Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Առ ու տուր են ասել, ոչ թե առ ու կուլ»

Այս եւ փոխանակային հարաբերություններին առնչվող մյուս ասացվածքները վկայում են, որ «շուկայական հարաբերություններ» ասվածը հայերիս համար բնավ էլ նոր բան չէ, եւ որ ժողովրդական խոսքում ամփոփված մեր ազգային հոգեբանությունից միգուցե ոչ պակաս օգտակար խորհուրդ կարող ենք քաղել, քան արդի շուկայավարության այլազգի խրատատուներից։
«Առեւտուր» բառի կազմությունն արդեն բյուրեղացրել է շուկայի շիտակ բարոյախոսությունը, այն է՝ չի կարող լինել միայն առ, կամ միայն տուր, դրանք պարտադրորեն ենթադրում են միմյանց գոյությունը։ Ոչնչից ոչինչ չի գոյանա. միակողմանի օգուտի ակնկալիքը խաթարում է օգտավետ առեւտրի ոգին. հարկավոր է ոչ միայն առնել, այլեւ տալ, օգուտ ստանալու համար ուրիշին էլ պիտի օգուտ տաս։ Միայն սեփական օգուտի մասին մտածողը չի կարող մշտապես շահած դուրս գալ։ «Դրամ շահելու համար, որդուն խրատում է փորձառու վաճառականը, իհարկե, ամեն միջոց լավ է, բայց պայմանավ, որ խաղք չըլլանք, եթե ոչ հետինն չար քան զառաջինն կըլլա» (Երվանդ Օտյան, «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ ըլլալու արվեստը»)։
Հենց այդ դիրքորոշմամբ է հարկավոր ըստ արժանվույն գնահատել թե՛ վաճառողի եւ թե՛ գնորդի համար երկուստեք օգտակար ասացվածքը. «Թանկ ծախողը, էժան փնտռողը, գլոխ բաց կը մնա»։ Իսկապես, երկուսն էլ կտուժեն. ո՛չ թանկ ծախողը կկարողանա օգուտով ծախել (գնորդ էլ կարող է չգտնել), ո՛չ էլ գնորդը՝ կարծեցյալ էժանությունից օգտվել։ Երկու դեպքում էլ վնասի պատճառը նույնն է՝ միայն առնելու, սակայն համարժեքը չտալու հոգեբանությունը։
Անգլերեն ասացվածքն արդարացի առեւտուր անելու մասին մի ամփոփ խորհուրդ է, թե ճիշտ կշռիր՝ թանկ ծախիր («Weigh right and sell dear»)։
«Մի՛ թալանեք գնորդներին»՝ այս խորհուրդն էր բոլորին տալիս Հենրի Ֆորդը՝ փիլիսոփայական ընդհանրացումների եւ կառավարման համապիտանի կանոնների ձեւակերպման հակում ունեցող հաջողակ ձեռնարկատերը։
Հիշենք, վերջապես, արդյունավետ տնտեսավարման (առեւտուր լինի, թե արտադրություն) գլխավոր նախադրյալը՝ հաշիվն ու հաշվառումը խարսխված են քննարկվող երեւույթին՝ ծախսերի եւ եկամուտների, օգուտի ու վնասի, առածի եւ տվածի, ելքի ու մուտքի հաշվեկշռին։ Ուրեմն, արդյոք միայն զավե՞շտ է պետք տեսնել հետեւյալ ասացվածքի մեջ. «Գետինեն ոսկի էլ գտնես՝ համրե ու էնպես առ»։
Փոխանակային արդարությունը վերաբերում է նաեւ տարատեսակ բանակցություններին, խորհրդակցություններին, քննարկումներին, գործարար հաղորդակցման բոլոր տեսակներին։ Միակողմանի հաղթանակի տրամադրվածությունը ձախողում է բանակցությունների ընթացքը։
Զուր չէ, որ կառավարաբանները խորհուրդ են տալիս գործարարներին՝ հասկանալու, որ բանակցությունը «երկկողմանի գործ» է (two—way affair), եւ անհրաժեշտ է ուղղորդվել «հաղթանակ–հաղթանակ» (win win) սկզբունքով, բայց ոչ մի դեպքում «հաղթանակ պարտություն» (win lose) սկզբունքով։
Իհարկե, առեւտրի թեման ասացվածքի առաջին պլանն է, խորքային պլանի խորհուրդն ավելի ընդգրկուն է՝ յուրատեսակ արժեքային կողմնորոշիչ մարդու բովանդակ կենսագործունեության համար։ Հայոց արժեհամակարգի այդ գիծը հանճարեղորեն պարզ է ձեւակերպել Հովհաննես Թումանյանը. «Մի՛ լինիր ուրագի պես, // Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, // Այլ եղիր սղոցի պես, // Մին դեպի քեզ, մին դեպի մեզ»։
Առածանին էլ է դա հաստատում. «Ընչանք չտաս մին, չես առնիլ տասնմին», «Աշխարհքս առ ու տուր ա, առ ու կուլ չի»։ Ռուսական ասացվածքն էլ է հորդորում, թե ձերոնց մասին հիշիր, բայց մերոնց էլ մի մոռացիր («ը«ՇշՅ ոՂ«Յպ, շճ մՁձսՂՁյ շՁՌՅպ»)։ Անգլերենը զգուշացնում է, թե ով չի հարգում, ինքն էլ արժանի չէ հարգանքի («He that respects not is not respected»)։
Եվ, իրոք, «Պատիվ կուտաս, պատիվ կըստանաս»։
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր

01-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO