Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՇԽԱՐՀ


Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ Էրդողանի իշխանության հիմքերը խարխլվում են։ Ընդդիմությունն ու Էրդողանի նախկին մտերիմների՝ նախկին էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանի եւ նախկին վարչապետ Ահմեդ Դավուդօղլուի հիմնադրած կուսակցություններն ավելի հաճախ են խոսում արտահերթ ընտրությունների մասին։ Փաստորեն, վերջիններս կոալիցիա են կազմել եւ իրենց կողմն են ձգում հենց իշխող կուսակցության ընտրողներին։ Ավելին, AKP-ի անդամ որոշ հայտնի գործիչներ՝ խորհրդարանի անդամներ, միանում են նորաստեղծ կուսակցություններին։ Անգամ հնարավոր է, որ Թուրքիայի խորհրդարանում ստեղծվի նորաստեղծ կոալիցիայի խմբակցություն։
Մյուս կողմից՝ Թուրքիայի տնտեսական համակարգը եւս տարբեր պատճառներով վատթարացման միտում ուներ մինչեւ կորոնավիրուսի համավարակը, իսկ արդեն դրա հետեւանքներով պայմանավորված, փորձագետների կարծիքով, այդ երկրի տնտեսության հիմքերն էլ օր օրի երերուն են դառնում։ Ոչ միայն որեւէ ներդրում չի կատարվում, այլեւ կապիտալի մեծ արտահոսք է արձանագրվում։ Ազգային արժույթի արժեզրկումն ավելի է խորացել համավարակի պայմաններում, ինչը կասեցնելու նպատակով պետական բանկերը ֆինանսական շուկա են ներարկել 600 միլիոն դոլար, ինչի արդյունքում այն ներկա դրությամբ հարաբերականորեն դոլարի նկատմամբ կայունացել է։ Մինչդեռ, մասնագետների կարծիքով, եթե Անկարային չհաջողվի արդյունավետ միջոցառումներով կասեցնել ազգային արժույթի արժեզրկումը, ապա այս հարցում մեծ կորուստ կունենա արդեն ընթացիկ տարվա ամռանը։
Ստեղծված իրավիճակից ուշադրությունը շեղելու նպատակով, ըստ երեւույթին, Անկարան ձգտում է ամեն գնով հաջողություններ արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում։ Հանգամանք, ինչի արդյունքում Էրդողանն առնվազն ժամանակ կշահի, որպեսզի ելքեր փնտրի գերծանր իրավիճակից դուրս գալու համար։ Այս առնչությամբ, թերեւս, Էրդողանը մեծ խաղադրույքներով հույսեր է կապում Լիբիայում հաղթանակ գրանցելու հետ։ Երկիր, որտեղ ներքին բախումներն 9 տարի է, ինչ շարունակվում են եւ գլխավորապես պայմանավորված են օտարերկրյա շահերի հակընթացություններով՝ հիբրիդային բնույթ կրելով, իսկ 2014—ից ի վեր այստեղ երկիշխանություն է տիրում։
Սակայն Լիբիայի հակամարտության մեջ առավելապես ներքաշված է Թուրքիան, որը բազմակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերել Արեւելքին՝ վարչապետ Ֆաիզ Սարաջին, այդ թվում՝ Սիրիայի պատերազմի թոհ ու բոհում կոփված ու վարժեցված 10 հազար սիրիացի զինյալով։ Բացի այդ, Տրիպոլիի երկինքը վերահսկել են թուրքական անօդաչու թռչող սարքերը։ Հանգամանք, ինչի արդյունքում Տրիպոլին լուրջ հաջողություններ է արձանագրել, ինչը արաբ վերլուծաբան Աբդուլբարի Ատունը համարում է «Էրդողանի հաղթանակը»։ Մայիսի 5—ին Անկարայում Էրդողան—Սարաջ հանդիպումը, ինչպես նշում է Ատունը, հաջողության նշումն էր եւ ապագա ռազմական գործողություների քննարկումը։ Ըստ ԶԼՄ—ների՝ պետք է վերահսկողություն սահմանեն Թարհունահ քաղաքի վրա, ինչպեսեւ առաջ շարժվեն ու հասնեն վերջնական հաղթանակի՝ իշխելով ողջ Լիբիայի վրա։ Անկարայում Էրդողան—Սարաջ համատեղ մամուլի ասուլիսին վերջինս հայտարարել է, թե պատերազմը շարունակվելու է մինչեւ ողջ Լիբիայի «ազատագրումն» ու այդ երկրի «ժողովրդավարությանն» սպառնացողների վերջնական ոչնչացումը։ Միաժամանակ նա շեշտել է, թե հակառակ կողմի հետ բանակցություն չի լինելու։ Սարաջը նաեւ Էրդողանին շնորհակալություն է հայտնել Լիբիային ու նրա ժողովրդին աջակցելու, ինչպեսեւ երկրի օրինական կառավարությանը պաշտպանելու համար։
Ինչպես հայտնի է, Թուրքիան ձգտում է Մեջերկրականի ափերին նավթի ու գազի արդյունահանության արտոնություն ստանալ Լիբիայից, ինչը, անշուշտ, խիստ կարեւոր է ոչ միայն տնտեսական առումով։ Ահա թե ինչու նա անդրադարձել է նաեւ այդ հարցին՝ շեշտելով, թե պետք է կանխել Լիբիայի ժողովրդին պատկանող նավթի ապօրինի վաճառքը։ Թեեւ առերեւույթ թվում էր, թե Լիբիայի հարցում Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ համաձայնության գալ, սակայն որոշ վերլուծաբաններ խոսում են Լիբիայում ռուս—թուրքական համաձայնության մասին։ Սակայն հազիվ թե դա հանգեցնի Լիբիայի հարցի կարգավորմանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

06-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO