Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԼՂՀ


Ապրիլյան քառօրյա

Մեզ պարտադրված պատերազմում կրկին հաղթեցինք

Չորս տարի առաջ այս օրը Քաշաթաղի շրջանի հարավային թեւի Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավարի հրավիրած խորհրդակցությունն էր՝ նվիրված հացահատիկի արտադրությանը, ցանքատարածքների պաշտպանությանը։ Այսպիսի բարի ու խաղաղ ծրագրով էինք զբաղված...
Հաջորդ օրը՝ առավոտյան, յոթերորդդասարանցի աղջիկս, որ սովորում է Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգում, տուն եկավ արտասվելով. «Մեզ տուն ուղարկեցին. պատերազմ է սկսվել»։ Պատերազմ, որը դարձավ նորօրյա հերոսապատում՝ ավաղ, հարյուրից ավելի հայորդիների արյան գնով։ Պատերազմ, որը կոչվեց «Ապրիլյան քառօրյա»։ Թշնամին հանկարծակի էր սկսել հարձակումը՝ նպատակ ունենալով մեր բանակի ուշադրությունը շեղել Արցախի հյուսիսային ու հարավային ուղղությամբ, որ մեծ ուժերով ներխուժեր Արցախ աշխարհի սիրտը՝ մայրաքաղաք Ստեփանակերտ։ Հյուսիսում ու հարավում կռվեցին Հայոց բանակի տասնութ—քսան տարեկան քաջորդիներն ու իրենց մարմինը դարձրին վահան հայոց հողի համար, իրենց սուրբ արյամբ ողողեցին արցախյան գոյամարտի տարիներին դարձյալ հազարավոր քաջորդիների արյամբ գծված սահմանը։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, որը շուտով դարձավ արցախյան գոյամարտ, Հայոց հողին տեր կանգնեցինք տարեց ու երիտասարդ, կամավորական բազում ջոկատներ կազմեցինք ու տարիների պատերազմում հաղթեցինք։ Այսօր էլ հայ զինվորը խրամատում է եւ մշտապես պատրաստ պատերազմի… Պատերազմ, որ խլեց մեր լավագույն տղաների կյանքը, հարյուրավորները դարձան խեղանդամ։ Ավագ եւ կրտսեր սերնդի պայքարը մշտապես է, եւ ավագները գտնում են՝ իրենք ավելի ճիշտ են, ավելի հայրենասեր եւ այլն։ Սակայն պարզվեց մի բան՝ մեր նոր սերունդն ավելի հայրենասեր դուրս եկավ։ Հարյուրից ավելի մարտիրոսների հիմնական մասը ժամկետային զինծառայողներ էին, որ թույլ չտվեցին թշնամուն սողոսկի հայոց երկիր, եւ երկրորդ օրը դասերը շարունակվեցին Արցախի դպրոցներում։
Նույն օրերին հայոց ազգը կրկին միավորվեց, դեպի առաջնագիծ շտապեցին հազարավոր հայորդիներ՝ նեցուկ լինելու սահմանի զինվորին։ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում հենց պատերազմի առաջին օրը դարձյալ խորհրդակցություն կայացավ, այս անգամ հողագործն ու շինարարը, մտավորականն ու բանվորն անդամագրվեցին կամավորականների խմբերին, եւ գիշերը երկու հարյուր հոգուց ավելի առաջնագծում էին։ Մի քանի օրում միայն քաշաթաղցի կամավորականների թիվն առաջնագծում դարձավ վեցապատիկ։
Այդ օրերին եղա Արցախի հյուսիսային եւ հարավային առաջնագծում՝ որպես զինվոր ու լրագրող։ Հանդիպեցի շատերին, եւ բոլորի նպատակը մեկն էր՝ տեր մնալ Արցախ աշխարհին, վրեժխնդիր լինել մարտիրոս ու լուսաշող մեր տղաների համար։ Թշնամին շուտ հասկացավ՝ դարձյալ տանուլ է տալու պատերազմում ու հրադադար աղերսեց։ Չսպասված պատերազմում օրերի ընթացքում հասանք նոր հաղթանակի՝ մարտիրոս քաջերի ու մեր համախմբվածության շնորհիվ։ Առաջնագծում հանդիպեցի ժամկետային ու կամավոր զինծառայողների։ Գիշեր ու ցերեկ միասին հսկում էինք խրամատներում։
Շատ կամավորներ հայրենիք էին վերադարձել աշխարհի տարբեր վայրերից, եկել էին նաեւ տարբեր երկրներում հիմնական բնակվող հայորդիներ։ Նման պատասխան չէր սպասում թշնամին, չէին սպասում այս պատերազմը հրահրողները։ Հաղթեցինք՝ Հայոց բոլոր ընտանիքներում ունենալով խնդուն ու տխուր հայացքներով հավերժի ճամփորդ դարձած ապրիլյան տղաների լուսանկարները։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

01-04-2020





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO