Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժողովրդի Հայրիկը

Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս քուրդ հարձակվելով հայկական գյուղերից մեկի վրա՝ տանում են ոչխարները։ Տեղի գյուղացիները պաշտպանություն ստանալու ակնկալիքով դիմում են Խրիմյան Հայրիկին։ Վերջինս պատասխանում է. «Դուք սպասում եք, որ կառավարությունը ամեն գյուղի մեջ, սարերի եւ ճանապարհների վրա պահապան, ոստիկան դնի, որ դուք հանգիստ եւ ապահո՞վ ապրեք։ Ամո՛թ ձեզ, որ ամբողջ գյուղով չեք կարողացել չորս ավազակ հալածել կամ բռնել, իսկ հիմա... եկել եք եւ Հայրիկից օգնություն եք խնդրում։ Ես պիտի գնամ կուսակալին հայտնեմ դեպքի մանրամասնությունները, իսկ ձեզ կասեմ, հերիք է թույլ եւ վախկոտ մնաք, գնացեք զենք առեք, զե՜նք… քանի որ դրանով է, որ պիտի պաշտպանեք ձեր անձը, պատիվն ու ունեցվածքը։ Գնացեք եւ ասածներս կատարեք»։ Հոգեւոր առաջնորդը լսել է իր ժողովրդի խնդիրները, փորձել է լուսավորել, կրթել նրանց, միաժամանակ վերին ատյաններում բարձրաձայնել է նրանց հոգսերի մասին։ Ժողովուրդն էլ իր հերթին հավատեցել եւ վստահել է Մկրտիչ Խրիմյանին, ինչի արդյունքում պատվել է նրան Խրիմյան Հայրիկ անվանունով։
Հայ առաքելական եկեղեցու 125—րդ կաթողիկոս, հասարակական—քաղաքական գործիչ, մտավորական Մկրտիչ Ա Վանեցու փափագն է եղել թեթեւացնել իր ժողովրդի մտահոգությունները։ Երբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը, այդ շրջանում (1862 թ.) վանքը հայտնի է եղել իր հարստությամբ՝ գյուղեր, արոտավայրեր, գույքեր եւ այլն։ Հարստությունը չարաշահվել է տեղական հոգեւոր հայրերի եւ վերնախավի կողմից։ Վանահոր առաջին գործն է եղել խիստ վերահսկողություն սահմանել վանքի հասույթի վրա։ Սա պատճառ է դարձել, որ վանքի միաբանությունը փշերով ընդունի նորանշանակ վանահորը։ Խրիմյան Հայրիկն իր առաքելությունն է համարել մեղմացնել գյուղացիների հարկերը։ Արքունի հարկահավաքներն անհամեմատ մեծ չափով պետք է բռնագրավեին բնակչության ունեցվածքը։ Հարկահավաքներն իրենց գործունեության ընթացքում աջակցություն են ստացել հոգեւոր առաջնորդներից, մինչդեռ վանահայրը ոչ մի կերպ չի օգնել թուրք հարկահավաքին։ Ընդհակառակը, կազմել է գաղտնի ժողով՝ հորդորելով գյուղապետերին միասնաբար հրաժարվել անօրինական բարձր հարկերը դրամով վճարելուց։ Ցավոք, միասնությունը շուտով քայքայվել է՝ Սբ Կարապետի միաբանության եւ Տարոնի վերնախավի սադրանքներով։ Նրանցից մի քանիսը Խրիմյան Հայրիկին մատնել են թուրք հարկահավաքին։ Թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգեւորական։ Թշնամու համար դժվար է եղել իր հակառակորդ կողմում տեսնել ուժեղ հոգեւորականի, ով ամեն գնով պատրաստ եւ կարող է պաշտպանել իր ժողովրդի շահերը։
Խրիմյան Հայրիկը որքան էլ ջանար պաշտպանել իր ժողովրդի շահերը, գիտակցում էր, որ ժողովուրդն էլ իր հերթին պետք է կարողանա իր իրավունքներին տեր կանգնել։ Զուր չէր, որ Տարոնում հիմնադրել է հոգեւոր ժառանգավորաց նոր վարժարան, հրատարակել «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը։ Ահա թե ինչ է գրված թերթերից մեկի համարում. «Այսօր շատերից կլսենք, թե քերականությունը ինձ հա՞ց պետք է տա,... լրագիր կարդալն ինձ քրդերի՞ց պետք է ազատի։ Կարդացողը գիտի, որ տերությունը ինչքան տուրք սահմանել է, այնքան պետք է տա, չկարդացողից ինչքան որ ուզեն կտա։…Կարդացողն գիտի քրդի կամ բարբարոսի համար տերության կառավարությանը բողոքել եւ դատ վաստակել. չկարդացողն բռնությանն եւ անիրավությանը գերի է. ինչ—որ ուզեն կտանեն ու ինքը կլռի»։ Խրիմյան Հայրիկը վստահ է եղել, որ կրթությունն է լավագույն զենքը, որ պետք է պաշտպանի ժողովրդի իրավունքները։
«Արծվիկ Տարոնո» թերթի համարներից մեկում պատմվում է մի հայ կնոջ մասին, ով իր փոքրիկ տղայի հետ հեռացել է տանից՝ բռնության ենթարկվելու պատճառով, մեկ այլ տեղ խոսվում է բերքատու ծառերի վնասի մասին, որը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով։ Այս եւ մի շարք այլ փաստերից կարող ենք եզրակացնել, որ երկշաբաթաթերթը նպատակ է ունեցել լուսաբանել գավառի կյանքը, նրան առնչվող խնդիրները, որոնք հուզել են մարդկանց։ Թուրքական կառավարությունը շուտով փակել է դպրոցն ու տպարանը, քանի որ, ինչպես ասել է Խրիմյան Հայրիկը, «մեր ժողովրդի կրթության մեջ իրենց վտանգն են տեսնում։ Որքան մեծ է ժողովրդի կրթությունը, այնքան զուսպ կլինի իշխանությունը»։ Հոգեւոր հայրը, միեւնույն է, շարունակել է իր կրոնադաստիարակչական, հրապարախոսական եւ մի շարք այլ աշխատություններով լսելի լինել, սովորեցրել ժողովրդին «կարդալ»։ Նա դեմ է եղել խավարամտությանը, որի մասին հաճախ է խոսել, երբ շրջագայել է գավառներով, լսել գյուղացիներին, խրատել նրանց. «Անկիրթ ժողովուրդն անկիրթ տերերի կընտրի, որոնք կհարստահարեն իրեն, եւ մի օր ստիպված՝ անկիրթ ժողովուրդն օտար տերերի կընտրի»։
Համարել է, որ ժողովուրդն անպարտ է իր միասնական ուժի մեջ, եւ սա է քարոզել իր հոգեւորականի կոչումով. «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»։ Այս առումով պայքարել է ոչ միայն թշնամու դեմ, այլեւ հայրենադավների, որոնք շահադիտական նկատառումներից ելնելով՝ միայն իրենց մասին են մտածել. «Մի՞թե կարելի է մերձավորից խլած հացով կշտանալ։ Ոչ, գողացված եւ ուժի զորությամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում։ Անհատնելի եւ արդար է այն հացը, որ ձեռք է բերվում ճակատի քրտինքով։ Ով այս սկզբունքը ոտնատակ տալով է հաց ուտում, նա քանդում է Աստծու պատվիրանը»։ Նա ոչ միայն խրատաբանել է, այլեւ իր բարոյադաստիարակչական ապրելաձեւով օրինակելի դարձել հայ ժողովրդի համար։
Խրիմյան Հայրիկն այն համոզմունքն է ունեցել, որ «լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող՝ հայրենիք չշինվիր»։ Նա ցանկացել է իր ժողովորդին տեսնել մարտնչողի դերում եւ ազգային—ազատագրական պայքարի կոչ է արել։ Մինչ այդ, նա այցելել է եվրոպական մեծ տերություններ, հայկական հարցը բարձրաձայնելով՝ ակնկալել քաղաքակիրթ աշխարհի օգնությունը։ 1878 թ. Բեռլինի վեհաժողովի արդյունքից միայն հիասթափություն է կրել. «...Բոլոր ազգերը իրենց ձեռքերում երկաթե շերեփներ բռնած՝ իրենց բաժին հարիսան էին վերցնում։ Մենք հայերս մեր շերեփը մտցրեցինք հարիսայի մեջ, սակայն այն պոկվեց մեր ձեռքից ու հալվեց կաթսայի մեջ։ Մեր շերեփը թղթից էր»։ Ահա թե ինչու հորդորում էր իր ժողովրդին՝ «Երբեք մի՛ փնտրեք օտար տերերի»։
Խրիմյան Հայրիկը հիմնել է գյուղատնտեսական գիշերօթիկ դպրոց, կազմակերպել է օգնություն Վանի անոթիների համար, փորձել է հայրենիք վերադարձնել գաղթականներին, հոգեւոր եւ նյութական աջակցություն է ցուցաբերել հայոց աշխարհի տարբեր գավառների։ Նրա ազգանվեր՝ հոգեւորի, մտավորականի, հասարակական գործչի աշխատանքը դարձավ կառավարության դժգոհությունների պատճառ։ Ի վերջո, Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։ 1892 թ. մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը Խրիմյան Հայրիկին չի ազատել թուրքահպատակությունից, եւ միայն մեկ տարի անց է նրան հաջողվել գնալ Սբ Էջմիածին։ 1893 թ. սեպտեմբերի 26—ին ժողովրդի Հայրիկը օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
«Նա է իսկական ազնիվ անձ, որ դեպի ժողովուրդն ունեցած սիրո մեջ է փնտրում յուր փառքը»,–ասել է Խրիմյան Հայրիկը եւ մեծ մարդասերի իր կյանքով էլ անդավաճան է մնացել այս խոսքերին։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

04-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO