Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տնտեսական դժվարության պատճառներից մեկը

Մեծ պետությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունն է

«Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Անդրադառնալով տնտեսական գլոբալ դժվարության պատճառներին, տնտեսագետը նշեց. «Պատճառը ցիկլիկ զարգացումն է առաջին հերթին։ Մի քանի պատճառներ կարող ենք նշել։ Առաջինը, որ տնտեսությունն ընդհանրապես, այդ թվում համաշխարհային տնտեսությունը, կրում է ցիկլային բնույթ, եւ վերելքից հետո գալիս է լճացում, որից հետո արդեն ճգնաժամ։ Լճացման բոլոր ախտանշանները կային, եւ, ըստ էության, լճացումը հենց ճգնաժամի առաջին փուլ կարող ենք համարել։ Երկրորդ պատճառն այն է, որ շատ երկրներ այդպես էլ դասեր չքաղեցին գլոբալ ֆինանսատնտեսական դժվարությունից, եւ դա, բնականաբար, պետք է հանգեցներ նոր ճգնաժամի։ Երրորդ պատճառն այն է, որ ինչքան էլ խոսում ենք գլոբալացման, բաց տնտեսության մասին՝ որպես մեկ տնտեսություն, այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ազգային տնտեսություն, այնպես էլ գլոբալ համաշխարհային տնտեսությունը պահանջում է որոշակի կարգավորումներ կամ գոնե խաղի կանոններ։ Մեր խաղի կանոններն այդպես էլ չեն ուրվագծվում, որովհետեւ որոշ երկրներ, այնուամենայնիվ, ասում են՝ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները, մեղմ ասած։ Դա, իհարկե, խանգարում է»։
Թ. Մանասերյանի բնորոշմամբ՝ չորրորդ պատճառն այն է, որ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի եւ այլ սպառնալիքների համար. «Որովհետեւ զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների եւ այլնի մասին։ Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող երկրներին։ Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, եւ դա է պատճառը, որ նաեւ ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»։
Բանախոսի համոզմամբ՝ տնտեսական դժվարության հաջորդ պատճառն այն է, որ զարգացած երկրներն ունեն պետության կողմից շատ ավելի միջամտվող քաղաքականություն, քան դա պահանջում են զարգացող երկրներից։ Այդ խտրական քաղաքականությունը շատ ցայտուն երեւացել է գլոբալ ֆինանսական դժվարության փուլում, բայց հիմա ավելի է խորանում։
«Մյուս պատճառը սուբսիդիաներն են. զարգացող երկրները չունեն այդ հնարավորությունը, պետական բյուջեից շատ սահմանափակ միջոցներ կարող են ուղղել, օրինակ, գյուղատնտեսության զարգացմանը։ Նույն Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները, Ճապոնիան հսկայական գումարներ են ուղղում գյուղատնտեսության եւ ոչ միայն գյուղատնտեսության՝ իրենց համար նախընտրելի ճյուղերի զարգացմանը, որն անարդար մրցակցություն է ստեղծում աշխարհում։ Այսինքն, եթե թողնեն այնպես, ինչպես կա, եւ բնական պայմաններով մրցակցեն, ապա ամեն մեկն իր բաժինը կստանա։ Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չէ, անարդար մրցակցություն է, որովհետեւ այն, ինչը զարգացած երկրներում գործարարները չեն կարողանում մրցունակության որոշակի մակարդակի հասցնել, հատկապես՝ գնի մասով, նրանց օգնության է գալիս պետությունը, իսկ դա բնավ լիբերալ տնտեսության մասին, անգամ պլանային տնտեսության մասին չի խոսում։ Սա խտրական հովանավորչական քաղաքականություն է»,–հավելեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանը համաշխարհային տնտեսական դժվարության մեկ այլ պատճառ էլ համարեց զարգացած երկրների կողմից տեղի կամ անտեղի պատժամիջոցների կիրառումը, ինչը որոշ դեպքերում կապված է լինում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների հետ. «Բայց տեսնում ենք շատ այլ օրինակներ, երբ առանձնապես հիմնավորված չէ այդ պատժամիջոցների երկարաձգումը կամ ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը, որովհետեւ, ի վերջո, գործ ունենք ոչ թե կայսրերին կամ ոչ ժողովրդավար ղեկավարներին պատժելու դեպքերի, այլ ժողովուրդների հետ, որոնք տուժում են դրա հետեւանքով եւ հետընթաց են արձանագրում»։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO