Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Գեղեցիկ սիրո պատմություն

Որն ընդհատվեց ողբերգական պատահարի հետեւանքով

Մարտի 31-ի կեսգիշերն անց Երեւանի հիվանդանոցներից մեկում դադարեց բաբախել թերեւս ամենահայասեր ֆիլիպինուհու, հռչակավոր գրոսմայստեր Լեւոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Բո Կաոիլիի սիրտը։ Ընդհատվեց մի լուսավոր եւ գեղեցիկ սիրո պատմություն։ Եվ դժվար է հավատալ, որ դաժան իրականությունը վերստին ուժեղ գտնվեց բժիշկների ջանքերից։
Նրանց պատմությունը սկսել էր հյուսվել դարերի սահմանին՝ պատանեկան ընկերությունից վերածվելով մեծ եւ ուժեղ զգացմունքի։ Նման դեպքերում ասում են՝ ի վերուստ էր որոշված։ Այլ ձեւակերպում դժվար է գտնել, քանզի աշխարհի հակառակ կողմերում գտնվող երեւանցի պատանու եւ մանիլացի աղջկա մտերմությունը ծնվեց այն ժամանակ, երբ շփման միջոցները դեռ այսքան տարածված ու զարգացած չէին...
Մարտի 14—ի կեսգիշերին Երեւանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցավ այդ անհեթեթ ու ահավոր վթարը, որից հետո բժիշկներին կարծես հաջողվեց կայունացնել տուժածի վիճակը։ Չնայած բազում կոտրվածքներին եւ մի քանի վիրահատություններին՝ Արիաննան մնում էր գիտակից վիճակում։ Լեւոնն էլ հաղթահարելով կարանտինային արգելքները՝ կարողացավ Եվրոպայից հասնել Հայաստան։ Բայց նախօրեին Արիաննայի մոտ սրվեցին շնչառական խնդիրները, եւ բժիշկները ստիպված էին նրան վերադարձնել վերակենդանացման բաժանմունք։ Ցավոք, նրանց ջանքերը չպսակվեցին հաջողությամբ։ Արիաննայի երկրային կյանքն ընդհատվեց 33 տարեկանում։
«Բառեր չունեմ՝ արտահայտելու վիշտս կնոջս՝ Արիաննա Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Նա խելացի էր, աշխատասեր ու կենսախինդ եւ հրաշալի կյանք էր ապրում։ Ես սիրում եմ քեզ, թանկագինս։ Հանգչիր խաղաղությամբ»,–սրանք են երիտասարդ կնոջը ուղղած անվանի գրոսմայստերի վերջին բառերը։
Արիաննա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Երեւանի Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող «Էրեբունի» սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14.00—ին՝ նույն վայրից։
Ցավակցական բազում հեռագրեր են ստացվում Արիաննայի մահվան կապակցությամբ։ Լեւոն Արոնյանին, հանգուցյալի մյուս հարազատներին եւ մտերիմներին իրենց զորակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ընտանիքի անդամները, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ նրա կինը, ՀՇՖ—ի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ—ն, աշխարհի շախմատի 13—րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան, ուկրաինացի Պավել Էլյանովը, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը եւ Յան Նեպոմնյաշչին, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբը, «Գրանդ չես տուր» մրցաշարի կազմակերպիչները, Հայաստանի տարբեր կազմակերպություններ եւ անհատներ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը միանում է այդ ցավակցություններին։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO