Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեր ազատությունը Քրիստոսով է

Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են զոհվել իրենց ընտանիքի կամ ազգի ազատության համար։ Հրաշալի է, որ այսօր ազատություն կա եվրոպական եւ այլ տարածաշրջանների երկրներում, ուր նախկինում չկար ազատություն։ Սակայն, անկասկած, աշխարհում ամենամեծ ազատությունը, որին տիրապետում են քրիստոնյաները, Հիսուս Քրիստոսով է. «Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի, ազատ կլինիք» (Հովհ. 8։ 36)։
Նոր Կտակարանը ուղղակիորեն ուսուցանում է, որ քրիստոնյաներն ազատ են։
Երբեմն ոչ քրիստոնյաներն ասում են, թե քրիստոնյաներն իրականում ազատ չեն, որովհետեւ Աստված նրանց արգելում է կատարել որոշ արարքներ։ Դա սուտ է։ Որովհետեւ մենք ունենք ազատություն։ Նույնիսկ եկեղեցու որոշ անդամներ են նշում, որ իրենց թվում է, թե մենք իրականում ազատություն չունենք։ Սակայն հետաքրքիր է, որ նրանցից ոչ մեկ դա չի ասել մկրտության պահին։ Միտքը, թե քրիստոնյաները չունեն ազատություն, բխում է սատանայից։
Մենք գիտենք, որ տիրապետում ենք ազատության Քրիստոսով, որովհետեւ այդ մասին ասվում է Աստվածաշնչում. «Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը» (Հռովմ. 6։ 18)։ «Եւ այն ներս պրծած սուտ եղբայրների պատճառով, որ ներս պրծան մեր ազատութիւնը լրտեսելու համար, որ Քրիստոս Յիսուսումն ունինք… Արդ այն ազատութիւնովը, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք… Որովհետեւ դուք ազատութեան համար էք կանչուել, եղբարք. միայն թէ ձեր ազատութիւնը պատճառ չտայ մարմնին. այլ սիրով ծառայեցէք իրար» (Գաղ. 2։ 4, 5։ 1, 13)։
Մեզ չպետք է զարմացնի Աստվածաշնչի վարդապետությունը, որ Քրիստոսով է մեր ազատությունը, քանզի գրված է նաեւ, որ հատուցումը (Հռովմ. 3։24), փրկությունը (2 Տիմ. 2։ 10) եւ բոլոր հոգեւոր օրհնությունները (Եփես. 1։ 3) Քրիստոսով են։
Սուտ աստվածներն ու սուտ կրոնները չեն տալիս իրական ազատություն։ Մարդկային ոչ մի ուսուցում մեզ չի կարող ազատություն տալ, քանզի մեր խոնարհումը դարձնում են իզուր. «Եւ զուր տեղն են պաշտում ինձ. սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են» (Մարկոս 7։ 7)։ Իրական ազատությունը բխում է Հիսուսից։ «Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, յիրաւի ազատ կլինիք» (Հովհ. 8։ 36)։ Կյանքի խոսքերը Հիսուսի մոտ են։ Ի՞նչ ասաց Պետրոսը նրան. «Տէր, ու՞մ մոտ գնանք. յաւիտենական կեանքի խոսքեր ունիս դու» (Հովհ. 6։ 69)։
Եւ այսպես, Հիսուսն է մեր ողջ ազատության աղբյուրը։ Բայց ինչպե՞ս է նա մեզ ազատ անում։ Աստվածաշունչն ասում է, որ մեզ ազատ է անում կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում (բարի լուր)։ «Որովհետեւ կեանքի հոգու օրէնքը Յիսուս Քրիստոսումն ազատեց ինձ մեղքի եւ մահի օրէնքիցը» (Հռովմ. 8։ 2)։ Որովհետեւ Ավետարանը մեզ ազատ է անում, այն կոչվում է «ազատության կատարյալ օրենք»։ «Բայց նա որ ազատութեան կատարեալ օրէնքի մէջ աչքը գցած մտիկ տուաւ եւ նորանում կացաւ, նա մոռացուկ լսող չեղաւ այլ գործ կատարող. նա իր անելովը երանելի է» (Հակ. 1։ 25)։ Հիսուսն ազատագրում է մարդկանց ճշմարտության միջոցով։ Նախ մենք պետք է ճանաչենք ճշմարտությունը, ապա լինենք նրա մեջ, այլ խոսքով՝ հնազանդվենք նրան. «Եւ Յիսուսն իրան հաւատացած Հրէաներին ասեց. Եթե դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ» (Հովհ. 8։ 31 32)։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

28-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO