Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՅԼՔ...


Ճամփաբաժան

Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները մենք զգում ենք մեզ վրա

Այսօր շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձում է պարզել, թե ինչպե՞ս է այսօր մարդը վերաբերվում բնությանը, եւ, ըստ այդմ, բնությունն ինչպե՞ս է հակադարձում նրան։
–Տիկին Կարինե, Դուք ինչո՞ւ զբաղվեցիք բնության պահպանության հարցերով. Ձեր մասնագիտությո՞ւնն էր դա թելադրում։
–Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս—կենսաքիմիկոս եմ։ Պարզապես մանկությունից հատուկ վերաբերմունք եմ ունեցել բնության նկատմամբ։ Անգամ նախադպրոցական տարիքում կարող էի մոտենալ մեծահասակ տղամարդուն ու դիտողություն անել, թե ինչո՞ւ սիգարետը փողոցում գցեց։ Բայց մեկ այլ երեւույթ տեղի ունեցավ ինձ հետ. վիրահատության ժամանակ կլինիկական մահ ապրեցի եւ «գնացի ու վերադարձա» այն աշխարհից։ Եվ այդ խնդիրը «այնտեղ» դրեցին իմ առջեւ։ Դրանից հետո ճանապարհն ասես միանգամից բացվեց. ես այդ ճանապարհով պետք է գնայի։ Եվ եթե գնում ես, քեզ նաեւ օժանդակում են։
–Մարդկային հոգին անաղարտ պահելու խնդիրը հասկանալի է. դա՛ է Բարձրյալի հիմնական պահանջներից մեկը, եթե՝ ո՛չ հիմնականը։ Դուրս է գալիս՝ բնության պահպանությո՞ւնն էլ այդպիսի արժեք ունի նրա համար։
–Կարծում եմ՝ այո։ Տիեզերական օրենքները մեզ տրվել են պատվիրանների տեսքով։ Ցավոք, ներկայումս աշխարն այնպես է փոխվել, որ ընդամենը մի պատվիրան է ընդունելի մնացել՝ «մի սպանիրը»։ Մնացածի խախտումը մատուցվում է որպես նորմալ երեւույթ։ Իսկ պարականոն ավետարանում կա նաեւ բնությունը պահպանելու վերաբերյալ Քրիստոսի քարոզը։ Ես կարդացել եմ այդ քարոզը. այն այնպիսին է, ինչպես կխոսեր ժամանակակից էկոլոգը։ Հիմնական գաղափարն է՝ ձեր հայրը Աստված է, ձեր մայրը Երկրագունդն է՝ բնությունը։ Եվ դու պետք է ենթարկվես նրա օրենքներին։ Չենթարկվելու դեպքում կհանդիպես շատ—շատ աղետների։
–Նման խնդիրներ հիմնականում առաջանում են մարդկային քաղաքակրթության առավել բարձր մակարդակներում՝ գիտության զարգացմանը համընթաց։ Ինչպե՞ս անել այդ դեպքում. չենք կարող հրաժարվել գիտությունից կամ կասեցնել մարդկության առաջընթացը։
–Ճիշտ է, իրավիճակը սաստկանում է գիտության զարգացմանը համընթաց, բայց խնդիրը գալիս է ի սկզբանե եղած վերաբերմունքից։ Եվ պատահական չէ, որ ներկայումս դրվում է կայուն զարգացման հարցը, այն է՝ գիտությունը կարող է վնասել, գիտությունը կարո՛ղ է եւ օգնել։ Եթե հասկանում ես բնության օրենքները եւ ենթարկվում ես դրանց, գործունեությունդ ծավալում ես այդ օրենքների տրամաբանությանը համահունչ, ապա քո՝ բնությանը հասցրած վնասն էլ կնվազի եւ նույնիսկ կչեզոքանա։
–Գիտությունը չպե՞տք է հակադրել կրոնին։
–Ես համոզված եմ, որ գիտությունն ու կրոնը 21—րդ դարում պետք է մերձենան։ Որովհետեւ շատ ու շատ հարցեր, որ գիտությունը ժամանակին մերժել է, այսօր ընդունում է։ Նուրբ էներգետիկ—ինֆորմացիոն դաշտերի հարաբերությունները, մարդու կենսաբանական դաշտի վերաբերյալ մեր գիտելիքները այնքան քիչ են։ Մենք շատ քիչ գիտենք տիեզերքի հետ էներգետիկ դաշտերի կապի, մոլորակի գեոմագնիսական դաշտի մասին։ Գիտությունը նոր միայն քայլ առ քայլ սկսում է բացահայտել երեւույթներ, որոնց ընկալումը մարդու կողմից ժամանակին համարվում էր անգրագիտության արդյունք։
–Ըստ երեւույթին, այս դեպքում պետք է խոսք լինի գիտակցակա՞ն հավատի մասին։
–Հենց դա էլ խնդիրն է։ Երբ խոսել եմ գիտնականների հետ, շատ հաճախ եմ լսել, թե ամոթ է, որ գիտությունների դոկտորը խոսի հավատի մասին։ Բայց մեծ գիտնականները հիմնականում հանգել են Աստծու գաղափարին, չէ՞։ Որովհետեւ եթե բարձրանում ես, ապա ուզես—չուզես տեսնում ես կապը։ Իսկ երբ խոսել եմ կրոնի մարդկանց հետ, ասել են՝ տրված է հավատը, պետք է ընդունես, եւ՝ վերջ. չպետք է փորձես բացատրել։ Սակայն 21—րդ դարի մարդու համար դժվար է չհասկանալով հավատալը։ Ուստի անհրաժեշտություն է կամուրջը կրոնի եւ գիտության միջեւ։
–Իսկ մարդը՝ անհատը, կարո՞ղ է ինչ—որ բան փրկել, երբ ողջ մարդկությունն է, կարծես, խելացնոր դարձել։
–Կարծում եմ՝ կարող է։ Բայց այն պարագայում, երբ կապ ունի Բարձրյալի հետ։ Երբ ինֆորմացիոն դաշտը նրա համար բաց է, եւ ստանում է էներգետիկ հզոր աջակցություն։
–Բնության պահպանության տարատեսակ կազմակերպություններ ու շարժումներ կան, վերջիններիս գործունեության մեջ հոգեւոր ասպեկտն առկա՞ է։
–Չեմ կարող ասել բոլորի, բայց շատերի մոտ կա։ Պատահական չէ, որ մեզանում առկա է այն մոտեցումը, որ վատ մարդը լավ էկոլոգ լինել չի կարող։ Եթե դու բարություն ես քարոզում կենդանիների, բույսերի նկատմամբ, առավել եւս մարդ—մարդ հարաբերություններում պետք է բարոյական լինես։
–Ասվում է՝ խախտվել է բնության հավասարակշռությունը. ի՞նչ է դա նշանակում
–Հազարամյակների ընթացքում կենսոլորտը ձեւավորվել է իր հարաբերություններով, տեսակային կազմով, էներգետիկ հարաբերակցությամբ, սննդային շղթաներով։ Երբ մենք կոպտորեն «մտնում ենք» բնության մեջ, խախտում ենք այդ կապերը, խանգարում ենք, այլեւս թույլ չենք տալիս, որ նա իրականացնի իր վերականգնողական ֆունկցիաները։ Կա Լե—Շտելյեի օրենքը, որը վերաբերում է դինամիկ հավասարակշռության մեջ գտնվող համակարգերին։ Եթե որեւէ գործոն փորձում է խախտել համակարգի հավասարակշռությունը, ապա վերջինս, վերափոխվելով, ձգտում է չեզոքացնել այն։ Այս սկզբունքը գործում է եւ մեր կենսոլորտում, որի հավասարակշռությունը խախտող գործոնը մարդն է։ Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները մենք զգում ենք մեզ վրա։
–Որքա՞ն կարող է այս վիճակը խորանալ. այն կարո՞ղ է լուրջ սպառնալիք դառնալ ներկա քաղաքակրթությանը։
–Կարող է, իհարկե։ Բայց կարող է եւ՝ ոչ։ Ճանապարհը ցույց է տրվում. 1972 թվականից սկսած՝ ՄԱԿ—ը հավաքում է պետությունների ղեկավարներին ու փորձում այս խնդրին լուծում տալ։ Իսկ 1992—ին Ռիո դե Ժանեյրոյում բոլոր պետություններն արդեն ընդունեցին կայուն զարգացման գաղափարը։ Այն ենթադրում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, էկոլոգիական ոլորտների ներդաշնակ զարգացում։ Ասել է թե՝ մենք պետք է այնպես վերաբերվենք բնությանը, բնական ռեսուրսներն այնպես օգտագործենք, որպեսզի չխաթարենք ապագա սերունդների զարգացումը։ Բոլոր ոլորտների համար գիտությունը տալիս է իր առաջարկությունները։ Սակայն խնդիրն այն է, թե մարդն ի՞նչն է նախընտրում. արագ հարստացո՞ւմը՝ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ տարբերակով, թե՞ մոլորակի փրկությունը։
–Այսօրվա համար կարելի՞ է ասել, որ վախեցած է մարդկությունը։
–Ես պարզապես գիտեմ, որ մարդուն տրված է ընտրության իրավունք։ Եթե այսպես շարունակենք, միգուցե կլինի վատագույնը։ Բայց եթե փոխվենք, ապա կխուսափենք այդ՝ անխուսափելի համարվածից։ Նոոսֆերայի գաղափարը միշտ դիտարկում են ֆիզիկական դաշտում, բայց ես կարծում եմ, որ այստեղ հոգեւոր դաշտը եւս ունի իր դերակատարությունը։ Այս ուղղությամբ էլ մարդկությունը մտածելու բան ունի։ Ըստ իս, ընտրություն է լինելու նաեւ բարոյական եւ ոչ բարոյական ազգերի միջեւ. ազգի բարոյական ներուժից է կախված՝ մնալո՞ւ է, թե՞ հեռանալու է։
–Ինչպե՞ս եք գնահատում մեր ազգի ներուժը։
–Կարծես մենք երկու բեւեռում ենք գտնվում. ե՛ւ պլյուսում, ե՛ւ մինուսում։ Ունենք հրաշալի ինտելեկտուալ ներուժ, բայց միաժամանակ մեր ներկա բարոյական նկարագիրը լավատեսություն չի ներշնչում։ Մենք պարտավոր ենք հասկանալ ու ընդունել ճշմարտությունը՝ այսօր կյանքի ու մահվան հարց է դրված, եւ այն կախված է մեր բարոյական նկարագրից։
–Ասում են՝ Հայկական բարձրավանդակը կայուն կլիմայի գոտի է։ Գիտնականներն են ասում։ Թե՞ բնության դեմ ոչ մի գիտական տեսություն չի կարող քննություն բռնել։
–Երբ համեմատում ենք, թե ինչ է կատարվում աշխարհով մեկ, փառք Աստծու, մեզ մոտ անոմալիաները քիչ են։ Ճիշտ է, մենք շատ լուրջ հարված ստացանք Սպիտակի երկրաշարժից, բայց հիմա կարծես բնությունը մեզ խնայում է։ Սակայն տեսնել միայն ֆիզիկականը, չի կարելի, որովհետեւ այնքան անսպասելի երեւույթներ են տեղի ուենում, որ երբեք չես իմանա, թե հարվածը որտեղից է հասցվելու։
–Տիկին Կարինե, այնուամենայնիվ, մարդիկ կան, որ կարծում են հաղթահարելու ենք այս վիճակները, որովհետեւ հայ էթնոսը առաքելություն ունի երկրի վրա։
–Ես եւս կարծում եմ՝ իրո՛ք, այդպես է։ Պատահական չէ, որ շատ—շատ հարցերում մենք առաջինն ենք եղել։ Ի վերջո, քրիստոնեությունը առաջինը ընդունեցինք։ Դարձյալ ընտրության խնդիր է. արդյո՞ք մեր առաքելության գաղափարին ներդաշնակ ենք ապրում, թե՞ շեղվում ենք նրանից։ Եթե շեղվում ենք՝ հարված ենք ստանում։ Եթե շեղվում ենք, չի գործում մեզ պահպանող ուժը։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO