Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Արցախում տեղի ունեցած ընտրությունները

Կայացած քաղաքական համակարգի մասին են վկայում

Հայաստանում ու ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի առաջացրած խուճապն այնպիսի մեծ ազդեցություն է գործել մնացյալ տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, որ մի շարք կարեւորագույն իրադարձություններ կա՛մ հանրային ուշադրությունից դուրս են մնում, կա՛մ մասամբ մղվում երկրորդ պլան։
Այդպիսի մի իրադարձություն էլ Արցախի ընտրություններն էին, որոնք թեեւ մի քանի օրերի ընթացքում ձեւավորեցին հանրային քննարկման օրակարգ, բայց, այդուհանդերձ, ամբողջովին ու բոլոր շերտերով չընկալվեցին հասարակության լայն խավերի կողմից։ Արցախում այս ընտրությունները մի քանի հատկանիշներով տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, ինչպես նաեւ ունեին մի քանի կարեւոր նշանակություն։
Ամենաառաջին կարեւոր կողմն այն էր, որ ընտրություններում չկար ընդգծված առաջատար՝ ֆավորիտ թեկնածու կամ քաղաքական ուժ, որի մասին կարելի կլիներ միանշանակ ասել, որ հաղթանակը կասկած չի հարուցում։ Կային բարձր շանսեր ունեցող մի քանի թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը մյուսների նկատմամբ շոշափելի առավելություն չուներ։ Նախագահի թեկնածուներից թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը Արցախում հեղինակություն վայելող գործիչներ են, նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Այս իրավիճակը խոսում է նախապես գծված սցենարների բացակայության, ինչն էլ իր հերթին՝ մրցակցային հավասար պայմանների մասին։
Հաջորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ կար նախագահի թեկնածուների մեծ թիվ։ Շուրջ 150 հազար բնակիչ ունեցող երկրում նախագահի 14 թեկնածուն, համաձայնեք, բավական մեծ թիվ է։ Սա ինչ—որ առումով ցույց է տալիս քաղաքական աշխուժությունն Արցախում, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ Արցախում գոյություն ունի քաղաքական բազմազանություն։ Այնտեղ քաղաքականությունը չի մշակվում ու իրականացվում մեկ կենտրոնից։ Նկատենք, որ երկար տարիներ Արցախում կար իշխող քաղաքական էլիտա, որը լրջագույն ազդեցություն ուներ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտների, կադրային նշանակումների վրա։ Այժմ այս իրավիճակը նշանակալիորեն փոխվել է։
Երրորդ՝ Արցախում գրանցվեց ընտրությունների մասնակցության խիստ բարձր մակարդակ՝ ընտրողների 72.7 տոկոս։ Այս ցուցանիշը խոսում է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային բարձր վստահության մասին։ Ընտրությունները քաղաքական գործընթացների առավել կարեւոր ինստիտուտն են։ Երբ հասարակությունը շատ լուրջ է վերաբերվում ընտրություններին եւ գրանցում է բարձր մասնակցություն, նշանակում է, որ տվյալ հասարակությունը պատրաստ է ու տրամադրված՝ ժողովրդավարական ճանապարհով լուծել իր խնդիրներն ու իրականացնել փոփոխություններ։ Մեկ բառով՝ ընտրություններին բարձր մասնակցությունը խոսում է հանրության քաղաքական հասունության մասին։
Ինչո՞վ են կարեւոր ընտրական այս գործընթացները Արցախի ու Հայաստանի համար։ Նախ՝ Հայաստանի իշխող քաղաքական թիմը ցույց տվեց, որ չի միջամտում Արցախի ներքին գործերին, եւ այն շահարկումները, թե Հայաստանի իշխանությունները սատարում են որեւէ թեկնածուի, մնացին շահարկումների մակարդակում։ Երկրորդ՝ Արցախի հակամարտության կարգավորման այս կարեւորագույն փուլում, երբ բանակցություններում, կարծես, սկզբունքային փոփոխություններ են տեղի ունենում, եւ բարձրացվում է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը, շատ կարեւոր է, որ Արցախն ունենա իրապես լեգիտիմ նախագահ ու խորհրդարան։
Եվ ամենակարեւորը՝ միջազգային հանությանն այսպիսով Արցախը ներկայանում է որպես կայացած քաղաքական համակարգ ունեցող պետական միավոր։ Բարձր մակարդակով տեղի ունեցած ընտրական գործընթացները միանշանակ իրենց նշանակալի ազդեցությունն են ունենալու միջազգային հանրության մոտ Արցախի նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորման վրա։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO