Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Շնորհավո՛ր տոնդ, հայ կանգուն

Երբ արդեն այն տարիքին էի, որ ամառային մի արձակուրդի ժամանակ մեր գյուղի սարերում խաղալիս զգացի, որ տղաներից մեկ—երկուսը դիտմամբ պարտվում են, որ ես հաղթեմ, պապիս ոգեւորությամբ պատմեցի այդ մասին։ Հետաքրքրվեց՝ ո՞ր մեկն է ինձ դուր գալիս։ Ցույց տվեցի խաժաչին։ Պապս հասկացավ՝ մեջների լավ ձիավարն է։ Ծիծաղեց… «Նրա հետ գործ չունես։ Նրա տան կանգունը լավը չէ»։
Լավը չէ՝ գործ չեմ ունենա։ Ծիծաղեցի, անցավ—գնաց։
Սեպտեմբերին վերադարձա Երեւան, դպրոցական ընկերներիս տեսնելուն պես մոռացա խաժաչին էլ, նրա տունն էլ, տան կանգունն էլ։ Ձիուն չէ։ Ձիերին չե՛մ մոռանում։
Միայն երբ հաջորդ անգամ կրկին գյուղ գնացի, խաժաչի տան կողքով անցնելիս հիշեցի պապիս ասածը, զարմացա… բայց ինչո՞ւ էր ասում՝ կանգունը լավը չէ, լավ էլ սյուներ են՝ հզո՜ր, սիրո՜ւն…
Անցան տարիներ։ Ուսանող էի։ Կրկին գյուղում էի։ Պապս չկար արդեն։ Խաժաչի ձին էլ չկար։ Խաժաչը կար, կինն էլ՝ կողքին։ Տեսանք, գրկախառնվեցինք ես ու կինը։ Հիշեցինք մեր մանկությունն ու միասին անցկացրած ամառները։ Կինն էլ չարաճճի աչքերով հարցրեց, թե ինչի իր խաժաչին չուզեցի։ Ասացի՝ պապս ասաց՝ տան կանգունը լավը չէ։ Նայեց սյուներին ու թե՝ «Ինչի, լավ էլ պինդ է, երկուսուկես հարկ է պահում, մի քիչ փող աշխատեն, մի հարկ էլ կավելացնեն»։
Սեպտեմբերին Երեւան վերադարձա։ Ուսանողական ընկերներիս տեսնելուն պես մոռացա խաժաչի կնոջն էլ, նրանց տունն էլ, տան կանգունն էլ։
Հետո անցա աշխատանքի ու, որպես լրագրող, սկսեցի թափառել Հայաստանով ու Արցախով մեկ՝ էլի սարե՜ր, ձորե՜ր, ձիե՜ր։ Սյունյաց աշխարհից տուն չէի գալիս։ Սիսիանի գյուղերում ինձ ասում էին՝ արի մեզ հարս, որ անընդհատ չգնաս—գաս։ Ես ամեն օր մի հայի օջախում էի մնում, պատմություններ հավաքում, նյութեր գրում։ Մի երեկո կատակեցի՝ վերջ, էսինչին ուզում եմ, մնամ էստեղ։ Ինձ հյուրընկալողը թե՝ գործ չունես, դրանց տան կանգունը լավը չէ։
Զարմացա՝ ի՜նչ կանգուն, հողաշար, գետնին կպած տուն է։ Մի կուշտ ծիծաղեցին վրաս։ Ճիշտ է, ցածրահասակ է, բայց գետնին կպած չէ։ Ես էլ թե՝ լավ էլ կպած է։ Էդպես «կպած չէ—կպած է»—ի ու հռհռոցների արանքում պարզվեց, որ կանգուն—ը ամենեւին էլ իմ պատկերացրած սյունը չէ, այլ՝ տան տիկինը։ Ու անպայման չէ, որ նա հենց մեծ մամը՝ տատը լինի, այլ նա, ով ղեկավարում է ընտանիքը, «բաշխում» է բոլոր անդամների պատասխանատվությունն ու իրավունքները, «պահում» է եկամուտների ու ծախսերի հաշիվները, մի խոսքով՝ մի ամբողջ մեծ տնտեսություն է վարում։
…Այնքան էլ չէի սխալվել։ Կանգունը հենց տան սյունն է որ կա։ Օջախի հիմքը։ Հենքը։ Բարեկեցության երաշխիքը։ Հայրենիքի հաստատուն հիմնաքարը։ Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը.–ասում է Նժդեհը, եւ… հայ մայրն ի՜ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՜ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում է ազգի շառավիղը։
Հայոց սրբազան տոմարով այսօրը Արեգ ամսվա Մասիս օրն է, վաղը՝ Արեգ ամսվա Անահիտ օրը։ Հին հայոց բնապաշտամունքի համաձայն՝ նոր տարեսկզբից առաջին անգամ հենց այսօրն է Մասիսի գլխից արեւը ուժեղ տաքացնում ու ժամեր անց դրվում է իգական ակունքի ամենայն բերրիության ու բերքատվության, հաջողության ու բարգավաճման հիմքը, որ շատ կարեւոր է անձի, կնոջ, տան, օջախի, երկրի, հայրենիքի համար։ Այս ամենի համախումբ հզորության հաղթարշավի համար։
Այնպես որ, շնորհավո՛ր տոնդ, հայ օջախի կանգուն։ Շնորհավոր՝ ի շահ քեզ ու քո ընտանիքի, հանուն անձնական ու անանձնական երջանկության, ի նվիրումն բոլորիս ու մեր երկրի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

07-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO