Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչն է խոչընդոտում մեր գինեգործական արտադրանքի շուկայահանմանը

Եվ երբ բացակայում են լաբորատոր հզորությունները

Հայկական կոնյակի շուկայից խոսելիս՝ «ՀՀ»-ն հակիրճ ներկայացրել է, թե ոլորտի տնտեսավարողները (արտադրողները) պարտադիր ինչ պահանջներ պետք է կատարեն՝ սկսած խաղողի սորտի ընտրությունից մինչեւ անհրաժեշտ փաստաթղթավորում։ Պահպանվու՞մ են այդ պահանջները։ Ի՞նչ են ցույց տվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ այս ապրանքային շուկայում ուսումնասիրությունները։
Մինչ դրան անդրադառնալը՝ նշենք շատ կարեւոր հանգամանք. տնտեսավարողների կողմից պահանջների խախտումն առաջացնում է իրավական հետեւանք՝ գինեգործական արտադրանքը զրկվում է «Հայկական կոնյակ» նշումից։
Գանք այն պատկերին, որ վերհանել են կոնյակի շուկայի ուսումնասիրությունները։ Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի, կոնյակի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում հանձնաժողովը, հիմք ընդունելով գյուղատնտեսության նախարարի հրամանով սահմանված ձեւաչափը, ոլորտում գործունեություն իրականացնողներից տեղեկություն է պահանջել 2019 թ. ընթացքում խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ, սակայն տնտեսավարողները դժվարացել են տրամադրել համապատասխան տեղեկատվությունը։
«Եվ սա համընդհանուր բնույթ է կրել»,–ասաց ՏՄՊՊՀ նախագահը։ Իսկ սա, ըստ նրա, նշանակում է, որ «թեեւ օրենսդրությամբ սահմանված պահանջը չկատարելը տնտեսավարողների համար առաջացնում է իրավական հետեւանք, այնուամենայնիվ, օրենսդրական պահանջի կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության, ինչպես նաեւ այդ պահանջը չկատարելու համար պատասխանատվության միջոցի բացակայության արդյունքում ոլորտում գործունեություն իրականացնողները ցուցաբերում են հայեցողական մոտեցում»։
Բացենք փակագծերը։
Օրինակ՝ խաղողի հումքով ոգելից խմիչքների մակնշման մասով։ Հայաստանում արտադրված առավելագույնը 5 լ ծավալով հայկական կոնյակի շուկայահանվող, ինչպես նաեւ Հայաստան ներկրված առավելագույնը 5 լ ծավալով կոնյակի յուրաքանչյուր տարա մակնշվում է։ Հայկական կոնյակի մակնշումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները՝ արտադրողի անվանումը եւ գտնվելու վայրը, «Հայկական կոնյակ» բառերը, հայկական կոնյակի անվանումը (եթե հայկական կոնյակի անվանման մեջ օգտագործվում են աստղեր, ապա դրանց թիվը պետք է համապատասխանի հայկական կոնյակի տարիքին), «Կոլեկցիոն» բառը՝ կոլեկցիոն կոնյակների համար, «Հայաստանի Հանրապետություն» բառերը, արտադրողի գրանցված ապրանքային նշանը (եթե պիտակը գրանցված չէ որպես ապրանքային նշան), թնդությունը (էթիլ սպիրտի ծավալային մասը)՝ տոկոսներով, հայկական կոնյակի տարիքը, որը պետք է համապատասխանի կոնյակի սպիրտի միջին տարիքին, շշալցման թվականը, լրացուցիչ հնացման տարիքը (կոլեկցիոն հայկական կոնյակների համար), հայկական կոնյակի ծավալը՝ լիտրերով։ Միաժամանակ, ի տարբերություն այլ գինեգործական արտադրանքի, հայկական կոնյակի մակնշման համար թույլատրվում է օգտագործել «Արարատ», «Արմավիր», «Արագածոտն», «Կոտայք», «Վայոց ձոր», «Սյունիք», «Լոռի», «Տավուշ» եւ «Երեւան» անվանումները։
Բացի այս՝ գործող օրենսդրության համաձայն գինեգործական արտադրանքի (այդ թվում՝ հայկական կոնյակի) մակնշման ժամանակ օգտագործվող տեղեկատվությունը չի կարող պարունակել այնպիսի նշումներ, ապրանքային նշաններ, բառեր, բառերի մասեր, նշաններ, խորհրդանիշներ կամ գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են կեղծ տպավորություն ստեղծել եւ մոլորության մեջ գցել սպառողներին՝ կապված խաղողի կամ խաղողագործական տարածաշրջանի կամ միկրոշրջանի կամ աշխարհագրական այլ վայրի անվան եւ գինեգործական արտադրանքի դասի ու տեսակի բնութագրման հետ։
Այս առումով հանձնաժողովի տեսադաշտում են հայտնվել մի շարք արտադրողների կողմից շշալցվող սպիրտային խմիչքներ՝ հայկական հատուկ խմիչք, հայկական օրիգինալ խմիչք, հայկական թունդ խմիչք եւ այլ անվանումներով, որոնք իրենց արտաքին տեսքով (տարայի ձեւ, հեղուկի գույն, պիտակ եւն) գրեթե նույնական են հայկական կոնյակներին։ Այս երեւու՞յթն ինչի հետեւանք է։ Պարզվում է՝ գործող օրենսդրությամբ կարգավորված չեն դիտարկվող սպիրտային խմիչքների արտադրության եւ շրջանառության գործընթացները, սահմանված չեն դրանց մակնշման վերաբերյալ պահանջներ. «Թեեւ նշված սպիրտային խմիչքների տարաների վրա զետեղված են որոշակի տեղեկություններ՝ անվանումը, բաղադրությունը, հնացման տարիքը, այդուհանդերձ, այդ տեղեկությունները չեն նպաստում սպառողների համար տվյալ սպիրտային խմիչքի նույնականացմանը, ավելին, նման ներկայացմամբ դրանց շուկայահանումը սպառողների շրջանում կարող է հանգեցնել շփոթության առաջացման»։
Ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների էլ անդրադառնանք։ Բանն այն է, որ օրենսդրությամբ սահմանված է գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի վարման պարտադիր պահանջ։ Մասնավորապես՝ կառավարության լիազորած պետական մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանում արտադրված գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի որոշակի խմբաքանակների H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն եւ գրանցել դրա արդյունքները։ Այս գործընթացի շրջանակներում գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են իրենց միջոցների հաշվին լիազոր մարմին ուղարկել արտադրած գինեգործական եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար։ Եվ եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն ուղարկվել գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ գինեգործական արտադրանքի շուկայահանումը։
Օրենսդրությամբ ամրագրված է, որ կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը։ Միաժամանակ, H2 եւ C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննության մեթոդը սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով։ Եթե խաղողագործական եւ գինեգործական արտադրանքի որեւէ բաղադրամասի փորձաքննության համար Հայաստանում գոյություն չունի փորձաքննության համապատասխան մեթոդ, ապա կիրառվում է Ստանդարտների միջազգային կազմակերպության հաստատած համապատասխան փորձաքննության մեթոդը։
Այս մասով ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տվել։ Դրա՞նք էլ չեն արվում։ Պարզվում է, ըստ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի, այս փորձաքննությունների անցկացման համար բացակայում են խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու իրավական կարգավորումները։ Նաեւ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ լաբորատոր հզորություններ չկան, ինչը գինեգործական արտադրանքի եւ դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշների իզոտոպային բաղադրության փորձաքննությունը եւ, որպես հետեւանք, նաեւ գինեգործական արտադրանքի շուկայահանումը դարձնում է անհնար։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

01-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO