարքագծի դիտարկում անել։ Եվ, կարգի համաձայն, ամեն անգամ պետք է տեղաշարժի թերթիկ լրացնեմ։ Չե՞ք կարծում, որ ոստիկանների, բժիշկների օրինակով լրագրողներին էլ պետք է բացառություն տրվեր։ Ի վերջո, նույն ձեր այդքան մատնանշած միջազգային ընդհանրական փորձը վկայում է, որ լրագրողների գործողությունները չեն սահմանափակվում ոչ մի արտակարգ վիճակում». «ՀՀ»–ի հարցին ի պատասխան Հայկ Մհրյանը համառոտեց. «Լրագրողների պարագայում մենք կսահմանափակվենք բեյջի առկայությամբ։ Եթե նա բեյջ ունի, մենք կարող ենք աջակցել նրան, օգնել»։
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է պահպանել պարետի ցուցումները։ Ոստիկանությունը նաեւ երեկվանից միջոցներ է ձեռնարկել այդ պահանջներն իրագործելու համար։ Ամբողջ ուժերն ուղղել է այդ պահանջների կատարմանը։ Առավոտյան մարզերից դեպի Երեւան ճանապարհներին հսկող ոստիկաններ չկային, այդ դեպքում ինչպե՞ս են վերահսկում մարդկանց տեղաշարժը։ Հարցին ի պատասխան Հ. Մհրյանն ասաց, թե ոստիկաններն իրենց ուժերի սահմաններում Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում են ծառայություն, փորձում են, որքան հնարավոր է, ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան ապահովել որոշումների պահանջները։
Մինչ այս պահը (երեկ ժամը 13։00—ի դրությամբ) եղե՞լ են պարետի որոշումը չկատարող քաղաքացիներ, եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել նրանք։ Պարզվեց՝ երեկ դեռ մինչեւ 16։00—ն այսպես ասած ժամանակ է եղել. հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով պրոցեսը կարգավորել։ Եվ միայն դրանից հետո ոստիկանությունը կանցներ օրենքով սահմանված կարգով իրենց գործողություններին։ Բայց արդեն 92 հոգու մինչ այդ պահը (դարձյալ ժամը 13։00—ի դրությամբ) դուրս են հրավիրել մեքենաներից որպես երրորդ անձ, 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվել է միջոց։ «Ոստիկանությունը պարեկային ծառայության ու հաղորդագրությունների միջոցով հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, քաղաքացիներից պահանջում է պահպանել այն կարգը, որը սահմանել է պարետը։ Պահանջներն ունեն բացառություններ, որոնք սահմանված են պարետի ցուցմամբ։ Մեր ուժերն այժմ ամբողջովին ուղղված են այդ պահանջների կատարմանը, հուսով եմ՝ կկարողանանք ապահովել դրանք»,–նշեց փոխոստիկանապետը։
ԱՆ հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը, խոսելով սահմանափակումների քրեական եւ վարչական պատասխանատվությունից, ասաց, որ նախարարության կողմից մշակվել եւ արդեն մարտի 23—ից ԱԺ—ի կողմից ընդունվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը եւ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։
Ըստ այդմ, վարչական պատասխանատվության են ենթարկվելու լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները։ Որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100—300—ապատիկի չափով։ Եթե դրանից հետո լրատվամիջոցները չհեռացնեն տեղեկատվությունը, ապա տուգանք կկիրառվի նվազագույն աշխատավարձի 500—1000—ապատիկի չափով։
Վարչական պատասխանատվություն է նախատեսվել նաեւ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման, ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100—250—ապատիկի չափով։ Այլ անձանց վարակելու, առողջությանը վնաս կամ մահ հասցնելու դեպքում քրեական պատասխանատվություն է նախատեսված։
ԱՆ ներկայացուցիչը վստահեցրեց՝ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերահսկվում է։ Հաշվի առնելով համակարգի առանձնահատկությունները՝ մտցվել են սահմանափակումներ, արգելված են տեսակցությունները եւ հանձնուկները։ Առողջապահության նախարարության հետ համատեղ անցկացվում են կանխարգելիչ միջոցառումներ, վարչական շենքերի եւ բնակելի գոտու մշակում, գնվել են էլեկտրոնային ջերմաչափեր։ Չափում են բոլոր ելումուտ անողների ջերմությունը։ Ի դեպ, թեստեր են անցկացվել, արդյունքները բացասական էին։ Դրականի դեպքում կմեկուսացնեն եւ, ինչպես մյուսներին, կբուժեն։
Հավելենք, որ երեկ ժամը 15։00—ի դրությամբ արդեն ոստիկանները հսկողություն էին իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ։ Նրանք քաղաքացիներին իրազեկում էին պարետի՝ անձանց տեղաշարժը սահմանափակող որոշման դրույթները՝ հորդորելով պահպանել կարգը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

26-03-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO