Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի «Ռուս կոմպոզիտոր Թոմաս Հարտմանը Կոմիտասի մասին» երկլեզու (ռուսերեն եւ հայերեն) աշխատությունը, որտեղ հեղինակը ձեռնամուխ է եղել Կոմիտասի կյանքի, նրա ստեղծագործության ուսումնասիրության եւ հանրահ-1956) դերի բացահայտմանը։ Իսկ այդ դերը դրսեւորվել է ե՛ւ դասախոսության, ե՛ւ գիտական հոդվածի ձեւաչափով։ Հենց ռուսաստանցի երաժշտի ակտիվ գործունեությունն է մեծապես խթանել Թիֆլիսում Կոմիտասի անվան ընկերության ստեղծմանը։ Աշխատության խմբագիրը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն է։
Վերջինս «ՀՀ»-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատության բովանդակությանն ու գիտական նշանակությանը՝ աշխատությունը կարեւոր եւ ուշագրավ երեւույթ համարեց կոմիտասագիտության ասպարեզում. «Այն եւս մեկ անգամ փաստում է, թե ինչքան բարձր է գնահատել հայ մեծ երաժշտի գործունեությունը օտար երաժիշտը։ Շահեկան է, որ աշխատությունը հասանելի է նաեւ ռուսալեզու ընթերցողին։ Առաջին հայացքից ընթերցողի մոտ հավանաբար կարող է հարց ծագել, թե ինչ առնչություն ունի գրականագիտության ասպարեզում լուրջ ավանդ ունեցող գրականագետը Կոմիտասի եւ, առհասարակ, երաժշտագիտության, մասնավորաբար՝ կոմիտասագիտության, հետ։ Սակայն ես ուրախությամբ պիտի նկատեմ, որ վերջին շրջանում Կոմիտասի կյանքն ու գործունեությունը հայտնվել են նաեւ հայ գրականագետների ուշադրության կենտրոնում։ Եվ դա միանգամայն տրամաբանական է. չէ՞ որ կոմիտասագիտության հիմնադիրը, ըստ էության, հայ գրող, քննադատ, բանասեր, լրագրող եւ հասարակական գործիչ Արշակ Չոպանյանն է։ Եվ ահավասիկ, հայրենական կոմիտասագիտության մեջ շարունակելով չոպանյանական ավանդույթները, Զաքարյանը հրատարակում է այս աշխատությունը»։
Ա. Զաքարյանի գրախոսվող աշխատությունը, երաժշտագետի խոսքով, գալիս է լուսաբանելու ռուս երաժշտական—հասարակական գործչի գործունեության թիֆլիսյան շրջանի հայկական էջը։ Թիֆլիսում նա զբաղվում է Կոմիտասի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ ու քարոզչությամբ, տպագրում հոդվածներ, կարդում դասախոսություններ եւ նախաձեռնում «Կոմիտասի անվան ընկերության» հիմնադրումը։ «Ընթերցողին» ուղղված խոսքում հեղինակը ուրվագծում է Թոմաս Հարտմանի ստեղծագործական դիմանկարը։ Համառոտ ներկայացնելով կոմպոզիտորի ուսումնառության եւ գործունեության վաղ շրջանը՝ սկզբում Ռուսաստանում եւ ապա՝ Գերմանիայում, հեղինակը նշում է, որ 1919—1921 թվականներին նա ապրում ու գործում էր Թիֆլիսում, դասավանդում տեղի կոնսերվատորիայում եւ «մտերիմ հարաբերություններ հաստատում հայ գրական—մշակութային, հասարակական գործիչների հետ»։
Ա. Ասատրյանը նկատում է, որ հետազոտության նպատակին ու խնդիրներին համապատասխան աշխատության հաջորդ՝ «Թոմաս Հարտմանը Կոմիտասի մասին» բաժնում Ա. Զաքարյանը, հենվելով թիֆլիսյան մամուլում, մասնավորապես՝ «Կովկասյան խոսք» եւ այլ աղբյուրներում տեղ գտած տեղեկությունների վրա, ներկայացնում է Հարտմանի գործունեությունը Թիֆլիսում, անդրադառնում նրա մասնակցությանը Ս. Գորոդեցկու հիմնադրած Թիֆլիսի «Բանաստեղծների համքարության» 24—րդ նիստին, որը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 50—ամյա հոբելյանին։
Այստեղ Հարտմանը, «մտաբերելով ամեն տոնախմբություն նոր երգով սկսելու հայկական սովորույթը, հոբելյարի պատվին նվագում է գեղեցիկ էտյուդ»։ «Ա. Զաքարյանը ենթադրում է, որ Կոմիտասի մասին տեղեկությունները Հարտմանին հաղորդել է հենց Հովհաննես Թումանյանը, ում հետ արդեն նա մտերմություն է ունեցել։ «Հայտնի է նաեւ,–գրում է հեղինակը,–որ ռուսաստանցի կոմպոզիտորը մտերիմ է եղել Կոմիտասի բարեկամների՝ Եղիշե Թադեւոսյանի, Սպիրիդոն Մելիքյանի, պրոֆ. Զավրիյանի եւ այլոց հետ»։ «Կովկասյան խոսք» թերթի 1919 թվականի փետրվարի 28—ի եւ մարտի 1—ի համարներում շարունակաբար տպագրվում է «Ժողովրդական երգը եւ այն հավաքողները» շարքի «Կոմիտաս Վարդապետ» հոդվածը, որտեղ ռուսաստանցի կոմպոզիտորը բարձր է գնահատում Կոմիտասի գործունեությունը»,–նշեց Ա. Ասատրյանը։
Այս հոդվածը կարեւոր նշանակություն է ունենում, քանի որ, ինչպես նկատում է Հարտմանը. «Թէեւ Կոմիտասը մեծ յաջողութիւններ ունեցաւ Արեւմուտքում, բայց նրա անունը համարեայ անյայտ է մեր հասարակության մեծ մասի համար, նոյն իսկ երաժշտական մասնագէտներին։ Դժբաղդաբար նրա համերգները տեղի չէին ունեցած ոչ Պետրոգրադ, ոչ էլ Մոսկուա»։
 Եվ ապա ավելացնում, որ Կոմիտասի կյանքի եւ գործունեության վերաբերյալ «բոլոր տեղեկութիւնները ստացել եմ սիրալիր կերպով նրա բարեկամներից ու նրա քանքարը յարգողներից»։
Հոդվածի երկրորդ մասը նվիրված էր Կոմիտասի ստեղծագործության վերլուծությանը։ Այս բաժինը Ա. Զաքարյանն ավարտում է մամուլի հաղորդումով առ այն, որ «Մարտի 29—ին կազմակերպվում է համերգ—երեկո՝ նվիրված Կոմիտասի ստեղծագործությանը», որտեղ պետք է որպես «դասախոս ելույթ ունենա կոմպոզիտոր Թ. Ա. Հարտմանը»։ Եվ որ «համերգից ստացված ողջ հասույթը որպես դրամական օժանդակություն կտրվի Կոմիտասին, ով՝ հայկական կոտորածների սարսափները տանելուց հետո, այժմ գտնվում է Կոստանդնուպոլսում՝ ջղային հիվանդների կլինիկայում»։
Աշխատության հաջորդ՝ «Թիֆլիսի «Կոմիտասի անվան ընկերությունը» բաժնում Ա. Զաքարյանը ուրվագծում է ընկերության ստեղծման պատմությունը, որի համար խթան դարձան Հարտմանի «Կոմիտաս Վարդապետ» հոդվածը եւ Կոմիտասի մասին նրա դասախոսությունը. «Այնուհետեւ Ա. Զաքարյանն անդրադառնում է «Արտիստական ընկերության դահլիճում» մայիսի 21—ին ընկերության կազմակերպած եւ Կոմիտասին նվիրված երեկո—համերգին, որով սկսվում է նրա երկերի պրոպագանդումը եւ դրամական նպաստի հանգանակությունը։ Հենվելով ժամանակի մամուլի արձագանքների վրա՝ Ա. Զաքարյանը բացահայտում է Հարտմանի ելույթի հիմնական բովանդակությունը»։ Ա. Ասատրյանը գրախոսվող աշխատության կարեւոր արժանիքներից է համարում հավելվածը, որտեղ զետեղվել եւ գիտական շրջանառության մեջ են դրվել Թ. Հարտմանի «Կոմիտաս Վարդապետ» ռուսերեն հոդվածը եւ վերջինիս հայերեն թարգմանությունը՝ «Ժողովրդական երգը եւ այն հավաքողները» վերնագրով, որը կատարել է Մարգարիտ Բաբայանը, ինչպես նաեւ Մ. Բաբայանի առաջաբանով՝ «Թոմաս Հարտման եւ Կոմիտաս Վարդապետ» վերնագրով եւ նրա թարգմանությամբ «Դասախօսութիւն Կոմիտասի մասին կարդացուած Թիֆլիզում 1919 թուին» նյութը, որը եւս տպագրվել էր «Անահիտ» հանդեսի 1935 թվականի թիւ 1—2—ում։
«Վստահ ենք, սույն աշխատությունը խթան կդառնա Թ. Հարտմանի գործունեության մյուս հայկական էջերի ուսումնասիրության համար»,–ընդգծեց երաժշտագետը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO