Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Փոքր դերերի մեծ վարպետը

Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված

«Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ. խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը։ Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի։ Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է։ Համաժողովրդական է, համամարդկային...»,–այսպես է արտահայտվել Մհեր Մկրտչյանն իր ավագ ընկերոջ մասին։
«Շերենց ասելիս միանգամից միտքս են գալիս երեխաները՝ մեծ, հսկա երեխաները, որովհետեւ այնքան մանկական անմիջականություն, որքան Շերենցն ուներ, այնքան միամտություն, անհնար է պատկերացնել»,– այսպիսին է դերասանը ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հուշերում։
Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի խոսքով՝ Շերենցի ճակատագիրը ժամանակաշրջանի ճակատագիրն էր։ «Շատ տարօրինակ է, շատ ինքնատիպ եւ զարմանալի։ Ինչու, որովհետեւ որեւէ դերասանական դպրոցից դուրս էություն էր, որովհետեւ ինքն իրենով պատմություն էր կրում, նրան նայելով՝ պատմություն էիր տեսնում»,–ասում է դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը։
Ապրիլի 5—ին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի ծննդյան օրն է։ Ծնվել է 1913 թվականին Թիֆլիսում, մանկությունն անցկացրել Լենինականի (այժմ՝ Գյումրի) եւ Ստեփանավանի որբանոցներում։ Դերասանական գործունեությունը սկսել է 1931թ., մինչեւ 1934 թ. խաղացել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1934—37 թթ. սովորել է Մոսկվայի Ռ. Սիմոնովի ղեկավարած հայկակական դրամատիկական թատրոն—ստուդիայում։ 1937—68 թթ. որպես դերասան աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում, այժմ արդեն՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն։
Շերենցի կերտած կերպարները գերել են իրենց բարությամբ, մաքրությամբ, ազնվությամբ՝ դերասանին բերելով համաժողովրդական սեր։ Խաղընկերները նրան համարում էին էպիզոդիկ, փոքրիկ դերերի վարպետ։
«Շերենցը սիրված դերասան էր։ Նրա մեջ անբռնազբոսության, դերասանական խառնվածքի եւ մարդկային էության այնպիսի համաձուլվածք կար, որ դժվար էր իրարից զատել։ Շերենցի ճշմարտացիությունն ու բնականությունը բխում էին իր բնույթից։ Առաջին հայացքից շատերին թվում է, թե ինքն իրեն է խաղում, բայց դա այդպես չէ։ Նա այն բացառիկ երեւույթներից է, երբ կարծես թե չի փոխվում եւ միաժամանակ ստեղծում է միմյանցից տարբեր կերպարներ։ Լաերտ Վաղարշյանի «Քաոսում» պապաշայի դերը միայն բավական է պատկերացնելու համար, թե որքան տարբեր կարող էր լինել Շերենցը։ Յուրահատուկ էր նա»,–«ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը։
Կինոգետը Շերենցի խաղացած դերերի շարքում բացառիկ է համարում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում գերեզմանի մոտ խաղացած հատվածը. «Բառերով անհնար է նկարագրել, դերասանական անկրկնելի ձայնի հնչերագ ուներ, նրա կերպարներն աչքի են ընկնում պարզությամբ, բայց ոչ երբեք պարզունակությամբ»։
Ս. Գալստյանը առանձնահատուկ ջերմությամբ հիշեց, որ Շերենցի հետ հարեւանությամբ էին ապրում, եւ չափազանց մեծ էր լինում իր ուրախությունն ու հուզմունքը, երբ մանկության տարիներին հանդիպում էր դերասանին Աբովյան փողոցում։
Արաքսյան՝ Շերենցի թոռնուհին, տարիներ առաջ գտել էր պապիկի օրագիրը, որտեղ գրված է եղել նրա եւ կնոջ՝ Քնարիկ Երանոսյանի առաջին հանդիպման մասին։ Երիտասարդ Շերենցը խաղալիս է եղել Գյումրու թատրոնում, իսկ դահլիճի առաջին շարքում են լինում նրա ապագա կինն ու քույրը։ Շերենցը գրառել է օրագրում, որ առաջին շարքում նստած աղջիկը գրավել է իր ուշադրությունը, հետո հանդիպել են թատրոնից դուրս, եւ սկսվել է նրանց սիրո պատմությունը։ Շերենցի կինը՝ Քնարիկ Երանոսյանը, Հայաստանի արվեստի առաջին կին գործիչն էր։
Ազատ Շերենցը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 25—ին։ Հատկանշական է, որ մեկ օր անց մահացել է Մհեր Մկրտչյանը, ում հետ երկար ճանապարհ էին անցել, լավագույն ընկերներ էին կյանքում եւ ֆիլմերում։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

04-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO