Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԼՂՀ


Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը

Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն անմահացավ ռազմի ճամփաներին, շատերը վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ, շատերը տուն վերադարձան ողջ ու առողջ, անցան խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի։
Շենացնել էր պետք ավերված, պատերազմի պատճառով տնտեսությունը կորցրած մայր հայրենիքը։ Կար այլ խնդիր եւս՝ պետք է վերահայանար ազատագրված մեր պատմական հայրենիքը՝ Օմարից մինչեւ Արաքս ընկած մի հատված, որը 2 դարից ավելի հայաթափ էր եղել, դարձել էր Արցախը մայր հայրենիքից անջատող տարածք, թշնամու որջ։ Ու պատերազմում հաղթանակ տարած հերոսների մի մասն էլ անցավ այս սրբազան առաքելությանը։ Նրանցից էր ՀՅԴ անդամ Սմբատ Աղաբեկի Թաթոսյանը, ով 1997 թ. կնոջ, մանկահասակ դստեր ու 2 որդու հետ թողեց ծննդավայրը՝ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղն ու եկավ նորաստեղծ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի հարեւանությամբ գտնվող Քարեգահ գյուղ։ 1992 թ. մայիսյան հերոսամարտերի մասնակիցը նաեւ Բերձոր—Լաչինի ազատարարներից է եւ գիտեր այդ հողը շենացնելու խնդիրը։
Սմբատ Թաթոսյանը ծնվել է 1961 թ. մայիսի 23—ին։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ծառայել խորհրդային բանակում, այնուհետեւ ուսանել ու ավարտել Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին Սմբատն ամուսնացավ նույն կուրսում սովորող Մարինե Պետոյանի հետ, 1986—ին ծնվեց նրանց առաջնեկը՝ Նելլին։ Համալսարանն ավարտելուց հետո ուսուցիչ է աշխատել։ 1988 թ. Արցախյան շարժումը ոտքի հանեց ողջ հայությանը, եւ շատերի հետ շարժման կիզակետում էր Սմբատը, ով շուտով դարձավ Արարատի տարածքի ռազմական կամավորական ջոկատների կազմակերպիչներից։
1990 թ. հունվարի 19—ից զինակիցների հետ պաշտպանեց Երասխավանը։ Այնուհետեւ՝ նույն թվականի կեսերից Շահումյանում էր, Բուզլուխում։ Թաթուլ Կրպեյանի զոհվելուց հետո եղել է նույն ջոկատի հրամանատարը։ Պատմում են՝ շատ ծանր է տարել Թաթուլի նահատակությունը՝ ասելով. «Ինչու՞ հենց Թաթուլը, նա դեռ շատ անելիքներ ուներ մեր ազգի համար… Ինչու՞ նրա փոխարեն ինձ չխլեց թշնամու գնդակը»։ 1992—ին մասնակցել է Խոջալուի գործողությանը, Շուշիի, Ասկերանի, Հադրութի, Լաչինի ազատագրմանը։ Գետաշեն—Մարտունաշեն ռազմական խորհրդի անդամ էր, զենք—զինամթերքի պատասխանատուն Գետաշենում, Շուշիի առանձնակի գումարտակի առաջին վաշտի գրոհային դասակի հրամանատարն էր։
Հերոսի մասին իր հուշերում Սվետա Ագիյանը, ով պատերազմի տարիներին եղել է Քերոլայն Քոքսի թարգմանչուհին, նաեւ շատ մոտիկից ճանաչել է Սմբատին ու նրա զինակից ընկերներին, պատմել է. «Սմբատը քչախոս էր, համեստ, չէր սիրում մի բանը մի քանի անգամ կրկնել։ Նա պատկառելի կերպար էր, բոլորը սիրում էին նրան։ Սմբատի հետ առաջին անգամ ծանոթացա 1992—ի ապրիլին։ Իր ընկերոջ՝ Արշավիրի հետ Հայաստանից նյութական օգնություն էին բերել Ստեփանակերտ, ինձ ճանաչելով ու վստահելով՝ հանձնարարեցին բաժանել կարիքավոր ընտանիքներին։ Նրանց աչքերում տխրություն էի տեսնում, խոր տխրություն, բայց նաեւ հավատ կար, հավատում էին գալիք հաղթանակին»։ Եվ այս հավատով անցավ պատերազմի ողջ շրջանը, անցավ հերոսաբար, տուն եկավ, որտեղ սպասում էին կինն ու զավակները, հարազատները։ Սակայն ազատագրված հողը կանչում էր։
Վերաբնակվելով Քաշաթաղում՝ սկզբում աշխատում էր անտառտնտեսությունում, նաեւ պատմություն եւ աշխարհագրություն առարկաներն էր դասավանդում գյուղի դպրոցում կնոջ՝ Մարինե Պետոյանի հետ։ Նույն թվականի գարնան սկզբին նշանակվեց Քարեգահի գյուղապետ, որն այն ժամանակ մեծ պարտավորություն էր։ Գյուղապետի աշխատանքից էին կախված բնակավայրի կայացումը, շենացումը։ Շատ էին դժվարությունները, հատկապես մեծ էր տրանսպորտային միջոցների կարիքը։ 1998 թ. ապրիլի 8—ին Սմբատը մանկահասակ որդիների՝ Հայկի ու Դավիթի հետ կիսասարք բեռնատարով վթարի ենթարկվեց։ Գյուղի բնակիչների համար ապրանք էին տեղափոխում։ Որդիները ողջ մնացին, այսօր շարունակում են հոր կիսատ թողածը, սակայն բազում փորձությունների միջով անցած հերոսի համար այդ օրը վերջինը եղավ։
Այսօր Քարեգահում գործում է Ս. Թաթոսյանի անվան երիտասարդական կենտրոնը։ Սմբատ Թաթոսյանը հետմահու արժանացել է «Արիության», «Շուշիի ազատագրման համար» եւ «Երախտագիտության» մեդալների։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-05-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO