Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Միաժամանակ մի քանի խնդիր է լուծվում

Կառավարության կողմից վարձու աշխատողներին տրամադրվող ֆինանսական աջակցության միջոցով

Կառավարությունն արտակարգ իրավիճակում գործողությունների հերթական փաթեթով որոշել է օժանդակություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են հետեւյալ ոլորտների վարձու աշխատողներ՝
–հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ,
–հանրային սննդի ծառայություններ,
–զբոսաշրջային ծառայություններ,
–վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների ծառայություններ,
–մանրածախ առեւտրի ծառայություններ, այդ թվում՝ առեւտրի կենտրոնում կամ առեւտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպող։
Ըստ տվյալ որոշման՝ եթե աշխատողի հունվար եւ փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68.000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը եւ ոչ ավելի, քան 136.000 դրամը։
Փաստորեն, այս քայլով կառավարությունը հանրությանը մեսիջ է ուղարկում, որ տնտեսության այն ճյուղերը (տվյալ դեպքում՝ սպասարկման ոլորտը), որոնք առավել տուժել են կարանտինից ու արտակարգ իրավիճակից, մենակ չեն մնալու իրենց խնդիրների հետ։ Պետությունն այս քայլով ցույց է տալիս, որ փոքր ու միջին բիզնեսն իր ուշադրության կենտրոնում է։ Եթե պետությունն օժանդակություն չցուցաբերի վարձու աշխատողներին, ապա, այսպես ասած, նրանց եկամտի բեռը մնալու է կամ իրենց գործատուի, կամ անձամբ իրենց ուսերին։ Կամ գործատուն պետք է վճարի նրանց՝ չաշխատած ու բիզնեսի համար եկամուտներ չապահոված ամիսների համար, ինչը ծանր վիճակի մեջ կգցի տվյալ տնտեսավարողին, կամ աշխատակիցը, պարզապես, չի ստանա վարձատրություն, ինչի հետեւանքով ծանր իրավիճակում կհայտնվեն ինքն ու իր ընտանիքը։
Իսկ այս դեպքում պետությունը, լրացուցիչ գումար ներարկելով տնտեսության մեջ, միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ թույլ չի տալիս բիզնեսի հյուծում՝ աշխատավարձերի վճարման պատճառով, թույլ չի տալիս քաղաքացու եկամուտների զրոյացում, եւ որ ամենակարեւորն է՝ թույլ չի տալիս տնտեսական շրջապտույտի կանգ։ Իսկ տնտեսության շրջանառության կանգը պետության համար էլ ավելի բարդ ու մեծ խնդիրների կարող էր հանգեցնել։ Այսպիսով՝ կառավարության այս որոշումը, լինելով համարձակ, ծախսատար ու միաժամանակ ծանրակշիռ, շոշափելի տնտեսական ազդեցություն է խոստանում։
68 000 դրամը որքան էլ մեծ գումար չէ եւ էական խնդիրներ չի կարող լուծել քաղաքացու համար, բայց նվազագույն ծախսեր հոգալուն կբավականացնի։ Այսինքն՝ այն կարող է արդյունավետ լինել կարճաժամկետ, իրավիճակային խնդիրների կարգավորման տեսանկյունից։ Եթե ընդունենք, որ այս իրավիճակը դեռ ամիսներ շարունակվելու է, ապա կառավարությունը հազիվ թե կարողանա կրկնել իր այս աջակցությունը վարձու աշխատողներին, ավելին՝ կրկնելու դեպքում էլ արդեն այն էֆեկտը չի ունենա, ինչ առաջին անգամ է ունենում։
Ուստի, քանի դեռ կորոնավիրուսի հարուցած խնդիրները ոչ ուշ ապագայում հաղթահարելու ակնկալիքներ կան, կառավարության այս գործողությունները կարելի է համարել բավականաչափ արդյունավետ։ Կունենա՞նք այլ իրավիճակ, կակնկալենք այլ մոտեցումներ, երկարաժամկետ լուծումներ։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

01-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO