Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄԱՐԶԵՐ


Երազում էր մայր դառնալ, որից զրկված էր 7 երկար տարի

Հրաշքով այսօր բազմազավակ մայր է

1995-ից ապրիլի 7-ը ազգային տոնացույցում կարմիրով նշվեց որպես Մայրության եւ գեղեցկության օր։ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ Ըստ Սուրբ գրքում արված հիշատակության՝ «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի։... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։
Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն—թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանին պատահական չեմ ընտրել որպես օրվա «հերոսուհի»։ «ՀՀ»—ի հետ զրույցում անկեղծանում է՝ կյանքը լի է հրաշքներով, իսկ ինքը հավատում է հրաշքներին։ Ինչու՞...
Պատմում է. «Երիտասարդ տարիների ամենացանկալի երազանքս մայրանալն էր, որից զրկված էի յոթ երկար ու ձիգ տարի։ Վերջապես, Աստծո կամոք, առանց բժշկական միջամտության, մի գեղեցիկ օր իմացա, որ մայր եմ դառնալու։ Եվ ես սա համարում եմ կյանքիս ամենամեծ նվերը՝ երկնայինի կողմից։ Յուրաքանչյուր կնոջ համար պարգեւ է ունենալ լավ ընտանիք, որի համար անչափ շնորհակալ եմ ամենազոր Աստծուն»։
Տիկին Վիրաբյանն այսօր բազմազավակ մայր է, ունի չորս երեխա. «Ցանկանում եմ աշխարհի բոլոր կանանց, որ զգան մայրության բերկրանքը»։ Որպես երջանիկ եւ հաջողակ կին, Կ. Վիրաբյանն ասում է՝ տղամարդու եւ կնոջ հարատեւ երջանկության գաղտնիքը միմյանց նկատմամբ ունեցած սերն է, հարգանքը, փոխըմբռնումը. «Ամուսնանալ, նշանակում է կիսով չափ պակասացնել իր իրավունքները եւ կրկնակի մեծացնել իր պարտականությունները։ Այսպես առաջնորդվելով կլուծվեր գաղտնիքը եւ կունենայիք ամուր ընտանիքներ»։
Անկախ այն բանից տոն է, թե սովորական օր, տիկին Վիրաբյանին անակնկալներ հաճախ են մատուցում, նվերներ միշտ է ստանում. «Ամուսնուս եւ որդիներիս ուշադրության կենտրոնում եմ եւ նվերների պակաս երբեւէ չեմ զգում։ Իմ տանն ընտանեկան ներդաշնակություն է։ Կուզեի ամբողջ աշխարհում էլ տիրեր խաղաղություն, մարդիկ լինեին հաշտ, գնահատեին կյանքը, աշխարհի ոչ մի անկյունում ական չպայթեր եւ որբությունը ընդմիշտ վերանար։ Դա ամենակարեւոր եւ մեծ նվերը կլիներ»։
Ամենացանկալի նվերը, որ կուզեր ստանալ՝ տղաների կողմից կանանց ճիշտ ընտրությունն է, հարս եւ թոռներ է ուզում տիկին Վիրաբյանը. «Երազանքս է թոռնիկ ունենալը։ Մարդի՛կ, գնահատեք կյանքը եւ եղեք երջանիկ… Երջանկությունը ո՛չ փոխանցում են եւ ո՛չ էլ առնում։ Այն, ինչի համար թափում ենք քրտինք, երջանկություն է մեզ համար դառնում»։ Զրուցակիցս շեշտում է՝ կնոջ դերը շատ մեծ է ե՛ւ հասարակության, ե՛ւ քաղաքականության, ե՛ւ ընտանիքի պահպանման հարցում։ «Ժամանակները եւ սոցիալական պայմանները ստիպեցին կնոջը ցույց տալ իր ողջ ներուժը։ Չնայած այս ամենին, շատ հաճելի է, երբ կնոջ կողքին կա հուսալի տղամարդ, որի ուսին կարելի է հենվել եւ մոռանալ օրվա հոգսերը»,–անկեղծանում է Կ. Վիրաբյանը։
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO