Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հայոց սպորտի հմայքն ու հպարտությունը

Կանայք բազմիցս են ապացուցել, որ լինելով նուրբ եւ փխրուն էակներ, այնուհանդերձ, թույլ սեռ չեն։ Նրանց մարզական նվաճումներն առաջացնում են խորը հիացմունք եւ անհասանելի ուղենիշ են մնում մոլորակի շատ տղամարդկանց համար։ Կանացի դիմագծերից զուրկ չէ նաեւ հայկական սպորտը, որին մեր մարզուհիների ձեռքբերումները հաղորդում են ուրույն գրավչություն եւ պատկառելիություն։ Մայրության ու գեղեցկության տոնը պատեհ առիթ է վերհիշելու սպորտային ճակատի մեր հերոսներին։
Հայաստանում կանանց սպորտի վերելքը սկսվել է անցյալ դարի 70—ական թվականներից։ Ճակատագրի բերումով հնչեղ հաղթանակների մեկնարկն ազդարարեց հայ ժողովրդի ուկրաինուհի դուստր Ֆայինա Մելնիկը։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտը օլիմպիական ռեկորդով (66,62 մետր) շահեց Մյունխենի 1972 թ. օլիմպիադայի սկավառականետման մրցումները։ «Սեւան» գյուղական կամավոր մարզական ընկերության սանը հաղթանակներով է վերադարձել նաեւ 1971 եւ 1974 թթ. Եվրոպայի առաջնություններից, սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։
Ավելի ուշ նրա հետքերով օլիմպիական չեմպիոնուհի դարձան բասկետբոլիստուհի Էլեն Բունիաթյանցը (1992), ճկասուսերակրուհի Կարինա Ազնաուրյանը (2000, 2004) եւ թրասուսերակրուհի Յանա Եգորյանը (2016), որոնց հաղթանակները, սակայն, հայաստանյան գրանցում չունեն։
Իսկ ահա ստենդային հրաձգության աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը, որն, ի դեպ, շարունակում է ելույթները մեծ սպորտում, օլիմպիական մարզաձեւերից աշխարհի առաջնություններում ամենից շատ մեդալ նվաճած հայաստանցին է։ Նա մոլորակի 5—ակի չեմպիոնուհի եւ 4—ակի արծաթե մեդալակիր է։ Այդ ցուցանիշով Ավետիսյանը գերազանցում է անգամ իրեն՝ Յուրի Վարդանյանին, որն ունի համաշխարհային ստուգատեսի 8 պարգեւ։ Առաջին մեծ հաջողությանը նա հասել է 1992 թ.՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոնուհի, իսկ վերջին անգամ օլիմպիական սքիթ մրցաձեւից աշխարհի առաջնությունում հաղթել է 2006—ին։ Նա այսօր էլ երբեմն ասպարեզ է դուրս գալիս Հայաստանի դրոշի ներքո, սակայն հիմնականում նախընտրում է իր փորձը փոխանցել որդիներին, որոնք երիտասարդ խոստումնալից հրաձիգների համբավ ունեն։
70—ականների կեսից շուրջ 10 տարի փայլում էր անզուգական դիպուկահար Զինաիդա Սիմոնյանի աստղը։ Նրա տիտղոսներն այսօր էլ շարունակում են տպավորել՝ գնդակային հրաձգության աշխարհի քառակի, Եվրոպայի 15—ակի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի։ Ասում են՝ նա նաեւ օլիմպիական չեմպիոնուհի կդառնար, սակայն հրաձգության կանանց մրցումները օլիմպիադաների ծրագրում ընդգրկվեցին միայն 1984—ին, իսկ այդ թվականին Լոս Անջելեսում անցկացված խաղերը Խորհրդային Միությունը բոյկոտեց։
Հայոց սպորտի ոսկե ժամանակաշրջանում իրենց վարպետությամբ առանձնացան նաեւ վոլեյբոլիստուհի Նինա Մուրադյանը (1976 թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 1977՝ Եվրոպայի չեմպիոնուհի, 1978՝ աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր), ջրացատկորդուհի Սիրվարդ Էմիրզյանը (1976 թ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր), սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոնուհիներ Էլմիրա Անտոնյանը (1976), Նարինե Անտոնյանը (1980, 1984), Անիտա Զախարյանը (1980, 1984) եւ ուրիշներ։
Մեր երկրի անկախանալուց հետո հայուհիները նոր վառ էջեր ավելացրեցին հայկական սպորտի փառավոր տարեգրությունում։ 1994—ին Երջանիկ Ավետիսյանը դարձավ Հայաստանի դրոշի ներքո Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնուհի հռչակված առաջին մարզուհին։ Իսկ չորս տարի անց տեղի ունեցած սամբոյի աշխարհի առաջնությունում «Մեր հայրենիքը» հնչեց արդեն Քրիստինե Նաջարյանի հաղթանակի առթիվ։ Այդ հաջողությունը նա կրկնեց 2004—ին՝ ընթացքում հասցնելով դառնալ Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի։
Հայ կնոջ ձեռամբ կերտված համաշխարհային նշանակության հաջորդ հաղթանակը գրանցվեց 2009 թ. ու նույնպես աննախադեպ դարձավ։ Նազիկ Ավդալյանը երբեւէ ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճած առաջին ու տակավին միակ հայուհին է։ Խիստ խորհրդանշական ու, թերեւս, օրինաչափ է, որ առաջագնացը ներկայացնում է ոչ միայն հայկական, այլեւ առանց չափազանցության համաշխարհային ծանրամարտի դարբնոց Գյումրին։
Բայց նաեւ զավեշտալի է, որ անկախ Հայաստանում այդ մարզաձեւից առաջինը աշխարհի չեմպիոն դարձավ ոչ թե տղամարդը, այլ կինը։ Այն էլ ավանդապաշտ Գյումրիից, որտեղ կնոջը ծանրաձող բարձրացնելիս պատկերացնում էին միայն վատ երազներում եւ, իհարկե, կատակներում։ Իսկ փաստն այն է, որ միայն մեկ տարի անց գյումրեցի Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, շտկեց պատմական անարդարությունը։
Իսկ հայուհիները հաղթում էին ոչ միայն ուժով, այլեւ մտքով։ 2003—ին Հայաստանի կանանց հավաքականը, հանդես գալով Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Նելլի Աղինյան կազմով՝ նվաճեց Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալները։
Մեզ մնում է միայն շնորհավորել բոլոր հայուհիներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ, բնականաբար, ոչ միայն սպորտում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO