Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Տիկնիկային թատրոն-85

Ճանապարհ դեպի մանկություն

–Երեխանե՜ր, ձեր աչքով չի ընկել իմ ամենակարեւոր բառը, երեխանե՜ր,–տրտում հարցնում է աքլոր-տիկնիկը։
–Ու՞ր է, ո՛չ, չե՛մ տեսել, չկա՜,–բացականչում են երեխաները մտածկոտ աչուկներով։
–Ընկել է ջուրը,–պատասխանում է գորտ տիկնիկը։
–Չի՛ ընկել, ե՞րբ ընկավ, վա՜յ,–կիսազարմացած ձայնում են երեխաները։
(հատված «Ծուղ—րու—ղու» ներկայացումից)
Բարի գալուստ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն։ Տիկնիկային թատրոն՝ ճանապարհ հեքիաթային զարմանահրաշ աշխարհ։ Բեմում՝ զվարճանք, խաղ, երգ, բազմերանգ լույսեր, իսկ կենտրոնում հեքիաթային տիկնիկներն են՝ բարու ու չարի կերպարներով, որոնք «խաղում» են երեխաների հետ՝ ստիպում մտածել, երեւակայել, որոշում կայացնել։
Տիկնիկային թատրոնը ութսունհինգ տարեկան է։ Եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնին կից՝ «Չարաճճի Պետիկը» ներկայացմամբ ազդարարել իր մանկական թատրոնի գործունեությունը։ Հաջորդող տարիներին թատրոնը գործել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ Մոսկվայում անցկացվող տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին Սոֆյա Բեջանյանի «Տերն ու ծառան» բեմադրությունն արժանացել է երկրորդ մրցանակի, որով թատրոնը հեղինակություն ու ճանաչում է ձեռք բերել։ Մանկական թատրոնի երկարատեւ գործունեությունը հարուստ է եղել շրջագայություններով, փառատոներով, հարուստ խաղացանկով, անվանի ու հեղինակավոր դերասաններով, ռեժիսորներով, թատերական գործիչներով՝ Լեւոն Քալանթար, Վարդան Աճեմյան, Տիգրան Շամիրխանյան, նկարիչներով՝ Խաչատուր Եսայան, Վաչագան Թեւանյան եւ այլք։ Այսօր էլ 85—ամյա «իմաստուն ծերունին» շարունակում է հեքիաթներ «կարդալ» մանուկների համար։
Թատրոնի մուտքի մոտ կախարդական զանգակն է, որը տիկնիկներին ազդարարում է մանուկների գալստյան մասին։ Իսկ ահա թատրոնի ներսում ցուցադրվում են հնագույն տիկնիկներ, որոնք գեղագիտական հաճույք են պարգեւում փոքրիկ հանդիսատեսին՝ նախապատրաստելով հեքիաթային ներկայացմանը։ Ի դեպ, տիկնիկները պատրաստվում են թատրոնի ներսում։ Սա բարդ, երկարատեւ ստեղծագործական աշխատանք է։ Տիկնիկագործից պահանջվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հեքիաթ—տիկնիկի հանդեպ։ Երեխաները հեքիաթի հերոսներին տարբերակում են արտաքին տեսքով։ Հեքիաթ—տիկնիկի արտաքինում պետք է երեւան նրա բնավորության բոլոր գծերը, քանի որ երեխան ինչ տեսնում է, այն էլ անմիջապես ընկալում է։ «Աշխատում ես հանուն երեխաների։ Պետք է անպայման սեր ունենալ, հավատ, համբերություն, մուսա, որպեսզի սիրով աշխատես տիկնիկի հետ»,–ահա այսպես են ստեղծվում թատրոնի հերոսները տիկնիկագործ Քնարիկ Հարությունյանի խոսքով։
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղագիտությունը կառուցված է հին ու նոր արվեստի համադրումով, հեքիաթի եւ բեմի «միանմանությամբ», բեմադրակարգի, լուսային երանգների, երաժշտության ընտրությունը պայմանավորված է հեքիաթի պատմությամբ, որով բեմը հոգեհարազատ է դառնում երեխաներին. չէ՞ որ այդ հեքիաթի հերոսներին նա արդեն ծանոթ է։ «Բացվում է վարագույրը, եւ երեխան «հանդիպում» է բարությանը, չարությանը, իմաստությանը։ Այս թատրոնը դաստիարակում է սերունդ»,–ասել է հայ գրող, ռեժիսոր Ռուբեն Մարուխյանը։
Այո, մանկական թատրոնը դաստիարակում է երեխային ազատ երեւակայել, շփվել, ստեղծագործել, տարբերակել լավ ու վատ արարքները։ Երբ երեխան հանդիսասրահից տեսնում է, որ բեմում Շուն հեքիաթ—կերպարը ձմռանը մրսում է «փափախ» չունենալու պատճառով, սկսում է Կատվի թաքստոցի տեղը հուշել, մեղադրել նրան՝ չէ՞ որ իր խոստումը չկատարելու պատճառով է Շունը մրսում։ Երեխան սկսում է ավելի լավ ընկալել իրերն ու երեւույթները, քանի որ բեմում ամեն բան պատկերավոր է, իսկ երեխաները սիրում են գույներ։ Այս առումով կարեւոր է թատրոնի հեքիաթների ընտրությունը։
Զուր չէ, որ տիկնիկային թատրոնը հետեւողականորեն բեմադրում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ «Ինչ գաղափարներով կմեծանա երեխան, այդպիսի քաղաքացի նա կդառնա։ Դրա համար ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք ամեն օր շփվել Թումանյանի հետ, բայց շփվել ոչ թե մակերեսային, այլ խորը»,–ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Նրա խոսքով, Թումանյանն արդիական է, քանի որ «գրել է մարդու մասին, ոչ թե սոցիալական վիճակների»։ «Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվի մարդը»,—գեղարվեստական ղեկավարի այս մոտեցմամբ է ձեւավորվում ներկայացումների համար հեքիաթների ընտրությունը, թե որքանով են դրանք անհրաժեշտ երեխաների դաստիարակության հարցում։ Նույն սկզբունքով է որոշվում օտարազգի հեղինակների հեքիաթների ընտրությունը։
Տարիների ընթացքում թատրոնի խաղացանկում ընդգրկվել են «տիկնիկային խաղի» հիմնական ձեւերը՝ ձողերով, թելերի օգնությամբ, մատներով, ստվերային։ Երեխաների արձագանքը նույնն է՝ անկախ խաղի կանոններից։ Կարեւորը՝ դերասանի վերաբերմունքն է տիկնիկին, ով անշունչ առարկային հոգի է ներշնչում։ «Չկորցնել քո ներսի մանկանը, որպեսզի հավատաս այն ամենին, ինչ կատարվում է»,–այսպես է բնորոշում թատրոնի դերասանը, երբ բեմում հարյուրավոր երեխաների առաջ «խաղացնում» է Փոքրիկ Իշխանի, բարի Ոզնուկի, խորամանկ Գայլի, բարու ու չարի կերպարները։
Տիկնիկային թատրոնը հետաքրքրաշարժ է նաեւ դերասանական խաղով։ Վառ, գույնզգույն հագուստներ, դեմքի նախշազարդում, շարժումների ազատություն ու զվարճանք։ Դերասանն այս բեմում չափազանց անկեղծ ու «իրական» է, քանի որ երեխաներն ավելի բծախնդիր են դերասանների խաղի հարցում։ Ինչպես Բրուկն է ասել՝ երեխաներից կազմված հանդիսատեսը ամենալավն է։ Նրանց նայելով կարելի է հասկանալ՝ ներկայացումը ձանձրալի՞ է, թե՞ հետաքրքիր, իսկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեխաները ծիծաղում են, թռչկոտում, հերոսների հետ տխրում ու հրճվում…
Թատրոնը ինչպես փոքրիկ հանդիսատեսի, այնպես էլ մեծահասակների համար ունի հետաքրքրաշարժ ներկայացումներ, որով կարծես ազդարարում է՝ ճանապարհ դեպի մանկություն…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

28-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO