Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Բուժքույրեր՝ գթության քույրեր

Պատանեկությանս տարիներին, երբ գեղարվեստական գրքեր էի կարդում, հատկապես՝ պատերազմների մասին, մեջս տպավորվել էր «գթության քույր» եզրույթը։ Կանայք, ովքեր մարտադաշտում ավելին էին անում, քան զինվորը, կանայք, ովքեր կրակի ու ռմբակոծության պայմաններում պետք է մարտադաշտից հանեին վիրավոր զինվորին, անհրաժեշտության դեպքում զենք օգտագործեին։
Այսօր ճանաչում եմ Արցախյան գոյամարտի մասնակից շատ բուժքույրերի. պատերազմն իր հետքն է թողել նրանց վրա՝ խեղված առողջություն, այլ խնդիրներ։ Խաղաղ պայմաններում էլ հեշտ չէ բուժքրոջ աշխատանքը թե հիվանդանոցներում, թե բուժկետերում եւ թե իր իսկ տանը։ 4 անգամ վիրահատվել եմ եւ օրերով պառկած մնացել հիվանդասենյակի մահճակալին։ Բժիշկն իր գործն արել է՝ կատարել է վիրահատություն, շնորհակալ ենք։ Իհարկե՝ վիրահատության պահին էլ մեծ է բուժքրոջ գործը, պատասխանատվությունը։ Հիվանդասենյակում էլ քեզ խնամողը բուժքույրն է, ով օրվա ընթացքում մի քանի անգամ է այցելում…։ Այսօր ողջ աշխարհը կանգնած է աղետի առջեւ, անտեսանելի թշնամին կարող է հանդիպել ցանկացած մարդու՝ չտարբերելով ոչ մի ուղղությամբ։ Ու եթե պատերազմի ժամանակ զինվորն է առաջնագծում, մարտադաշտում, այս անգամ հիմնական զինվորն ու երկրի պահապանը բուժաշխատողներն են դարձել։ Հոգնածությունը մի կողմ թողնենք, ցանկացած աշխատանք՝ մտավոր թե ֆիզիկական, գիտական, ստեղծագործական, հոգնեցնում է մարդուն։ Հոգնում են ու շատ նաեւ բուժաշխատողները։ Սակայն կա ավելի մտահոգիչը՝ վարակիչ հիվանդություններ բուժող շատ բժիշկներ, հիվանդներին խնամող բուժքույրեր են վարակվում նույն հիվանդությամբ։
Այսօր էլ, ըստ որոշ տեղեկությունների, կորոնավիրուսով (COVID—19) վարակվածների մոտ 10 տոկոսը բուժաշխատողներ են, ովքեր իրենց պարտականությունն են կատարել ու կատարում են։ Ասում են՝ «Հիպոկրատի երդում» են տվել։ Երդումը՝ երդում, բայց մարդ իր հոգու ու խղճի հանդեպ է պատասխանատու։ Այսօր ամեն ինչ արվում է, որ կորոնավիրուսն Արցախ չմտնի, եւ այս աշխատանքում մեծ է բուժքույրերի աշխատանքը։ ՀՀ—ից Արցախ մտնող Սոտք—Քարվաճառ, Գորիս—Ստեփանակերտ, Խնձորեսկ—Որոտան եւ Կապան—Կովսական 4 հիմնական ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր։ ԱՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ռազմական ոստիկանության աշխատակիցների օժանդակությամբ՝ բուժաշխատողները շուրջօրյա հերթապահություն են անում՝ առանց տրտունջի, գիտակցելով իրենց մեծ դերն այս պահին։
Այսօր իրենք են նաեւ սահմանապահ, հսկում են, որ Աստված ոչ արասցե, վարակը չմտնի Արցախ, չհասնի առաջնագիծը հսկող զինվորին։ Արդեն մի քանի անգամ այցելել եմ Քաշաթաղի շրջանի Գորիս—Ստեփանակերտ, Խնձորեսկ—Որոտան եւ Կապան—Կովսական բուժսանիտարական հենակետեր, հետեւել բուժքույրերի աշխատանքին, զրուցել շատերի հետ, եւ բոլորի նպատակը մեկն է՝ փակել չարիքի ճանապարհը։ Աշխատում են՝ երբեմն չհանդուրժող, երբեմն շտապող եւ այլ տիպի այցելուների հետ, սակայն իրենց պարտականությունը կատարում են՝ իմանալով նույն մարդիկ հետո են շնորհակալ լինելու։ Թե՛ պատերազմի տարիներին, թե՛ խաղաղ տարիներին եւ թե՛ այսօր հետեւելով բուժքույրերի, բուժակների աշխատանքին՝ հայտնում եմ շնորհակալությունս նրանց ու բոլոր բուժաշխատողներին, ովքեր, հատկապես այսօր, աշխարհի փրկիչներն են։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Հ. Գ. Հավատում եմ՝ երկար չի տեւելու այս վիճակը, որը ողջ աշխարհի մարդկությանն է սպառնում։ Դիմում եմ մեր հայրենիքի իշխանավորներին՝ պետբյուջեն հաստատելիս բարձր աշխատավարձ սահմանեք բուժաշխատողների, հատկապես բուժքույրերի ու բուժակների համար, ովքեր մինչ օրս ստանում են նվազագույն աշխատավարձ։

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO