Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՅԼՔ...


Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է

Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը մեծ դեր ունի կրոնական, իմաստասիրական ուսմունքներում, տարբեր մասնագիտություններում եւ ընդհանրապես մարդկանց կյանքում։ Բոլոր ժամանակներում գիտակցվել է լեզվի ունեցած կշիռը, ուժն ու ազդեցությունը մարդկանց եւ հաղորդակցության վրա։ Հնուց եկած տեսակետ է, որ մարդն ունի երկու ականջ եւ մեկ բերան՝ ավելի շատ լսելու եւ քիչ խոսելու համար։ Միաժամանակ լեզուն պատսպարված է երկու «պարիսպներով»՝ ատամներով եւ շրթունքներով, ուստի պատահական չէ, որ լուռ մնալու հատկությունն իմաստուն մարդկանց շնորհն էր համարվում։
Գերմանահայ հրապարակախոս, ճառագիր, հաղորդակցության մասնագետ, քաղաքական տեխնոլոգ, փիլիսոփայության դոկտոր Վազրիկ Բազիլն առանձնացնում է լռության 6 կարեւոր ազդեցություն, այն է՝ լռությունը անորոշություն է ստեղծում, լարում է ուշադրությունը, ասեկոսեների պատճառ է դառնում, անվստահություն է ներշնչում, ստիպում է խոսել, նաեւ հարգանքի նշան է։ Իսկ ի՞նչ է լռությունը։ Հաճախ ենք փոխաբերական իմաստով ասում, որ այն, ինչ անձայն է, կոչվում է լռություն։ Բայց արդյո՞ք այդպես է։ «Լռություն նշանակում է խոսքի ակնկալիքի բեկում։ Եթե մեկը մյուսից խոսք է ակնկալում եւ մյուս կողմը անձայն է մնում, հենց դա էլ մենք կոչում ենք լռություն։ Լրագրությունն էլ լռության հետ է կապված, որովհետեւ լրագրողը լուր է գրում. լրագրությունը եւ լռությունը արմատական տեսանկյունից փոխկապակցված են»,–այդ մասին ասաց Վ. Բազիլը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ—ի նախաձեռնությամբ հրավիրված «Լռությունը՝ PR գործիք» թեմայով հեռավար հանդիպման ժամանակ։
Առերեւույթ կարող է թվալ, թե լռությունը խորթ է հաղորդակցությանը, այնինչ լռությունը չի հակասում, այլ ընդհակառակը՝ հաղորդակցության մաս է կազմում։ Այլ կերպ ասած, լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է։ Լրագրողներս հաճախ ենք օգտվում լռությունից, դիմացինին խոսքի մղելու համար, հարցից հետո դադար ենք տալիս, ակնկալելով պատասխան, սակայն երբեմն ինքներս ենք ընկնում այդ «թակարդը». դիմացինը լռում է, իսկ մենք հնչեցնում ենք հարցերի մի ամբողջ շարք՝ այդպես էլ չստանալով մեր հարցերի պատասխանները։ Ինչու՞ է այդպես։ Պատճառը պարզ է՝ մարդիկ լռությունը դժվար են տանում եւ ուզում են լռության ստեղծած դատարկությունը լցնել խոսքով, որպեսզի լռության ստեղծած անհարմար իրավիճակը փոխվի։ Եվ այդ ժամանակ է, որ ասվում են տեղեկություններ, որոնք չէին հնչի, եթե չլիներ լռությունը։ «Տեղեկություն հավաքելու համար լռությունը շատ լավ միջոց է»,–փաստում է բանախոսը՝ կարեւորելով այն, որ հանրային կապերով եւ հաղորդակցությամբ զբաղվողները գիտակցեն լռության ուժը եւ կարողանան գործածել ի նպաստ իրենց։ Միաժամանակ մասնագետը շեշտեց, որ միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը։ Իսկ լռելու ունակությունն առաջին հերթին կրթության եւ մշակութային առաջխաղացման նշաններից է, այն նաեւ դաստիարակության հարց է, կրքերը զսպելու ունակություն, որը ձեւավորվում է ընտանիքում դեռ երեխա հասակից։
Խոսելով լեզվի եւ հաղորդակցության փոխհարաբերության մասին, Վազրիկ Բազիլը նշում է, որ նախեւառաջ լեզուն հաղորդակցության միջոց չէ, այն կեցություն է, լինելիություն եւ վերաբերմունք. «Երբ ասում ենք, որ միջոց է՝ ստացվում է, որ մարդիկ ընկալում են, մտածում եւ հետո միջոց են փնտրում իրենց մտածածը, զգացածն ու ընկալածն արտահայտելու համար։ Մարդիկ մտածում, զգում եւ ընկալում են լեզվի մեջ եւ ոչ թե լեզվից դուրս»։ Քաղաքական տեխնոլոգի համար խնդրահարույց է, երբ իբրեւ հաղորդակցության միջոց լսում է բիրտ լեզու։ Ցավոք, նման բիրտ խոսքը լսողներին նույնպես կարող է մղել բռնության եւ բիրտ խոսքի։
Անդրադառնալով հանրային կապերի մասնագետների առջեւ ծառացած այսօրվա մարտահրավերներին, մասնագետը նկատեց, որ պարտականությունները նույնն են բոլոր ժամանակներում, սակայն մեկ տարբերությամբ, որ այլ են ներկայիս հաղորդակցության միջոցները։ Բոլորը խանդավառված են արդի հաղորդակցության միջոցներով, բայց դրականից բացի պետք է ուշադրություն դարձնել նաեւ բացասական ազդեցություններին։ Արդի հաղորդակցության միջոցների վնասը նկատելի է հատկապես երեխաների կրթության եւ դաստիարակության վրա, քանի որ այդ միջոցների բովանդակությունը պետք է համապատասխանի երեխայի տարիքին։ Բազիլն ընդգծեց, որ հաղորդակցության միջոցների տեխնիկային տիրապետելը դեռ չի նշանակում հաղորդակցությանը տիրապետել, որքան էլ կարեւոր լինի տեխնիկական կողմին տիրապետելը։ «Անմիջականությունը բարբարոս է դարձնում մարդուն։ Մարդն անմիջական չէ՝ բարոյականությունը, օրենքը, քաղաքավարությունը կյանքի այն տարրերն են, որոնք անմիջական չեն դարձնում մարդուն, այլ սահման են գծում եւ զսպում։ Մշակույթը ստեղծվում է հենց զսպումից, այլ ոչ թե անմիջականությունից։ Այդ իսկ պատճառով կենդանին չունի մշակույթ, իսկ մարդն ունի»,–ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

28-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO