Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Արցախն այսօր նախագահ եւ խորհրդարան է ընտրում

Դիտարկումներ նախընտրական բանավեճի առիթով

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում նախատեսված են նախագահական ընտրություններ։ Առաջադրված է 14 թեկնածու։ Միայն այն փաստը, որ Արցախի նման փոքր պետական միավորի նախագահի ընտրություններում առաջադրվել են մեծաթիվ թեկնածուներ, արդեն հետաքրքիր է, եթե չասենք՝ տարօրինակ։ Սա, թերեւս, պայմանավորված է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ եւ դրա արդյունքում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքական դաշտի ազատականացմամբ։ Եթե նախկինում գոյություն ունեին արդեն ձեւավորված քաղաքական բեւեռներ, որոնք ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դաշտերը մոնոպոլիզացրել էին ու պահում էին իրենց ազդեցության տիրույթում, 2018ից հետո նախկինում հաստատված այդ կարգը խարխլվեց, ինչի արդյունքներին մենք այժմ ականատես ենք լինում՝ ի դեմս Արցախում անցկացվող նախագահական ընտրությունների համատեքստում գրանցված քաղաքական բազմազանության։
Հետաքրքիր դրվագներից է նաեւ նախընտրական հեռուստաբանավեճը, որը տեղի ունեցավ մարտի 28—ի երեկոյան։ Հեռուստաբանավեճին մասնակցում էր 14 թեկնածուից 12—ը։ Մասնակիցների հարցերի հիմնական թիրախում տարբեր փուլերում Արցախում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք էին՝ Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանն ու Աշոտ Ղուլյանը։ Նշենք, որ վերջինս այժմ էլ զբաղեցնում է Արցախի խորհրդարանի ղեկավարի պաշտոնը։
Ըստ էության, բնական էր, որ հարցերը հիմնականում ուղղվելու էին այս անձանց, քանի որ նրանց գործունեությունն է, որ քաղաքական մրցակիցներին կառչելու, խնդրահարույց դրվագներ գտնելու հնարավորություն է տալիս։ Թերեւս, ամենակենտրոնում հայտնվել էր Արայիկ Հարությունյանը, ով երկար տարիներ լինելով Արցախի գործադիր մարմնի ղեկավար, պատասխանատվություն է կրել տնտեսության ու հանրային կյանքի մի շարք ոլորտների կազմակերպման համար։
Ընդհանուր բանավեճի ընթացքը կարելի էր համարել քաղաքակիրթ՝ չհաշված թեկնածուների միջեւ մեկ—երկու սուր հակադարձումները։ Հնչած բոլոր հայտարարություններից ամենահետաքրքրականն ու կարեւորը, թերեւս, Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունն էր, որ ինքը Հայաստանի իշխանությունների հետ ունի նորմալ հարաբերություններ, եւ այդ հարաբերություններում բացակայում է թշնամանքի տարրը։ Լայն առումով՝ համահայկական շահի կամ հետաքրքրության տեսանկյունից ամենակարեւոր ձեւակերպումը սա էր։
Արցախի բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչները, յուրաքանչյուրն իր հերթին պարտավոր է, մեր համոզմամբ, Հայաստանի իշխանությունների հետ պահպանել ջերմ ու բարեկամական հարաբերություններ։ Եվ այդ վերաբերմունքը պետք է լինի փոխադարձ, քանի որ Հայաստանի ու Արցախի միջեւ հարաբերությունները պատերազմական գոտում գտնվող զինակիցների հարաբերություններ են։ Դրանք դատապարտված են լինելու... բարեկամական։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO