Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»

Սվազլյան գերդաստանի հավատամքը

Հարցազրույց հայ բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանի հետ։
–Տիկին Սվազլյան, շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա՝ ապրիլի 7-ի կապակցությամբ, մաղթում առողջություն եւ երկար տարիների բեղմնավոր աշխատանք։ Ի՞նչ կոչ ունեք այս գեղեցիկ տոնի առթիվ հայ կնոջը։ Ո՞րն է կնոջ դերը մեր ազգային կյանքում։
–Համայն հայության կանանց շնորհավորելով կանանց տոնի առթիվ, միաժամանակ մաղթում եմ, որ լինեն արժանապատվորեն հպարտ, չվհատվեն կյանքի դժվարություններից եւ միշտ հետեւեն մեր անցյալի՝ տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի հերոսական օրինակին, ինչպես որ ցեղասպանության օրերին Դեր Զորի անապատում ծարավ ու անոթի հայ կինը հրաշեկ ավազի վրա մատով փորագրում էր հայ գրերը եւ սովորեցնում իր զավկին, որպեսզի նա չմոռանա իր Հայ լինելը։ Այդ նույն դժնի օրերին Վանում, Ակ—Դաղում, Մուսա լեռում, Ուրֆայում, Շապին—Գարահիսարում եւ այլուր, հետագայում նաեւ Կիլիկիայում՝ Մարաշի, Այնթապի եւ Հաճընի ինքնապաշտպանական հերոսամարտերում տղամարդու շորեր հագած, զենքը ձեռքին Հայ կինը թշնամու սարսափն է եղել։ Բազմաթիվ են օրինակները. Հայրենական մեծ պատերազմում եւ, մանավանդ, Արցախյան ազատամարտում Հայ կինը մի՛շտ եղել է իր բարձունքին՝ կամքի ուժով, անվախ ու հերոսական, քանի որ ի՛նքն է ծնել իր ժողովրդի զավակներին, ի՛նքն էլ պահպանն է նրանց խաղաղ կյանքի։
Ես եւս, որպես հայ կին, իմ խրոխտ աղոթքն եմ հղում առ Աստված.
Տե՛ր, դու պահիր միշտ անսասան,
Դյուցազնական Մայր—Հայաստան,
Տուր հարատեւ խաղաղություն,
Կյանք ու արեւ, ազատություն,
Հայ դրոշով մեր պետական։
Թող միշտ ապրի ազգն Հայկական.
Ամեն։
–Ձեր ընտանիքը հայրենադարձ է։ Ձեր հայրը՝ եգիպտահայ գրող Գառնիկ Սվազլյանն ի՞նչ դեր է ունեցել Ձեր կյանքում, եւ երբ Դուք եկաք հայրենիք, Ձեզ ինչպե՞ս ընդունեցին։ Ինչո՛ւ ընտրեցիք բանագետի, ժողովրդագետի մասնագիտությունը։
–Այո՛, իրավացի եք։ Ընտանիքի մեծերը շատ մեծ դեր ունեն անհատի հոգեգիտակցական աշխարհի ձեւավորման գործում, ինչպես որ իմ մեծ հորեղբոր՝ Միհրան Սվազլըի (Սվազլյան) խորիմաստ խոսքն է՝ «Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է»։ Նա ծնվել է 1863 թ. Զմյուռնիայում, եղել է քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, հրապարակախոս, գրող։ Եվրոպայի եւ ԱՄՆ—ի անտեղյակ հասարակայնությանը Հայ դատին ծանոթացնելու նպատակով հիմնադրել է առաջին լոբբիստական կազմակերպությունը «Ամերիկայի հայ ազգային միությունը»՝ իր 187 մասնաճյուղերով։ Հիմնադրել եւ խմբագրել է միության անգլիալեզու The Armenian Herald (Հայկական լրաբեր) ամսագիրը։ Նրա ջանքերի շնորհիվ ԱՄՆ—ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. Կոնգրեսում հանդես է եկել հայկական վիճելի տարածքների նկատմամբ ԱՄՆ—ի մանդատային վերահսկողություն հաստատելու առաջարկով։ Սակայն 1923 թ. Լոզանի կոնֆերանսի արդյունքներից հիասթափված՝ Միհրան Սվազլըն իր հայացքն ուղղել է դեպի Ռւսաստան եւ հայ ժողովրդի ապագան ընդմիշտ կապել նրա հետ։
Իր արժանավոր հորեղբոր գաղափարներն է որդեգրել հայրս՝ եգիպտահայ գրող, հրապարակախոս, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանը (ծնվ. 1904 թ., Զմյուռնիա–1948 թ., Երեւան), Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված, իր հնարամտությամբ եւ կամքի ուժով հասել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք եւ զբաղվել ոսկերչությամբ։ Գառնիկ Սվազլյանը 1930—ական թվականներին հիմնադրել է ՀՕԿ—ի (ընդհանուր նախագահ՝ հայ մեծ գրող Հովհ. Թումանյան) «Արագած» մասնաճյուղը՝ զանազան միջոցառումներով եւ հանգանակություններով նյութապես աջակցել վերաշինվող Հայաստանին՝ նպաստելով Երեւանում բժշկական ինստիտուտի համալիրի, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Երեւան» (այժմ՝ Գոլդեն Թյուլիփ) հյուրանոցի, Ձորագետ ՀԷԿ—ի եւ այլ շինությունների կառուցմանը, ապա՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի) Սեւոյան մշակույթի տան կառուցմանը, ինչպես նաեւ տեքստիլ—տրիկոտաժի ֆաբրիկայի առաջին հյուսող մեքենաներն է առաքել եւ այլն։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գառնիկ Սվազլյանը Ալեքսանդրիայում հիմնադրել է «Սեւան» մշակութային—հասարակական միությունը, որտեղ իր կազմակերպած հայաստանանպաստ դասախոսությունների եւ զանազան խմբակների պարապմունքների միջոցով սերունդներ են դաստիարակվել եւ ճիշտ գաղափարախոսությամբ զինվել։ Այնտեղ նա ստեղծել էր նաեւ հյուսող կանանց խմբակ, որտեղ կանայք եւ աղջիկները հյուսում էին գուլպաներ՝ կարմիրբանակայիններին ուղարկելու համար։ Ես այն ժամանակ ինը տարեկան էի եւ մասնակցում էի այդ պարապմունքներին, իսկ դպրոցում մեծ զբոսանքի՝ ընդմիջման պահին հյուսում էի բրդյա գուլպաներ՝ բարի օրինակ դառնալով շատ աշակերտների համար։ Գառնիկ Սվազլյանի հեղինակած «Ներգաղթը» (1936 թ.) թատերգությունը, որը գաղութահայ ճգնաժամային կյանքից էր, «Սեւան» միության անդամ—անդամուհիների ջանքերով բազմիցս բեմադրվել եւ ստացված հասույթը՝ ըստ հեղինակի ցանկության, հատկացվել է Խորհրդային Հայաստանում «Բնակարանների շինության ֆոնդին», «Կարմիրբանակայինների ֆոնդին» եւ «Ներգաղթի ֆոնդին»։ Գառնիկ Սվազլյանը Եգիպտոսի եւ գաղթաշխարհի տարբեր պարբերականներում հրատարակած իր հրապարակախոսական հոդվածներով եւ հեղինակած քաղաքական երգիծանկարներով գաղափարապես հասունացրել է գաղութահայությանը՝ նպաստելով ներգաղթի գործընթացին՝ ազգահավաքին։
Այնպես որ, երբ 1947 թ. Եգիպտոսի առաջին քարավանով մենք հայրենադարձվեցինք, ես ընդամենը 13 տարեկան էի եւ ընդունվեցի Երեւանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցի 7—րդ դասարան։ Այդ օրերին դպրոցում նշվում էր Հայաստանի խորհրդայնացման տարեդարձը, եւ իմ դասղեկ՝ ընկ. Աննիկ Անդրեասյանը ինձ հարցրեց, թե՝ հայերենով կարո՞ղ եմ ելույթ ունենալ։ Ես առանց տատանվելու բեմ բարձրացա եւ արտասանեցի հայրենական բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանի ստեղծագորրծությունը։ Այն ինձ հանձնարարել էր հայրս. «Ողջո՜ւյն Ձեզի, բանվոր քույրեր,
Ողջո՜ւյն Ձեր նոր ազատ կյանքին,
Որ ուխտավոր ու անձնվեր
Փարել եք սուրբ աշխատանքին…»։
Դահլիճում աշակերտները եւ ուսուցչական կազմը ուրախ ծափողջյուններով ընդունեցին, այնինչ Ֆրանսիայից հայրենադարձ աշակերտներ կային, որոնք հայերեն անգամ չգիտեին։ Իսկ ես հայրիկիս հիմնադրած «Սեւան» միության մեջ արդեն իսկ ըստ ամենայնի թրծվել էի, այնպես որ՝ ծնողի դաստիարակությունը շա՜տ մեծ դեր ունի։
Հայրս ինձ պատգամ էր թողել. «Վերժինե՛, աղջիկս,
Կուզեմ լինես դու խելացի,
Աշխատանքով, վարքով բարի,
Պատիվ բերես քո ծնողքին
Եվ քո ազգին՝ Հայրենիքին»։
Այնպես որ, ես հոգու պարտք ունեի իմ արժանահիշատակ հոր նկատմամբ։
Զրուցեց Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

07-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO