Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է աշխարհում առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը։
Հանրահայտ «Forbes» հանդեսի տեղեկացմամբ՝ նրա ընդհանուր եկամուտները գերազանցել են 1 միլիարդ դոլարը։ Ընդ որում՝ 35—ամյա ֆուտբոլիստն այդ նշաձողին հասած երրորդ մարզիկն է համաշխարհային սպորտի ողջ պատմության ընթացքում։ Նախկինում դա հաջողվել է երկու ամերիկացու՝ գոլֆիստ Թայգեր Վուդսին եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին։ Միայն ֆուտբոլ խաղալով Ռոնալդուն 17 տարվա ընթացքում վաստակել է շուրջ 650 մլն դոլար, որը նրա վարձատրությունն է հայրենի «Սպորտինգում», ինչպես նաեւ «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» եւ «Յուվենթուսում» հանդես գալու դիմաց։ Վերջինիս հետ նրա պայմանագրի համաձայն՝ խաղադաշտում Ռոնալդուի վաստակած գումարը 2022 թ. կհասնի 765 միլիոնի։ Գումարի մնացած մասը նա ստացել է հովանավորների հետ պայմանագրերից։ Այսպես, միայն մարզական հանդերձանքի արտադրող «Nike» ընկերության հետ անժամկետ համաձայնագրով պորտուգալացու հաշվեհամարին տարեկան ավելանում է 20 մլն դոլար։ Նման պայմանագրեր նա ունի նաեւ «Clear», «Herbalife» եւ «Abbott» ընկերությունների հետ։
Անցյալ տարի Քրիշտիանուն վաստակել է 105 մլն դոլար՝ 4—րդ տեղը գրավելով համաշխարհային հեղինակությունների «Forbes»—ի կազմած սանդղակում։ Նրանից բարձր են դասվել միայն շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (106,3 մլն դոլար), ամերիկացի ռեփեր եւ ձեւավորող Քանիե Ուեսթը (170) եւ նրա հայրենակցուհի մոդել Քայլե Ջեները (5,73)։ Ի դեպ, արգենտինացի Լիոնել Մեսին 104 միլիոնով 5—րդն է այդ ցանկում։ Նա միլիարդատեր կդառնա հաջորդ տարի։
Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել 2018—ի ամռանը։ Իտալական ակումբը նրա դիմաց 117 մլն եվրո է վճարել Մադրիդի «Ռեալին»։ Անցյալ տարվա մայիսին նա ճանաչվել է Իտալիայի առաջնության ամենաարժեքավոր խաղացող։ Շուրջ երկու տարվա ընթացքում նա 53 գոլի եւ 14 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել թուրինյան ակումբում անցկացրած 75 խաղում։ 2016 թ. Եվրոպայի չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականում է 2003—ից եւ իր հաշվին ունի 99 գոլ 164 խաղում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

06-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO