Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները

Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման համար

Նախօրեին կայացավ պատմության մեջ G20-ի առաջին գագաթնաժողովը տեսակապի ձեւաչափով։ Նրա մասնակիցները պայմանավորվեցին համաշխարհային տնտեսության մեջ ներդնել 5 տրիլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները հաղթահարելու համար։ Բացի այդ, G20-ի երկրների ղեկավարները հանգեցին ընդհանուր հայտարարի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատկացնելու միջոցներ՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Կազմակերպության լիազորությունները նույնպես պետք է ընդլայնվեն։
Ամփոփիչ հայտարարության մեջ հաղորդվում է G20-ի մասնակիցների հավատարմության մասին՝ «մարդկանց կյանքը փրկելու, նրանց եկամուտների ու աշխատատեղերի համար պայքարելու, ֆինանսական կայունություն պահպանելու համար»։ Այդ նպատակով երկրները պատրաստ են «հանդես գալ միասնական ճակատով կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում»։
Բացի այդ, G20—ի երկրների ղեկավարները միասնական են տրամադրված հաստատված ճգնաժամի պայմաններում հանուն ազատ եւ կայուն միջազգային առեւտրի կոորդինացված գործողությունների հարցում։
«Մենք հաստատում ենք մեր նպատակը՝ ապահովելու ազատ, ազնիվ, ոչ խտրական, թափանցիկ, կանխատեսելի եւ կայուն պայմաններ առեւտրի ու ներդրումների համար եւ բաց պահել մեր շուկաները»,– նշված է հայտարարության մեջ։
Գագաթնաժողովի արդյունքներից մեկը համավարակի դեմ պայքարում ԱՀԿ—ի, ՄԱԿ—ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ միասին համատեղ ջանքերի ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունն է։ G20—ի մասնակիցները Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին խնդրել են տեղեկացնել իրենց պանդեմիայի տնտեսական հետեւանքների մասին, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպությանը՝ հետեւել, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում բնակչության զբաղվածության վրա աշխարհում։
«Քսանյակի» գագաթնաժողովն ի սկզբանե պետք է անցկացվեր Սաուդյան Արաբիայում նոյեմբերին։ Սակայն իրավիճակը, որն աշխարհում առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, համաշխարհային լիդերների սերտ շփման սուր պահանջ է առաջացրել։
Անլուծելի է մնում պետություններին օգնության տրամադրման հարցը, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հասել է գագաթնակետին։ Խոսքն առաջին հերթին Իտալիայի ու Իրանի մասին է, որոնք չեն կարողանում իրենց ուժերով հաղթահարել պանդեմիան։
Գագաթնաժողովում նախագահել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Բացելով նիստը՝ նա հույս է հայտնել, որ երկրներին կհաջողվի համախմբվել այսօրվա դրությամբ գլխավոր խնդրի դեմ։ Մասնավորապես, Սալմանը շեշտել է, որ պատրաստուկի փնտրտուքին միտված ջանքերը պետք է ընդլայնվեն։ Սաուդյան Արաբիայի թագավորը նաեւ վստահ է, որ G20—ի արտակարգ գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ վստահության վերականգնման համար։
«Մեծ քսանյակն» ի վիճակի է միասնաբար հաղթահարել ճգնաժամը, որովհետեւ պանդեմիան փայտ է խրում գլոբալ աճի եւ համաշխարհային զարգացման անիվների արանքը,–նշել է Սալմանը։– Մեր պարտականությունն է նաեւ օգնություն ցուցաբերել զարգացող երկրներին եւ բարելավել նրանց ենթակառուցվածքները ներկայիս ճգնաժամի հաղթահարման գործում»։
Ընդհանուր առմամբ՝ բոլոր առաջնորդների հայտարարությունները վերաբերել են միջոցառումների մշակմանն ու համակարգմանը՝ համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ սահմանները հատելու վերաբերյալ պատժամիջոցները հանելու այն մարդկանց վրայից, ովքեր նշանակալից դեր կարող են խաղալ պանդեմիայի դեմ պայքարում։ Խոսքը գիտնականների, բժշկական ոլորտի աշխատակիցների ու գործարարների մասին է։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել չեղարկել հարկային տուրքերը եւ ապահովել ազատ ապրանքափոխանակություն՝ համաշխարհային տնտեսությունը խթանելու համար։
«Համավարակը լուրջ հարված է հասցրել գլոբալ արտադրությանն ու պահանջարկին։ Բոլոր երկրները պետք է միասին մակրոքաղաքականություն վարեն, որպեսզի խթան ստեղծեն եւ դադարեցնեն համաշխարհային տնտեսության դանդաղումը,–կարծում է Չինաստանի ղեկավարը։–Անհրաժեշտ է վարել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն, ուժեղացնել վերահսկողությունն ու համաձայնեցվածությունը ֆինանսական ոլորտում եւ համատեղ պաշտպանել գլոբալ արտադրական շղթաների կայունությունը»։
Սի Ցզինպինը ավելացրել է նաեւ, որ Պեկինն առավելագույն ջանքեր կգործադրի՝ միջազգային շուկա դեղեր ու առաջին անհրաժեշտության ապրանքներ, հակահամաճարակային միջոցներ առաքելու համար։
Ինչպես եւ սպասվում էր, բարձրացվել է պատժամիջոցային քաղաքականության վերանայման հարցը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել չեղարկել պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պահպանվում է ճգնաժամային իրավիճակը։ Ռուսաստանի առաջնորդի կարծիքով՝ պանդեմիան կարող է հանգեցնել ավելի լուրջ հետեւանքների, քան 2008—2009 թթ. ֆինանսական ճգնաժամը։
«Շատ խոսվեց մատակարարման ցանցի ապահովման մասին։ Դա, անկասկած, կարեւոր է։ Սակայն պակաս կարեւոր չէ ճգնաժամի շրջանում ստեղծել այսպես կոչված առեւտրային պատերազմներից ու սանկցիաներից ազատ կանաչ միջանցքներ՝ դեղորայքի, սննդի, սարքավորումների եւ տեխնոլոգիաների փոխադարձ առաքման համար»,–շեշտել է Պուտինը։
Նման իրավիճակ է ծագել, օրինակ, Իրանում։ Այդ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ—ի սանկցիաների պատճառով Թեհրանը չի կարողանում ստանալ լրացուցիչ դեղորայք եւ բժշկական սարքավորումներ։ Իսկ ահա ԱՄՆ—ն հայտարարել է, որ հումանիտար օգնությունը չի ենթարկվում սանկցիայի։
Փորձագետ Իվան Տիմոֆեեւը «Gazeta.ru»—ի հետ զրույցում շեշտել է, որ սահմանափակող միջոցառումները, իրոք, բացասաբար են անդրադառնում պանդեմիայի դեմ պայքարում որոշ երկրների ջանքերի վրա։ Այդ սանկցիաները դժվարացնում են հումանիտար եւ այլ ապրանքների առաքումը, որոնք այս կամ այն կերպ պահանջվում են կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ժամանակակից աշխարհում սանկցիաների գերակշիռ մեծամասնությունն օգտագործվում է միակողմանի կարգով՝ առանց ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի համապատասխան քննարկման եւ հաստատման։
«Ցավոք, այդ կոչը դժվար թե արձագանք ունենա ԱՄՆ—ից, որը սանկցիաների գլխավոր նախաձեռնողներից մեկն է,–նշել է փորձագետը։–Վաշինգտոնում կասեն, որ դա հնարավոր չէ»։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO