Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Աջակցության փաթեթներն ընդգրկում են ամենամեծ սոցիալական խմբերը

Քաղաքացին կարող է ընտրել այն ծրագիրը, որն իր ընտանիքի համար ավելի շատ գումար է նախատեսում

Տնտեսական եւ սոցիալական ճգնաժամին դիմակայելու նպատակով գործադիրի մշակած ամենաընդգրկուն թիրախային խումբն ունեցող ծրագիրը 8-րդն է։ Փաթեթում ընդգկվել են կորոնավիրուսի վարակի հետեւանքներից անմիջականորեն եւ ամենաշատը տուժած ոլորտներում զբաղվածներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այդ ոլորտները են հյուրանոցային եւ հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային ծառայությունները։ Այս ծրագրում ընդգրկվել են նաեւ վարսավիրանոցները եւ գեղեցկության սրահները, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ծառայությունները, դրանց թվում՝ առեւտրի կենտրոնում կամ առեւտրի իրականացման վայրերում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպողները։
Ծրագրով տուժած չեն համարվում առեւտրի այն կետերը, որոնք զբաղվում են սննդի, ալկոհոլի, ծխախոտի կամ դեղորայքի առեւտրով։ Ընդորում, վերջինների դեպքում չափն ու համամասնությունը կարեւոր չեն, եւ դրանք այն ոլորտներն են, որտեղ աշխատանքները չեն դադարեցվում հայտարարված կարանտինի սահմանափակումներով, եւ նրանք ունեն եկամտի կայուն աղբյուր։ Շահառու ոլորտները ոչ միայն տուժել են կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտի եկամուտների զրոյացման, այլ նաեւ պետության իրականացրած կանխարգելիչ գործողությունների իրականացման, նաեւ պարետի որոշմամբ նրանց մի մասի գործունեության դադարեցման հետեւանքով։ Ութերորդ ծրագրի շահառուներն են վերոհիշյալ տուժած ոլորտների վարձու աշխատողները, որոնք այդտեղ աշխատել են մարտի 13—30—ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցությունը տրամադրվում է միանվագ։ Վարձու աշխատողների համար այն կկազմի հունվար եւ փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով եւ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը։ Եթե վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձից, ապա աջակցության միանվագ գումարը կկազմի վերջիններիս հունվար եւ փետրվար ամիսների միջին աշխատավարձի չափը։
Այս գործիքով աջակցություն է նախատեսվում նաեւ անհատ ձեռնարկատերերին։ Նրանց կհատկացվի 2019 թ. 4—րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով միանվագ օգնություն, բայց այն չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափը։
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ, իսկ աջակցության չափը որոշվում է տուժած ոլորտում գտնվող բոլոր գործատուներից 2020 թ. հունվար եւ փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով եւ ոչ ավելի, քան վերջինիս կրկնապատիկը։
Միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է որպես վարձու աշխատող եւ անհատ ձեռնակատեր հաշվարկված աջակցության չափի առավելագույնով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։ Այս դեպքում կհաշվարկվեն երկու աջակցության չափերը՝ որպես վարձու աշխատողի եւ անհատ ձեռնարկատերի, եւ կտրվի երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը։
Միանվագ օգնությունը ստանալու համար շահառուն սահմանված կարգով «www.online.ssa.am» կայքին պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի։ Այս միջոցառման համար կարող են դիմել ապրիլի 9—ից հետո, երբ հաստատվի դիմելու ընթացակարգը։
Կառավարության ընդունած 9—րդ փաթեթը վերաբերում է հանրապետությունում զգալի տոկոս կազմող օրավարձով աշխատողներին կամ նրանց, ովքեր աշխատում են առանց օրենքով սահմանված գրանցման։ Հասարակության այս շերտի վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան, սակայն միանշանակ է, որ նրանց թիվը մեծ է։ Այս պահին խնդիր դրված չէ պարզելու, թե ինչու այդ քաղաքացիները չեն գրանցվել գործատուների կողմից, այլ առաջնային է լուծել նրանց օժանդակության հարցը, որը միանշանակ վատթարացել է ճգնաժամի պատճառով։ Սոցիալական այս ծրագրի շահառու կարող են դառնալ նաեւ հանրապետությունում ոչ պակաս թիվ կազմող այն քաղաքացիները, ովքեր գործազուրկ են, սակայն իրենց այդ կարգավիճակը տարբեր պատճառներով չեն գրանցել համապատասխան սոցիալական ծառայություններում։
Միանվագ դրամական օգնությունը այդ քաղաքացիներին կտրամադրվի իրենց երեխաների միջոցով։ Աջակցության փաթեթի հասցեատերը մինչեւ 18 տարեկան երեխաներն են, որոնց ծնողները մինչեւ մարտի 12—ը չեն ունեցել գրանցված աշխատանք եւ մարտի 12—ից մինչեւ մարտի 31—ը չեն ընդունվել մշտական կամ ժամանակավոր աշխատանքի։ Այն վերաբերում է նաեւ միայնակ ծնող ունեցող երեխաներին։ Սոցիալական աջակցություն կստանա նաեւ այն 18 տարին չլրացած երեխան, որի ծնողներից մեկը մարտի 12—31—ն ընկած ժամանակահատվածում ընդունվել է մշտական գրանցված կամ ժամանակավոր աշխատանքի։ Աջակցությունը կստանան նաեւ վերոհիշյալ տարիքի այն երեխաները, որոնց ընտանիքը 2020 թ. մարտի 12—ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գրանցման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01—ից։
Աջակցություն կստանան այն երեխաները, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը մարտի 31—ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել։
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի համար 26.500 ՀՀ դրամ միանվագ դրամական վճարի տեսքով։ Այն ստանալու համար ծնողներից մեկը online.ssa.am կայքին սահմանված կարգով պետք է ուղարկի էլէկտրոնային դիմում։ Շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնց բոլոր անդամները՝ ծնողները եւ երեխաները, 2020 թ. մարտի 12—ից մարտի 31—ը մշտապես բնակվել են Հայաստանում։
Աջակցության այս գործիքից չեն կարող օգտվել այն երեխաները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը 2020 թ. հունվարի 1—ից մինչեւ 2020 թ. մարտի 1—ը ունեցել են գրանցված մշտական կամ ժամանակավոր աշխատանք եւ նրանց միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500000 դրամը։
Այս որոշման շահառու են նաեւ կառավարության ընդունած 4—րդ, 6—րդ, 7—րդ եւ 8—րդ ծրագրի շահառուները, որոնց՝ այդ ծրագրերով տրամադրվող աջակցության գումարներն ավելի քիչ են, քան այս ծրագրով տրամադրվելիքը։ Այդ դեպքում նրանք կարող են հրաժարվել նախորդներից եւ ստանալ այս ծրագրով տրվող գումարը։ Գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար շահառուների անունները կհրապարակվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։
Այս ծրագրին քաղաքացիները կարող են դիմել ապրիլի 9—ից հետո, երբ պատրաստ կլինի կառավարության որոշմամբ հաստատված կարգը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO