Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ոսկե միջինի բանաձեւը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի զրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանի հետ է։ Կինը՝ տանը, ընտանիքում, կինը՝ գիտության մեջ եւ հասարակական կառավարման համակարգերում։ Ինչպե՞ս հավասարակշռել նժարը, ինչպե՞ս գտնել ոսկե միջինը...
–Տիկին Դանիելյան, կա՞ն գործեր, որոնք կնոջ համար չեն, կինը չի կարող անել։
–Ընդհանուր առմամբ, ներկայումս միջազգային հանրությունը կարծում է, որ այդպիսի գործեր չկան։ Բայց ինձ համար ճիշտ է, երբ կինը զբաղվում է այնպիսի խնդիրներով, որոնք ունեն ավելի հումանիտար ուղղվածություն, նաեւ՝ գիտական բնույթի են եւ ավելի հեռու են պատերազմական, զինվորական բնույթի տարբեր խնդիրներից։
–Իսկ հե՞շտ է տղամարդկանց հետ աշխատելը։ Ո՞ր դեպքում նրանց հայացքն անբարյացակամ կլինի կնոջ հանդեպ։
–Ես իմ ողջ կյանքում աշխատել եմ տղամարդկանց հետ։ Եվ այդպիսի խնդրի չեմ հանդիպել։ Այդ է պատճառը, որ երբ միջազգային ասպարեզներից հարցնում են, թե Հայաստանում կանանց նկատմամբ դիսկրիմինացիա կա՞, մշտապես պատասխանում եմ՝ ոչ։ Բայց, օրինակ, տարիներ առաջ ես կառավարությունում միակ կին նախարարն էի, եւ կառավարության նիստերի ժամանակ ինչ—որ դիսկոմֆորտ զգում էի։ Չնայած երբեք անհարգալից վերաբերմունք չեմ զգացել։ Այս առումով մի հետաքրքիր դրվագ պատմեմ։ Աշխատում էի Երեւանի քաղաքապետարանում, լուսահոգի Համբարձում Գալստյանի տեղակալն էի։ Այդ միակ անգամն էր, որ ասացին, թե ես կին եմ։ Բայց հետաքրքիր է, թե ինչ առումով դա ասացին։ Քաղաքապետն ամեն առավոտ մեքենայով պտտվում էր քաղաքի տարբեր հատվածներով եւ ստուգում, թե ինչպես են կատարվել իր առաջադրանքները։ Եվ երբ հասնում էր քաղաքապետարան, ներկայացնում էր իրավիճակը։ Այդ օրը նա դժգոհ էր, նիստի ժամանակ անընդհատ ասաց՝ սա՛ չի արվել, սա՛ չի արվել։ Նիստին մասնակից, իհարկե, ղեկավար անձնակազմից միակ կինն եմ։ Մեկ էլ լուսահոգին շուռ եկավ իմ կողմը ու՝ վա՜յ, Կարինե, դու որ այդտեղ նստած ես, գիտե՞ս ինձ ո՜նց է խանգարում… Հիմա սա դիսկրիմինացիա էր, բայց դիսկրիմինացիա էր դրական առումով։
–Բայց կինն Աստծու կողմից առանձին կոչում պետք է որ ունենա։ Ո՞րն է դա։ Կամ այսպես ասեմ՝ Աստված ի՞նչ է ասում կնոջը։
–Ինձ թվում է, համենայնդեպս, կնոջ համար կարեւորն ընտանիքն ու երեխաներն են։ Տեսակետների այն ուղղվածությունը, որ կինը բոլոր հարցերում հավասար պետք է լինի տղամարդու հետ, ինձ ճիշտ չի թվում։ Օրինակ, եվրոպական երկրներում ես հաճախ եմ տեսել ընտանիք, որտեղ ամուսինը եվրոպացի է, իսկ կինը՝ ասիացի։ Շատ էի զարմանում։ Մի անգամ պատճառը հարցրեցի։ Պատասխանեցին, որ եվրոպացի կանանցից շատերը, հատկապես զարգացած երկրներից, չեն ուզում ամուսնանալ։ Իմաստ չեն տեսնում ընտանիք կազմելու, նաեւ՝ ամուսնուն սպասարկելու մեջ։ Եթե տղամարդ է պետք՝ սիրեկան կպահի, երեխա է պետք՝ կունենա որեւէ մեկից։ Ու մի բան էլ՝ պետությունը երեխային կպահի։ Իսկ այն տղամարդը, որը դասական առումով կին է ուզում ունենալ, գնում նրան բերում է ասիական երկրներից։ Բայց սրա արդյունքում ազգն է փոխվում, չէ՞։ Ուստի այս հարցում մենք պետք է գտնենք ոսկե միջինը։ Մի կողմից, անշուշտ, կնոջ իրավունքները պետք է պաշտպանվեն, պաշտպանվեն բոլոր մակարդակներում։ Նաեւ՝ ղեկավար դիրքերում։ Բայց մյուս կողմից էլ տղամարդն իրեն «կորած» է զգում, եթե կողքի կինը սոցիալական առումով իրենից բարձր է կամ «ղեկավար» է ընտանիքում։
–Օրվա թեման շրջանցել չենք կարող. մեր մոլորակն այսօր կարծես ճչում է։ Այդ ճիչն առաջինն ո՞վ կարող է լսել՝ կի՞նը, թե՞ տղամարդը։
–Ես վաղուց եմ լսում այդ ճիչը։ Եվ իմ բոլոր հոդվածներում միշտ գրել եմ այդ մասին, գրել եմ, որ մոլորակի պատասխանը մարդուն գնալով ուժեղանում է, սաստկանում է։ Եվ որ եթե այսպես շարունակենք ապրել, ապա մոլորակը ստիպված է լինելու հրաժարվել մարդուց։ Եվ այսօր մենք դա ենք տեսնում։ Եթե մարդկությունը այսքանից հետո չփոխի իր վերաբերմունքը բնության նկատմամբ, ավելի ուժեղ հարվածներ է ստանալու։ Ես այս հարցում չեմ կասկածում։ Եվ, պատասխանելով ձեր հարցին, ասեմ՝ էկոլոգներն են առաջինը լսում նրա ճիչը, լինի կին, թե տղամարդ։
–Ապրիլի 7—ը Աստվածամոր ավետման օրն է։ Ո՞վ է Աստվածամայրը մարդու համար։ Այս մասին մտածե՞լ եք։
–Ես իմ փորձից խոսեմ. մինչեւ 28 տարեկանը բացարձակ աթեիստ եմ եղել։ Դե, հասկանալի է, սովետական տարիներ էին։ Ավելացնեմ՝ ագրեսիվ աթեիստ եմ եղել։ 28 տարեկանում կլինիկական մահ եմ ապրել։ Ընդ որում, տեղյակ չէի այն երեւույթներից, որ լինում են կլինիկական մահվան ժամանակ։ Բայց ես վերապրել եմ հենց այդ երեւույթները։ Այսպես էր. երբ պետք է արդեն հեռանայի կյանքից, ձայն եմ լսում։ Հասկանում եմ, որ դա Աստծո ձայնն է, որն ինձ դարձի է բերում ու վերադարձնում կյանք։ Եվ պատգամ է տալիս, ասում է, որ Աստծո ձայնը կա մարդկանց մեջ, դա նրանց խղճի ձայնն է։ Եվ եթե դու քո կյանքի մնացած մասը ապրես ներդաշնակ քո խղճի ձայնին, կնշանակի, որ Աստծուն ընդունում ու սիրում ես։ Եվ, կյանք վերադառնալով, ես սկսեցի զբաղվել էկոլոգիայով։ Իսկ մինչ այդ զբաղվում էի տեսական գիտական թեմաներով։ Այնպես որ, ես հավատացյալ մարդ եմ։ Բայց ես Աստծուն չեմ պատկերացնում սպիտակամորուս ծերունու տեսքով. ես տեսնում եմ գերխիտ էներգիա։ Նաեւ՝ ինֆորմացիոն եւ էներգետիկ դաշտ, որը կառավարում եւ համակարգում է ողջ տիեզերքը, ներառյալ մեր Երկիր մոլորակը եւ մեզ՝ բոլորիս։ Եվ եթե մենք կարողանանք ընդունել այն պատվիրանները, որ տրվել են նրա կողմից, մեր պարագայում՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, կարծում եմ, շատ—շատ լավ բաների կհասնենք։
–Մեր մոլորակը կարո՞ղ է այս փորձությունից դուրս գալ։
–Դուրս կգանք այն պարագայում, եթե հասկանանք, որ մոլորակի նկատմամբ մեր բարբարոսական վերաբերմունքն է բերում այս երեւույթներին։ Դրա համար պետք է փոխվեն մարդու էությունը, մարդու կենսակերպը, փոխվի մարդկային քաղաքակրթական վերաբերմունքը մոլորակի նկատմամբ։ Անհրաժեշտ է, որ գլոբալ էկոլոգիական պակտ մշակվի, որը խիստ պայմաններ կդնի մարդկության առջեւ։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO