Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար

Գործադիրն իր գործողություններով թիրախավորել է տնտեսության առավել ռիսկային ոլորտները

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվեց վերջին տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7.6 տոկոս։ Այն էական պաշար է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվելիք տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար։ Նախորդ տարվա դրական ցուցանիշներն ապահովող տնտեսության ճյուղերի կառուցվածքը ցույց է տալիս, որ էական նախադրյալներ կան անհամեմատ ավելի հեշտությամբ հաղթահարելու համաշխարհային մակարդակով ստեղծված, այդ թվում նաեւ մեր հանրապետությունում սպասվող սոցիալ—տնտեսական դժվարությունները։
Նախորդ տարվա դրական ցուցանիշները հնարավոր է եղել ապահովել ներքին պահանջարկի աճով։ Այն պայմանավորված է եղել մասնավոր սպառման աճով, որը նախորդ տարի կազմել էր 12.8 տոկոս եւ 10.2 տոկոսային կետով նպաստել էր տնտեսության աճին։ Իսկ հանրապետությունում ընդհանուր սպառումն աճել էր 11.2 տոկոսով, ինչին խթանել էր բնակչության տնօրինած եկամուտների եւ ֆինանսական կառույցների վարկավորման ծավալների աճը։ Նախորդ տարի պետական սպառումը նույնպես աճել էր 1.5 տոկոսով։
Տնտեսական դրական ցուցանիշներին նպաստել էր պետական ներդրումների, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների աճը։ 2018 թ. համեմատ նախորդ տարի կապիտալ ծախսերն աճել էին 4.7 տոկոսով։ Դրանք դրական էին ազդել արդյունաբերության եւ ծառայությունների վրա, մասնավորապես՝ էլեկտրականության, գազի, մշակող արդյունաբերության ոլորտներում։
Այս տարի էլ կառավարությունն աննախադեպ ծավալի կապիտալ ծախսեր է անում, որը ոչ միայն կաշխատեցնի տնտեսությունը, այլեւ կնպաստի թեկուզ ժամանակավոր, բայց նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Սա կարեւոր է համավարակի պատճառով ստեղծված ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար։ 2020 թ. այս պահի դրությամբ պետությունը միայն ճանապարհաշինության ոլորտում արդեն հաստատել է 31 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Նախորդ տարի պետական բյուջեի կապիտալ ծախսերը մեծ են եղել բյուջեի պակասուրդի մեծությունից։ 2019—ին պետական բյուջեի պակասուրդը նվազել էր՝ հասնելով ՀՆԱ—ի 1 տոկոսի, իսկ կառավարության պարտք—ՀՆԱ հարաբերակցությունը հասցվել էր 50 տոկոսի։ Ընթացիկ տարի Արժույթի միջազգային հիմնադրամից Հայաստանը ստանալու է 315 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկ, որի դեպքում կառավարության պարտք—ՀՆԱ հարաբերակցությունը կարող է 50 տոկոսից բարձրանալ, ինչը կմեղմվի կապիտալ ծախսերի մեծացմամբ։
2019 թ. 12—ամսյա գնաճը կազմել էր 0.7 տոկոս, իսկ միջին գնաճը՝ 1.4 տոկոս։ Այն ապահովելու համար Կենտրոնական բանկը երկու անգամ իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ խթանելով դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարի նույնպես ԿԲ—ն իր հիմնական գործառույթի՝ գների կարգավորման շրջանակներում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում բանկի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտնեց, որ այս տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը կտրուկ իջեցվել է եւ հասցվել 4.5 տոկոսի՝ նախորդ տարվա 5.5 տոկոսի փոխարեն։ Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ տարեվերջին գնաճը կկազմի 1.9 տոկոս, որը տնտեսական ճգնաժամի պայմաններում լավ ցուցանիշ է։
Այս պահի դրությամբ էլ գնաճի տեմպերը հուսադրող են։ 2020 թ. հունվար—մայիս ամիսների վիճակագրական տվյալներով՝ սննդամթերքի որոշ տեսակների սպառողական գները նույնիսկ անկում են ապրել։ Դրանք հիմնականում մսեղենն ու գյուղատնտեսական ապրանքներն են։ Օրինակ՝ մայիսի դրությամբ մսի գինը նվազել է 2.6, թռչնամսինը՝ 13.2, թարմ ձկանը՝ 5.6, ձվինը՝ 16 տոկոսով։ Գյուղատնտեսական հիմնական արտադրանքների մասով նույնպես արձանագրվել է գնանկում, մասնավորապես, կարտոֆիլի գները նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ նվազել են 10.4 տոկոսով։
Նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել հիմնականում ծառայությունների ծավալների, արդյունաբերության եւ շինարարության ցուցանիշներով, որոնցում համապատասխանաբար արձանագրվել էր 10.3, 10.2 եւ 4.2 տոկոս աճ։ Արդյունաբերության աճին նպաստել էր մշակող եւ հանքագործական արդյունաբերության աճը։ Վերջինս հնարավոր է եղել ապահովել ոչ մետաղական արտադրատեսակներ մշակող արտադրությունում գրանցված 41.2 տոկոս աճի, ինչպես նաեւ մետաղական հանքաքարի արդյունահանման 23.9 տոկոս աճի պայմաններում։ Նախորդ տարի գյուղատնտեսությունում արձանագրված 4 տոկոս անկման պատճառը եղել է հացահատիկի 41.2, հատապտուղների 15.6 եւ կարտոֆիլի 2.6 տոկոս արտադրության նվազումը։ Դրա դիմաց 2019 թ. արձանագրվել էր խաղողի բերքի 21 տոկոս աճ։
Նախորդ տարի տնտեսության դրական ցուցանիշներ արձանագրելուն նպաստել է նաեւ առեւտրի շրջանառության 8.9 տոկոս աճը, որը պայմանավորված է եղել վարկավորման ծավալների եւ բնակչության եկամուտների աճով։
2019 թ. արձանագրվել է գործազրկության նվազում եւ միջին ամսական աշխատավարձի աճ։ Գործազրկության մակարդակը նվազել էր 1.6 տոկոս եւ հասել աշխատունակ բնակչության 18.9 տոկոսին։ Զբաղվածների թիվն աճել էր 4.3 տոկոսով՝ հասնելով 946.8 հազար մարդու, իսկ գործազուրկների թիվը կրճատվել էր 5.8 տոկոսով՝ կազմելով 220.5 հազար։ Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել էր՝ կազմելով 182.673 դրամ։
Ներկայացված վիճակագրությունից պարզ է դառնում, որ համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամային վիճակը բացասական ազդեցություն է թողնելու նախորդ տարի տնտեսական ակտիվություն ապահոված որոշ ցուցանիշների վրա։ Գործադիրն արդեն այսօր իրականացնում է ծրագրեր եւ գործողություններ, որոնք թիրախավորում են առավել ռիսկային ոլորտները եւ միտված են բացասական հետեւանքների մեղմմանը։ Այս գործողությունների արդյունավետ իրականացման դեպքում կարելի է ակնկալել տնտեսության ավելի քիչ անկում, քան համաշխարհային տնտեսական անկման ցուցանիշներն են լինելու։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO