Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԼՂՀ


Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա

Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների համաձայն, Արցախում առայժմ կորոնավիրուսով վարակված հիվանդների մահվան դեպք չի գրանցվել։ Միեւնույն ժամանակ թագավարակի վտանգը չի նվազում, եւ հանրապետությունում նոր քայլեր են ձեռնարկվում համաճարակի տարածումը կանխարգելելու համար։ Ըստ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի, ընդանուր առմամբ, Արցախում արձանագրվել է հիվանդության 54 դեպք, 100 հոգի մեկուսացվել է, առողջացել 26 քաղաքացի, իրականացված թեստավորման քանակը 923—ի է հասնում։
Երկրորդ ամիսն է, ինչ հանրապետությունում նախագահի կարգադրությամբ արտակարգ իրավիճակ է հայտարարված, որի համաձայն, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը, պարետի որոշմամբ սահմանափակվել են մարդկանց ազատ շարժի իրավունքները, չեղարկվել կրթամշակութային եւ մարզական միջոցառումները, ՀՀ սահմանի երկայնքով ուժեղացվել է վերահսկողությունը, եւ ստեղծվել են նոր պահակակետեր։ Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մյուս բնակավայրերում, մասնավորապես հիմնարկ—ձեռնարկություններում, հասարակական վայրերում, երթուղային ավտոբուսներում հակահամաճարակային միջոցառումները պարբերական բնույթ են կրում։
Չնայած այդ ամենին, նախագահ Արայիկ Հարությունյանը գտնում է, որ վերահսկող կառույցների կողմից առավելագույն ջանքեր պետք է գործադրվեն վարակի «ներկրումը» լիովին չեզոքացնելու եւ աստիճանաբար իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ Նախագահի խոսքով, միայն այն իրողությունը, որ նախօրեին հանրապետությունում առաջին անգամ 8 վարակակիր է հայտնաբերվել, որոնք բոլորն էլ սահմանին Նոր Խարխափուտի հսկիչ կետում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ են, իրենց ընտանիքի անդամներ, լրջորեն խորհելու առիթ է տալիս։ Նախագահը գտնում է, որ պետք է ավելի ուժեղացվի վերահսկողությունը, սահմանային կետերում մտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ անցակետերում արագ թեստավորման լաբորատորիա ունենալու հարցը։ Հատկանշական է, որ կորոնավիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված, ԱՀ պարետ Գրիգորի Մարտիրոսյանը կառավարության անդամների եւ գերատեսչության ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդես է եկել նոր առաջարկությունների փաթեթով, որի համաձայն, մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները։ Կխստացվի տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ՝ պարետի կողմից սահմանված կանոններին հետեւելու պահանջը։ Գ. Մարտիրոսյանը արդյունավետ է համարում հյուրանոցային պայմաններում մեկուսացնելու եւ բուժելու հանգամանքը՝ հաշվի առնելով հիվանդանոցներում եւ բուժհաստատություններում ծանրաբեռնվածության աստիճանը։ Նա մտահոգություն է հայտնել, որ մի շարք համայնքներում վերահսկողությունը ձեւական բնույթ է կրում, ուստի հորդորել է գիտակցել խնդրի կարեւորությունը եւ չթերանալ իրենց պարտականություններում։
«Մենք այսուհետ եւս փորձելու ենք հանրային գիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ արդյունավետ աշխատանքներ իրականացնել,–ընդգծել է ԱՀ նախագահ Արայիկ Հարութունյանը։–Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա, եւ զգոնությունը թույլ կտա կանխարգելել դրա հետագա տարածումը։ Հավատացած եմ, որ մեր հասարակության գիտակցությունն ու պատասխանատվությունն այնքան մեծ են, որ Արցախը կկարողանա շրջանցել վտանգը եւ չհայտարարված պատերազմում չերեւացող թշնամու դեմ, ինչպես միշտ, հաղթող դուրս կգա»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am

05-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO