Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»

Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես խանութներ, գնումներ ես անում, եւ այլեւս ՀԴՄ կտրոններ չեն տալիս։
Ուրախացել էինք, մտածում էինք, որ արդեն մեր ժողովուրդը եկավ անհրաժեշտ գիտակցության, որ ՀԴՄ կտրոն տրամադրելը յուրաքանչյուր մարդու պարտականությունն է, դա նրա պարտքն է իր երկրի առջեւ։ Ընդ որում, քաղաքացիական նույն գիտակցությամբ էին տրամադրված նաեւ գնորդները. շատ-շատերը պարզապես պահանջում էին դրանք, եթե ինչ-որ խանութում ինչ-որ վաճառող չէր տրամադրում։
Սակայն եկան, այսպես ասած, կորոնավիրուսի ժամանակները։ Ու ամեն ինչ ոնց որ թե մոռացվում է։ Է՛լ քաղաքացիական գիտակցություն չկա, է՛լ չկա պարտականություն պետության հանդեպ, եւ է՛լ արդեն օրենքը հարգելը, կարծես, պարտադիր չէ։
Իշխանության գլուխն արդեն խառն է հազար ու մի գործերով, ստուգողները պակասեցին։ Դե, գնորդներին էլ ասվում է՝ խուսափեք շփումներից, պահպանեք հանրային հեռավորությունը։ Նրանք այդպես էլ վարվում են. աճապարանքով փողը մեկնում են, ապրանքը շտապ վերցնում վաճառողի ձեռքից ու հեռանում։ Վաճառասեղանի մոտ սպասել—կտրոն պահանջել չկա։
Չգիտեմ՝ ի՞նչը կօգնի այս պարագայում. հարկային ծառայությո՞ւնը պետք է ակտիվացնի վերահսկողությունը, պետական մյուս կառույցնե՞րը պետք է ավելի զգոն լինեն, թե՞...
Բայց մի բանում վստահ եմ՝ իրավունք չունենք հետքայլ կատարելու գիտակցական այն մակարդակից, որին հասանք այս վերջին երկու տարվա ընթացքում։ Պետք է յուրացրած ու մեր մեջ ամրակայած լինեինք ազնիվ ու սրտացավ քաղաքացի լինելու դասը։ Եվ այն գիտակցությունը պետք է մշտապես ներկա լիներ մեր մեջ, որ յուրաքանչյուր անհատ իր պետության թիկունքին կանգնած է։ Այո, մեզանից յուրաքանչյուրը հենց այդ զգացողությամբ պետք է ապրի ու իրեն զինվորի նման պահի առավելապես այս ծանր ժամանակներում, երբ պետության ուսերին ահռելի բեռ է դրված։
Հակառակ դեպքում, կներեք խոսքիս համար, դա քոչվորի հոգեբանություն է, ինչը երբեք մերը չի եղել ու չպետք է նաեւ լինի։ Քանզի ծանր ու դժվարին իրավիճակներում իմը եւ քոնը չեն լինում։ Պետությունն այս պահին հենց մենք ենք, մեզնից յուրաքանչյուրն է։ Եվ պետություն կոչվածը բնավ էլ վերացական հասկացություն չէ։ Այն ունի շատ կոնկրետ դեմք. ի շարս մյուսների, դա այն քաղաքացին է, որ այսօր ապրելու խնդիր ունի, այն քաղաքացին է, որ այսօր բուժում ստանալու կարիք ունի։ Եվ այդ քաղաքացու տեղում վաղը կարող է լինել մեզանից յուրաքանչյուրը։
Չէ, այսքան կարճ ժամանակով չպետք է, որ դարձի գայինք։ Դարձի պետք է գայինք մեր գիտակցական ողջ կյանքի համար։ Որպեսզի այդ գիտակցականությունն էլ փոխանցեինք մեր երեխաներին։ Որպեսզի նրանք արդեն պետության հասանելիքը պետությանը տալու խնդիր չունենային։ Այն լիներ նրանց համար հաց ուտելու պես մի բան, ջուր խմելու պես մի բան, պարզապես՝ շնչելու անհրաժեշտություն։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

04-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO