Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հումորը Արմենի «կերակուրն» էր, օդի պես մի բան

Այսօր հանրաճանաչ դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

«Զահրումա՜ր, դավաճան հայվան»… Բավական էր ահա այսպիսի մի արտահայտություն, որպեսզի հանդիսատեսը վարակվեր խոստիկյանական անսպառ հումորով։ Ընդհամենը մի բառ կասեր եւ վերջ՝ հեռուստադիտողը «փլված» էր։
Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը «ՀՀ»—ի թղթակցի հետ զրույցում հիշում է. «Թվում է, թե ոչինչ չի ասում, բայց նրա ամեն մի խոսքը հսկայական ասելիք ուներ։ Ես հավասարաչափ սիրում էի նրան, Կարպ Խաչվանքյանին, Թաթիկ Սարյանին։ Խոստիկյանը վաղուց արժանի էր Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման, որ այդպես էլ չստացավ։
Չստացավ, որովհետեւ շատ էր համեստ։ Երբեք իր անձից չէր խոսի, չէր առանձնացնի, որովհետեւ դրա կարիքը չուներ, բայց իրավունքը ուներ։ Նա ուներ ամեն ինչի իրավունքը։ Գուցե զգում էր, որ հայ թատրոնի եւ կինոյի մեծություններից մեկն է։ Գուցե կար այդ ներքին զգացումը, որ մենք այդպես էլ չիմացանք»։
Արվեստաբանի բնութագրմամբ՝ Արմեն Խոստիկյանը բացառիկ դերասան էր, բացառիկ մարդ։ Մեծ արտիստ, ով այդպես էլ չարժանացավ իր բարձրագույն կոչմանը. «Միայն ժողովրդականն էր, որը շատ քիչ էր Արմենի համար։ Նա Խորհրդային Միության մեր ժողովրդական դերասանների փաղանգում էր։ Ոչինչ չանելով՝ անում էր ամեն ինչ։ Ամեն ինչ բնատուր էր, Աստվածատուր էր, ոչ միայն կրթված, այլեւ կրթվածության մարդ էր։ Բացառիկ ընտանիքից, բավական է ասել միայն, որ հայրը Կոմիտասի սանիկն է եղել»։ Խոստիկյանին պետք չէր նախապատրաստվել, ասում է Ս. Առաքելյանը, նա «քայլող» դերասան էր։ Նկատում է՝ երբ ասում ես Արմեն Խոստիկյան, ժպտում ես, ամեն անգամ երջանկություն է բերում, ծիծաղ է բերում։
«Ես զարմանում էի, Արմենի համար օրը ուներ երեւի 48 ժամ։ Ինչպե՞ս էր հասցնում։ Նա կարող էր օրը 15 փորձ ելույթ ունենալ տարբեր ծրագրերում։ Զարմանալի ֆենոմենալ մարդ էր, այդպես էլ չկարողացա հասկանալ։ Հպարտ էի, որ այդպիսի ընկեր ունեմ։ Մարդ, որ չուներ նախանձի բացարձակ զգացում, նա չգիտեր ինչ բան էր նախանձը, չէր հասկանում ինչ բան է, այնքան հեռու էր իրենից։ Ուրախանում էր ամենքով, ամեն ինչով։ Կարող էր տասը անգամ նույն մարդուն շնորհավորել, եթե հավանել էր, իսկ նա երբեք չէր կեղծում։ Եթե հավաներ դերասանին, ամենաբարձր ձեւով կարող էր բնութագրել նրա կերպարը»,–պատմում է արվեստաբանը՝ շեշտելով, որ Խոստիկյանը հայ կինոյի գիգանտներից էր։ Մենք այդպիսի եռյակ ունեինք՝ Կարպ Խաչվանքյան, Թադեւոս Սարյան, Արմեն Խոստիկյան. «Բացառիկներ էին նրանք, այնքան սիրված»։
Ս. Առաքելյանը հիշում է՝ եթե ընտանեկան հավաք էր, բոլորը երազում էին, որ Արմեն Խոստիկյանը ներկա լինի։ Եթե որեւէ տեղ հանդիսություն էր, Արմենը լինի։ Եվ նա լինում էր, հասցնում էր, կարողանում էր։ «Բոլորի հետ՝ բարի, պետք չէր նրան խնդրել, զգում էր, որ այս բանի կարիքն ունես, առանց քեզ հարցերդ կկարգավորեր եւ չէր ասի, որ ինքն է արել։ Հետո մի տեղից իմանում էին, որ դա մեր Արմենն է։ Հայ թատրոնը եւ կինոն այնքան նրա պակասն ունեն, շատերը եկան ու անցան, բայց ամեն մեկը չէ, որ ոսկե պսակով իր պատմությունը կրեց։ Արմենն անջնջելի էր թատրոնի եւ կինոյի պատմության մեջ»,–ասում է զրուցակիցս։
Պատմում է, որ Խոստիկյանը չափազանց շատ է սիրել Մետաքսյա Սիմոնյանին, առանձնացրել է բոլորից։ Մետաքսյան, ասում է, նրա համար էտալոն էր։ «Ավելի մեծ հայ դերասանուհի, գեղեցկուհի, ես չեմ հիշում թերեւս»,–մի առիթով նշել է Խոստիկյանը։ Դերասանը նաեւ բարձր հումորի զգացում ուներ։ Հումորը, Ս. Առաքելյանի բնութագրմամբ, նրա կերակուրն էր, օդի պես մի բան, թթվածին էր։ Հետո այդ հումորը վարակիչ էր։ Արվեստաբանը հիշում է՝ Խոստիկյանը նաեւ տաղանդավոր նկարում էր։ «Սասունցի Դավիթ» անունով ծխախոտի տուփերի վրա, նստած տեղը, ներկայացման ժամանակ կնկարեր, ենթադրենք, Մետաքսյա Սիմոնյանին կամ Վարդուհի Վարդերեսյանին։ Եվ ինչպիսի հմտությամբ էր նկարում։ Ես ոչ մի վատ հիշողություն չունեմ մեր Արմենից։ Նա իր երկիրն էր, իր հայրենիքը»,–եզրափակեց արվեստաբանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

22-05-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO