Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԼՂՀ


Արցախում քվեարկել են ազատության, արդարության ու խաղաղության համար

Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կայացան

Երեկ կայացած համապետական ընտրություններում արցախցիներն ընտրեցին երկրի նոր ղեկավարին ու խորհրդարանի պատգամավորներին։ Ինչպես եւ ակնկալվում էր, ընտրողները քաղաքացիական մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց պարտքը՝ հերթական անգամ հավաստելով ազատ եւ ինքնուրույն ապրելու ձգտումն ու վճռականությունը։
Արցախի սահմանը վերջին օրերին հատում են բացառապես հանրապետությունում գրանցված քաղաքացիները եւ մեկ էլ՝ համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մուտքի արտոնագիր ստացած անձինք ու լրագրողները (ցավոք, արտերկրից շուրջ չորս տասնյակ դիտորդական խմբեր, որ նախապես ընտրություններին ներկա գտնվելու հայտեր էին ներկայացրել, իրավիճակով պայմանավորված՝ ստիպված էին հրաժարվել տարածաշրջան այցելելուց)։
Հանրապետության տարածքում ձեւավորված բոլոր 281 ընտրական տեղամասերն էլ (եւս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ԱՀ ներկայացուցչությունում) բացվեցին միաժամանակ՝ 8։00—ին։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը 103.663 հազար մարդ է։
Ըընտրությունների ընթացքին ծանոթանալու նպատակով դիտորդները, որոնց թիվը շուրջ 1000—ի է հասնում, մեկնեցին հանրապետության տարբեր շրջաններ ու սահմանամերձ բնակավայրեր։ Եվ, ինչպես հետագայում ակնհայտ դարձավ ԿԸՀ—ի մամուլի կենտրոնում ունեցած ճեպազրույցներից, նրանց հետաքրքրությունը բավականաչափ մեծ է եղել համապետական ընտրությունների նկատմամբ։ ՀՀ—ից դիտորդ Արփինե Հովհաննիսյանի համոզմամբ՝ «այս ընտրությունները թափանցիկության, ընտրական բարձր մշակույթ ձեւավորելու տեսանկյունից մի քայլ առաջ են նախորդներից»։ Նրա խոսքով՝ չնայած քվեարկությունից առաջ որոշակի կուտակումներ են նկատվել դրսում, ինչպես նաեւ քվեաթերթիկներ նկարահանելու փորձեր են արվել, ընտրությունների ընթացքին դրանք էականորեն չեն ազդել։ Ա. Հովհաննիսյանի հավաստմամբ. «Այն պայմանները, որ ստեղծված են ընտրողների համար ամենահեռավոր փոքրիկ գյուղերից մեկում, լիովին համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին։ Եվ շատ կցանկանայի՝ հարեւան երկրներում հետեւեին Արցախի օրինակին»։
Ստեփանակերտի գրեթե բոլոր 35 ընտրական տեղամասերում էլ առաջին ժամերին բարձր ակտիվություն էր նկատվում։ Քվեարկության ընթացքից գոհ էին այդ պահին իրենց պարտականությունները կատարելու համար տեղամաս այցելած ընտրողները։ Նրանցից ուսանողուհի Մարիամ Սարգսյանն առաջին անգամ է մասնակցում համապետական ընտրություններին ու համոզված է, որ ճիշտ ընտրություն է կատարել՝ «քվեարկելով նախագահին ամենաարժանի թեկնածուի, պատգամավորական մանդատին հավակնող քաղաքական ուժի օգտին»։ Այդ պահին քվեարկման ընթացքին հետեւող դիտորդներն իրենց գոհունակությունն արտահայտեցին ընտրությունները կազմակերպված ու թափանցիկ կազմակերպելու կապակցությամբ՝ «ընդգծելով ընտրողների բացառիկ ակտիվությունը»։
Ժամը 11—ին տիկնոջ հետ մայրաքաղաքի թիվ 1/22 ընտրական տեղամաս ներկայացավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ում քվեարկությունից անմիջապես հետո շրջապատեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ի պատասխան այն հարցի, թե քաղաքական ո՞ր ուժին է տվել նախապատվությունը, Բ. Սահակյանը նշեց, որ պահի խոր գիտակցությամբ եւ բարձր տրամադրությամբ է կատարել քաղաքացիական իր պարտականությունը եւ քվեարկել է «Խաղաղության եւ կայունության, անկախ, հզոր ու միասնական պետություն կառուցելու օգտին»։
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքացիական իր պարտքը կատարել է պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում։ Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նույնպես քվեարկել է մայրաքաղաքի 5—րդ դպրոցում տեղակայված 1/22 ընտրական տեղամասում։ Ժամը 12—ի դրությամբ մայրաքաղաքի 1/4 ընտրատեղամասում ընտրաթերթիկը քվեատուփի մեջ մտցնելուց հետո նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, մասնավորապես, ասել է. «Ես քվեարկել եմ մեր երկրի ապագայի, ազատության, արդարության եւ համերաշխության համար»։
Նախագահի թեկնածու, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով քաղաքացիական իր պարտքը կատարել է Ստեփանակերտի թիվ 1/8 ընտրատեղամասում, լրագրողներին ասել է. «Ես վստահ եմ, որ մարդիկ ամենուր գիտակցում են օրվա կարեւորությունը, ինչպես դա ապացուցվել է երկրի համար վճռորոշ բոլոր ժամանակներում, եւ դրսեւորում են այն իմաստությունը, որ հատուկ է մեր ժողովրդին։ Համոզված եմ, որ ընտրությունների արդյունքներով այսօր հերթական հաջողություններն են արձանագրվելու պետականաշինության մեջ, մեր ընտրական համակարգում»։
ԱՀ նախագահի թեկնածու, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը, քվեարկելով Ասկերանի միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում՝ ասել է, թե ինքը հիմնականում գոհ է ընտրությունների ընթացքից եւ հպարտությամբ է կատարել քաղաքացիական իր պարտքը։ Նախագահի թեկնածուներ Դավիթ Իշխանյանը եւ Դավիթ Բաբայանը քվեարկել են մայրաքաղաքի բժշկական քոլեջում տեղակայված ընտրատեղամասում, Ռուսլան Իսրայելյանը՝ 8—րդ դպրոցի, իսկ Հայկ Խանումյանը՝ Շ. Ազնավուրի անվան կենտրոնում տեղակայված ընտրատեղամասում։
Ընտրությունների ընթացքին հետեւում էր եւ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ բոլոր խմբակցություններից։ Նրանք եղել են հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ու ծանոթացել ընտրական տեղամասերի հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին, զրուցել ընտրողների հետ, ունկնդրել նրանց կարծիքներն ու առաջարկությունները։ Եվ ԿԸՀ—ի մամլո կենտրոնում հաճախ էր առիթ ընձեռվում, որպեսզի Արցախ ժամանած դիտորդներն իրենց տպավորությունները կիսեն համապետական ընտրությունների վերաբերյալ։
Համապետական ընտրությունների շուրջ կիսելով իր տպավորությունները՝ «Իրազեկ քաղաքացիական միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը մասնավորապես նկատել է, թե չնայած միջազգային կառույցների կողմից Արցախի չճանաչված լինելուն, երկրի ժողովուրդը քաղաքական մեծ ակտիվություն եւ բարձր մշակույթ է դրսեւորում։ Նա մասնավորապես նշել է, թե ինքը խմբի անդամների հետ հնարավորություն է ունեցել լինելու հեռավոր բնակավայրերում, հասնելու ծայրամասային որոշ գյուղեր, ու ամենուր համոզվել է, որ «մարդիկ ամուր են կանգմած հարազատ հողի վրա եւ հաստատակամ են իրենց երկիրը զարգացնելու, վերափոխումների ճանապարհով այն հզորացնելու վճիռներում»։
Համապետական ընտրությունների ընթացքը իր լիազորությունների շրջանակում դիտարկում էր եւ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ արձագանքելով քաղաքացիներից ստացվող գրավոր եւ բանավոր դիմումներին ու բողոքներին։
Երբ ժամը 20։00—ին փակվեցին բոլոր ընտրատեղամասերի դռները, հայտնի դարձավ, որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն Արցախում կայացել են. մասնակցել է 76471 մարդ կամ ընտրողների 72.7 տոկոսը։
Ինչպես ԿԸՀ նախագահ Ս. Արզումանյանը նշեց ճեպազրույցի ժամանակ, համապետական ընտրությունների նախնական արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի ապրիլի 1—ին, ժամը 20.00—ին։ Հավելենք, որ ընտրությունների ընթացքը հեռարձակվել է Արցախի հանրային հեռուստատեսությամբ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

01-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO