Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը

Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, այլ անդարձ ճանապարհ, կյանք...

Մարդը սովոր է իրեն արդարացնել իր սեփական դատաստանի, այսինքն՝ իր խղճի առաջ, քավության նոխազ դարձնելով ժամանակներին, մինչդեռ ժամանակը... առանձին առնված՝ զուրկ է իմաստից եւ բացատրվում է միայն մարդով։
Վահրամ Փափազյան


Երես առած երեխա էր, ինչպես ինքն է պատմում, իսկական պատուհաս, եւ ինչեր ասես չէին անում ծնողներն ու հարազատները, որ զսպեին իրենց համար անհասկանալի չարություններն ու հետաքրքրությունները մի երեխայի, ով ինչ հնարքների ասես չէր դիմում՝ համոզելու եւ իր նպատակներին հասնելու համար։ Միանգամից մանկական ուղեղի անաղարտ սթափությամբ ու անսխալականությամբ գնահատում էր մարդկանց, ում հետ շփվում էր. միջավայրը բազմազան էր, եւ ավելի մեծերի հետ էր շփվում, քան փոքրերի։ Ներաշխարհը ձեւավորվում էր տատի գունագեղ պատմություններով, ընկերություն էր անում տան քուրդ ծառայի՝ Հուսեինի հետ, որին անչափ սիրում էր, ովքեր էլ հենց երես էին տալիս նրան, քնքուշ զգացումներ էր տածում քույրերի ու եղբոր հանդեպ, ատում էր մորեղբորը... «Մի այլամերժ, չափազանց ժլատ, ծանր եւ ամեն ինչ ծաղրող մարդ էր նա, որը իմ երջանիկ մանկության վրա թողեց ստվերի նման մի բան, եւ այդ ստվերը, դժբախտաբար, մշտապես մնաց իմ հիշողության մեջ»,–դառնությամբ գրում է իր հուշերում։
Մանկական հոգին կատալիզատորի թափանցիկությամբ զատում էր չարն ու բարին, վեհն ու նսեմը եւ, առանց դույզն—ինչ տատանվելու ու կասկածելու, անմիջապես արձագանքում նույն՝ մանկական արդարամտությամբ, քանզի դժվար է առողջ մարդու համար ընկալել այնպիսի մի իրականություն, ինչը կարող էր լինել, ասենք, Բրաբիոն տուտուի այսպես կոչված՝ մանկապարտեզը, ուր Վահրամին ուղարկեցին օրվա մեջ գոնե մի քանի ժամ գլուխներն ազատելու, իսկ Վահրամն էլ այդ յոթանասունամյա օրիորդ կոչվածի խեղկատակություններից ազատվելու համար համարձակվեց փախչել կանանց բաղնիքից՝ հետը վերցնելով Բրաբիոնի հանդերձանքը՝ նրա անհյութ ու անտեսարժան մերկ մարմինը դարձնելով ծաղրուծիծաղի առարկա փողոցային հանդիսատեսի ու պատահաբար այդտեղ հայտնված զինվորների առջեւ։ Թեեւ պատժվելու հեռանկարը հայտնի էր, սակայն Վահրամն ամենեւին էլ չէր զղջում արածի համար, քանզի համոզված էր, որ «միջոցը, որին դիմում է մարդը, իր դահիճներին իրենց իսկ զենքով պատժելու համար, ոչ միայն դատական տեսակետով իրավացի է, այլեւ մարդկային ինքնապաշտպանության օրենքով սրբագործված»։ Սա, իհարկե, նրա ենթագիտակցության մեջ էր, որ հետո պիտի հասուն ձեւակերպում ստանար կյանքի ոլորապտույտ ճանապարհ անցած հանճարեղ արտիստի համար։
Թատրոնը, ասես, ինքնըստինքյան էր ուղեկցում նրան. քնելուց առաջ տատի զարմանահրաշ պատմությունները, խաղերը Հուսեինի հետ, փոքրիկ քրոջը եռանդագին օրորելն այն աստիճան, որ հազիվ են նրա ձեռքից փրկում փոքրիկին, կամ նորածնի աշխարհ գալուն նվիրված ողջույնի խոսքերը, որ արտասանում է նրան ի տես՝
Պայծառ արեւ, հազար բարեւ,
Այս ո՞ւր էիր երկար օրեր...
Սա նրա առաջին ելույթն էր ընտանեկան հանդիսատեսի առջեւ, որ հիշողության մեջ տարիների հեռվից քառատողի ընդամենը երկտողն էր պահպանել։ Այս «հարկադրված» դերասանությունն այնքան դաժան չէր նրա համար, որքան հարկադրված հանդիսատես լինելը, երբ նրա չարությունները զսպելու համար տնեցիները մկան խրտվիլակ էին դնում սենյակի անկյունում՝ օգտվելով մկան հանդեպ նրա վախից, իսկ հետո ծիծաղում «հաջողված» խաղի վրա, ինչն ամենեւին չէր մխիթարում փոքրիկին, երբ հասկանում էր, որ մկնիկը կեղծ է։
Թատրոնն ամենուր էր՝ թե՛ մարդկային կյանքում, թե՛ բեմի վրա, սակայն նա տանել չէր կարողանում թատրոնը, որ կյանքում էր՝ հատկապես, երբ այն կեղծ էր, դաժան եւ մարդու տեսակը նսեմացնող, փոխարենը պաշտում էր թատրոնը, երբ այն բեմի վրա էր եւ հատկապես լեզուն, որ արտասանվում էր բեմից։ Սիրում էր ամեն ինչ եւ ամենքին, ով փոքրիշատե կապված էր բեմի հետ, եւ պատրաստ էր զոհել ամենաթանկ խաղալիքն անգամ՝ միայն թե հրաշքով հայտնվեր բեմում։ Իսկ հրաշքները սպասել չեն տալիս նրան, ով ձգտում է հրաշքների։ Առաջինը այն փոքրիկ խլխլած փայտյա կառույցն էր, որ մի անգամ ոտք դնելով, նրան ամբողջովին քաշեց իր ներսը ու դարձավ աշխարհի ամենաանփոխարինելի հրաշքը, թեեւ իր տեսակի մեջ ամենաանշուքն ու ամենախղճուկն էր. «Դա մի խղճուկ թատրոն էր. այդպիսիները շատ կային Պոլսում. այն ավելի հիշեցնում էր մի ամառային ծովային բաղնիք, քան թատրոն։ Մի հույն ծառա, կեղտոտ գոգնոցով, ցնցուղով ջուր էր ցողել հատակին եւ մի կիսամաշ ավել ձեռին՝ հավաքում էր գիշերվա ներկայացումից հետո մնացած սիգարետի մնացորդներ, պիստակի կճեպներ, մաքրում հալած պաղպաղակի հետքերն ու կարգի էր դնում աթոռները»։ Ու թեեւ նրան չվիճակվեց տեսնել նախորդ օրը քաղաքում աղմուկ հանած Մնակյանի խմբի ներկայացումը, սակայն այստեղ բախտ ունեցավ՝ կիսամութի մեջ կկզած, տեսնել ու ունկնդիրը լինել հույն հայտնի դերասան Թավուլարիսի եւ հռչակավոր տիկին Վերոնիի՝ «Անտիգոնեի» փորձին, որոնց հետ նրան կրկին բախտ վիճակվեց հանդիպել 1910 թվականին, արդեն Զմյուռնիայում եւ նույնիսկ խաղընկերը լինել նույն՝ Սոֆոկլեսի «Օրեստես» ներկայացման մեջ։ Այդպես, թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, այլ անդարձ ճանապարհ, կյանք եւ, ինչպես ինքն է ասում, յուրատեսակ մի Նեսոսի պատմուճան, «որը եթե մի անգամ հագնես՝ էլ չես հանի ուսերիցդ, թեկուզ մսերդ եւ ոսկորներդ միասին պոկես»։
Հաջորդ հրաշքը իսկական բեմ բարձրանալն էր, որն այնքան էլ սպասեցնել չտվեց թատրոնով խանդավառված փոքրիկին, իսկ դա առավել արկածային էր, քան «օրինական»։ Վահրամն իր սովորական համառությամբ հաջողացնում է դերասաններ՝ սիրելի հորաքույր Ֆիլիի ու թզուկի հետ գնալ թատրոն, իսկ թատրոնի ճանապարհին այնպիսի ջանասիրությամբ է հյուրասիրում թանկագին թզուկին, ում սեփական խաղալիքն էր համարում արդեն, որ խեղճ թզուկը փորացավից չի կարողանում բեմ բարձրանալ, իսկ քանի որ նրան փոխարինող չի գտնվում, այդ օրը Դոն Գրիգորիոյի կնոջ դերակատար Փերուզ հանըմի հայացքը կանգ է առնում դերասանուհի՝ սիրելի հորաքույր Ֆիլիի հետ թատրոնում հայտնված Վահրամի վրա, ու դրությունը փրկելու համար նրան իսկույն եւեթ խցկում են պարկն ու բեմ հանում, ու թեեւ հեշտ չէր պարկում շնչելը, Վահրամի ոտքերը, ասես, կտրում են գետնից, ու նա յոթերորդ երկնքում հայտնվածի ցնծություն է ապրում։ Թզուկի փոխարեն, զուգված, զարդարված ու պուպրիկի նման ներկված աղջնակը, որ հենց ինքը Վահրամն էր, ներկայացման վերջում, երբ բացում են պարկը՝ տեսնելու համար, թե մեջն ինչ անակնկալ կա, սնդիկի պես դուրս է թռչում պարկից ու, լեզուն ցույց տալով, ասում սովորեցրած բառերը. «Սա էլ քեզ նվեր»։ Անակնկալի եկած հանդիսատեսը ոչ պակաս ծափուծիծաղով է ընդունում անկոչ դերասանին, ով «այդ օրվանից աշխարհի բոլոր երեւույթներին, մարդկային ցավերին, ճղճիմ ու փոքրոգի հաշիվներին, անցողակի ժպիտներին եւ երջանկություններին, կյանքի ու աշխարհի իրար հակասող երեւույթներին անտարբեր լեզու ցույց տալու հանդիսատես լինելու, ոչնչից չզարմանալու, ամեն ինչ իբր ներկայացում ընդունելու եւ, վերջապես, ամեն ինչ միշտ լավատես հեռանկարով դատելու» սովորություն է ձեռք բերում, եւ ինչ էլ կյանքն ուղարկել է այնուհետ՝ ուրախություն թե տառապանք, ընդունել է նույն ժպիտով, որը ո՛չ համակերպություն է եղել, ո՛չ էլ ճակատագրին ենթարկվելու անհորիզոն հոգու ցոլացում, այլ խոր համոզմունք։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO