Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով

Նոր լիազորություններ են տրվում տեղական ինքնակառավարման մարմիններին

Տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված են մի շարք լիազորություններ կրթական, մշակութային բնագավառներում։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածում համայնքների ղեկավարներին լիազորված է կազմակերպել նախադպրոցական եւ արտադպրոցական կրթության իրականացումը, կառավարել համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, երիտասարդական կենտրոնների, գրադարանների, կրթական, մշակութային եւ երիտասարդական այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեությունը, իրականացնել դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում։
Անհատի կայացման գործում առաջնային դեր ունի ոչ ֆորմալ կրթությունը, որի իրականացման արդյունավետ միջավայրերից մեկը համայնքն է։ Հատկանշական է, որ համայնքների լիազորությունների մեջ ներառված չէ էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խնդիրների լուծումն այն դեպքում, երբ շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ գիտելիքների մատուցման ամենաարդյունավետ միջոցը համայնքային մակարդակում իրականացվող ոչ ֆորմալ կրթությունն է։
Մյուս կողմից էլ, հատկապես գյուղական համայնքներում, բնակիչների գործունեությունն առավելագույնս կապված է շրջակա միջավայրի հետ եւ այդ առումով համապատասխան գիտելիքների եւ մշակույթի ձեւավորումն առանձնակի նշանակություն է ստանում։ Պետք է արձանագրել, որ օրենքով համայնքին վերապահված պարտադիր խնդիրների մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանությունը, բայց այդ գործառույթի իրականացումն անհնար է պատկերացնել առանց հասարակության բնապահպանական կրթության եւ նրա մոտ համապատասխան մշակույթի ձեւավորման։
Հիմնարար խնդիրը լուծելու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը միանշանակ կարեւորվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից։ Օրենսդրական այս փոփոխության նախադրյալները սահմանվել էին 2018 թ., երբ կառավարությունը հավանության արժանացրեց «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը»։ Այն նախանշում է Հայաստանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառի զարգացման ուղիները։ Էկոկրթության համակարգի կատարելագործման եւ զարգացումը խթանելու նպատակով իրավական այս փաստաթղթի միջոցառումների ծրագրում նախանշված է մի շարք օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների իրականացումը, դրանց թվում նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։
Էկոլոգիական կրթությունը ժամանակակից աշխարհում իրականացվում է սոցիալական համախմբմամբ եւ քաղաքացիական մասնակցությամբ։ Դա պետք է հասանելի լինի բոլոր տարիքային խմբերին, դրա համար էլ նպատակահարմար է այն անել ընտանիքում, բակում, աշխատավայրում, համայնքներում։ Էկոլոգիական կրթությունը պետք է կապված լինի մարդկանց գտնվելու տեղանքի հետ, որպեսզի չընկալվի որպես վերացական խնդիր, այլ լինի կիրառական։
Վերոշարադրյալից բխում է, որ արդյունավետ էկոլոգիական կրթության հիմնական հարթակներից է համայնքը։ Որպես կրթության յուրահատուկ ձեւ՝ համայնքներում ոչ ֆորմալ կրթութան իրականացումը թույլ կտա նրա նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաներին, երիտասարդներին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին ձեռք բերել եւ զարգացնել փոփոխվող շրջակա միջավայրին վերաբերող համապատասխան հմտություններ, կարողություններ եւ գիտելիքներ։ Այդ իմաստով կարեւոր էր «Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությամբ» ոչ ֆորմալ կրթությանն ուղղված գործառույթների պատվիրումը համայնքներին։
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում լիազոր մարմնի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ բնության պահպանությունից բացի համայնքներին վերապահված պարտադիր խնդիրների մեջ ավելացվում է նաեւ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը։ Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով համայնքապետի լիազորությունների մեջ առաջարկվում է մտցնել նոր լիազորություն, ըստ որի՝ վերջինս աջակցում է համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը խորհրդարանում հարցը ներկայացնելու ժամանակ շեշտեց, որ էկոլոգիական կրթության բնագավառում համայնքների դերն անկյունաքարային է, եւ անհրաժեշտություն է առաջացել այդ իրավունքն ամրագրել իրավական ակտով, ինչի արդյունքում համայնքների համար կսահմանվի էկոկրթության գործառույթի իրականացումը։
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջարկվող օրենքի փոփոխությունով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը՝ Հայաստանի տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ, եւ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը։
Օրենսդրական այս փոփոխությունը կնպաստի համայնքներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության դերի բարձրացմանը, հասարակության բոլոր տարիքային եւ սոցիալական խմբերի էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ներկա եւ ապագա սերունդների համար էկոլոգիապես անվտանգ կենսամիջավայրի ապահովմանը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

06-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO