Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ապագան ՏՏ ոլորտինն է

Ըստ կանխատեսումների, այս ուղղությունն աշխարհում դառնալու է խիստ պահանջարկված

Այս օրերին հանրությունն սկսեց էլ ավելի արժեւորել ու կարեւորել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունն առօրյա կյանքում։ Մասնավորապես, զգացինք, թե առցանց գործիքներն այս դարաշրջանում որքան հեշտ ու հարմարավետ են դարձնում մեր կյանքը։ Առանց տանից դուրս գալու կարողանում ենք սերունդ կրթել, օնլայն խանութից առաջնային սպառում ապահովող սննդամթերքից զատ նաեւ տնտեսական ու կենցաղային ապրանք գնել, խորհրդատվություն անցկացնել։ Այսինքն, ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելով՝ մի շարք ծառայություններ մատուցող կազմակերպություններ այս ընթացքում կարողացան շատ արագ վերակազմակերպվել եւ նույն ծառայությունները հասանելի դարձնել նաեւ առցանց հարթակում։
Եթե հանրությանը հայտնի շատ կազմակերպություններ արդեն վաղուց ինտեգրել էին հանրությանն այս մշակույթին, ապա որոշ ընկերություններ պատեհ պահն օգտագործելով կարողացան ներդնել նաեւ առցանց գնման եւ առաքման համակարգը։ Ստեղծվեցին եւ արդեն գործարկվում են օնլայն խանութներ, որոնք թարմ միրգ, բանջարեղեն ու ըմպելիքներ են առաքում, ընդ որում՝ պարտադիր պահպանելով փոխադրում իրականացնող ավտոմեքենաների պարբերական ախտահանումը։ Եվ այս ամենը, բացի հարմարավետությունից, անվտանգ, ապահով է դարձնում մեր կյանքն առոջության պահպանման տեսանկյունից։
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը «ՀՀ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ պարենային եւ ոչ պարենային ծառայություններ մատուցող շատ ընկերություններ, օգտվելով առցանց ծառայությունների մատուցման պահանջարկից, կարողացան այս ընթացքում աշխատանքային ճիշտ մեխանիզմ ընտրել եւ առցանց հարթակ տեղափոխվել։ Նա նկատեց՝ եթե նախկինում ռիսկային գործոնը ստիպում էր բիզնեսին ետ մնալ առկա մարտահրավերից, ապա այսօր իրավիճակն ապացուցեց, որ դարը հենց ՏՏ ոլորտինն է, եւ առաջին լուրջ հաջողությունը, որ Հայաստանն արձանագրեց, հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպումն էր։
«Համավարակով պայմանավորված իրավիճակը ցույց տվեց, թե հետագայում որ մասնագիտական ուղղությունները կդառնան առավել մրցունակ։ ՏՏ ոլորտի զարգացումն անհրաժեշտ էր ոչ միայն աշխատատեղերի ստեղծման, այլեւ ներկա մարտահրավերների պարագայում մի շարք խնդիրների լուծման համար։ Մասնավորապես, ռազմավարական էր կրթության հարցը։ Սկսեցինք գիտակցել, որ այն չգործարկելու պատճառը ոչ թե տեխնոլոգիաներն էին, այլ բովանդակության բացակայությունը։ Այսօր Հայաստանում եւ աշխարհում բավարար լուծումներ կան հեռավար ուսուցման իրականացման համար, սակայն բացակայել է բովանդակությունը, որի հարցը եւս լուծվեց։ Այն բացեց լայն հնարավորություններ մարզերում եւ մայրաքաղաքում իրականացնելու հեռավար ուսուցման պրոցես, ինչի անցկացման արդյունավետությունը նախկինում կասկածի տակ էր դրվում։ Չկա չարիք առանց բարիքի»,–ասաց Բագրատ Ենգիբարյանը՝ հաստատելով այն միտքը, թե գլոբալ աշխարհում Հայաստանը պետք է օգտվի ընձեռած հնարավորություններից եւ պիլոտային ծրագրերի մշակման միջավայր ստեղծի երկրում։
Նա նկատեց՝ շատ գրասենյակներ, հաշվապահական կազմակերպություններ այս օրերին կարողացան բիզնեսը գործարկել ու կառավարել առցանց. «Այնպես չէր, որ նախկինում այդ գործիքները չկային, պարզապես, կար վախ, որ դրանք արդյունավետ չեն գործի»։ Նրա տեղեկացմամբ, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունն ապացուցեց, որ ՏՏ ոլորտի եւ ինժեներական կրթության առումով Հայաստանը ճիշտ ուղու վրա է, եւ այսօր այնտեղ գործող շատ ընկերություններ իրենց ստեղծած պրոդուկտներով տեխնոլոգիապես պահանջված են։
Բագրատ Ենգիբարյանը համոզված է՝ աշխարհին պատուհասած տնտեսական դժվարությունները եւ բիզնեսն արգելափակող ֆինանսական վնասները հետհամավարակային ժամանակաշրջանում հնարավոր կլինի լուծել այն դեպքում, երբ գործող կազմակերպությունները, փոքր եւ միջին ձեռնարկությունները կարողանան ՏՏ գործիքների միջոցով ավելի արագ աշխարհին ներկայանալ։ Նույնը մատնանշեց տուրիստական ընկերությունների պարագայում։ Գործող բիզնեսը պահելու եւ կորուստները նվազագույն դարձնելու համար անհրաժեշտ է, որ ընկերությունները կարողանան ճիշտ ու արդյունավետ կիրառել տեխնոլոգիաները՝ միջազգային շուկային ներկայանալով բոլորովին նոր գործելաոճով։
Ասում է՝ պետք է մտածելակերպ փոխվի աշխարհին հայտարարված պատերազմին դիմակայելու համար։ «Համաշխարհայի մինի պատերազմ է հայտարարված, բոլոր պետությունները դարձել են հավասար, եւ լավագույն հնարավորությունն է մեզ համար ստեղծված ՏՏ ոլորտի նոր լուծումներով մտնել գլոբալ աշխարհ»,–ասաց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ այն իր հետ բերելու է նաեւ ՏՏ կրթության որակի բարձրացման պահանջ։
Զրուցակիցս չբացառեց, որ աշխարհում ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկը հնարավոր է դառնա ավելի մեծ, ինչը հայ մասնագետներին կընձեռի նոր հնարավորություններ եւ կընդլայնի համագործակցության շրջանակները։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO