Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Կարող են փոխանակել Պոգբային եւ Ռեմսիին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» եւ իտալական «Յուվենթուս» ակումբներն այս ամառ կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Բրիտանական «The Sun» պարբերականի հաղորդմամբ՝ պրեմիեր լիգա կվերադառնա ուելսցի Ահարոն Ռեմսին, իսկ Ա սերիայում նորից կներգրավվի Փոլ Պոգբան։ 29—ամյա Ռեմսիին հետ բերելու հարցում շահագրգռված է մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ուլե—Գունար Սուլշերը։ Ընթացիկ մրցաշրջանում վալիացին թուրինցիների կազմում բոլոր մրցումներում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի եւ 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ռեմսին «Յուվենթուս» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից», որում հանդես է եկել 2011—19 թթ.։ Այդ ընթացքում նա դարձել է Անգլիայի եռակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։ «Transfermarkt» մասնագիտացված կայքը կիսապաշտպանին գնահատում է 35 մլն եվրո։
Իսկ ահա Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել հենց «Յուվենթուսից»։ Անգլիական ակումբում 27—ամյա ֆրանսիացու վիճակագրությունը չի տպավորում. ընդամենը 2 արդյունավետ փոխանցում այս մրցաշրջանում անցկացրած 8 խաղում։ Այնուհանդերձ, ֆուտբոլիստների գնահատման վերոնշյալ կայքը աշխարհի չեմպիոնի համար սահմանել է 100 մլն եվրո արժեք։ Հետաքրքիր է, որ Իտալիայի եւ Անգլիայի ընդհատված առաջնություններում «Յուվենթուսն» առաջատար է, իսկ ՄՅՈւ—ն ընթանում է 5—րդ տեղում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO