Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄԱՐԶԵՐ


Տուֆով սալարկումն ընդօրինակելի է

Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն համայնքում իրականացված տուֆ քարի միջոցով ճանապարհի սալարկման հաջողված ծրագիրն ընդօրինակելի դարձավ ոչ միայն մարզի, այլեւ հանրապետության մի շարք այլ համայնքների համար։ Այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր կիրականացվեն Լոռու մարզի 7 համայնքում, եւ այս մեթոդով կհիմնանորոգվի 6.8 կմ ճանապարհ։
Բազում գյուղում, որտեղ ապրում է 1900 մարդ, առաջին անգամ մի շարք փողոցներ ու նրբանցքներ ոչ միայն կբարեկարգվեն, այլեւ դրանց հողածածկ մակերեսները տուֆ քարով կսալարկվեն։ Ծրագիրը կարժենա շուրջ 28 մլն դրամ, որից 12 մլն դրամը համայնքային ներդրումն է։
Մեծավան համայնքում նույն սկզբունքով կնորոգվի Կոմիտասի փողոցի 600 մետր երկարությամբ հատվածը (21 մլն դրամ, 9 մլն դրամ)։ Մեծավանը երկրի ամենամեծ գյուղերից մեկն է՝ 6000 բնակչով։
Հանրահռչակ Սուրբ Սարգիս մատուռն ունեցող Հարթագյուղ բնակավայրում տուֆ քարով կհիմնանորոգվի համայնքի գերեզմաններ տանող ճանապարհի շուրջ 320 գծմ հատվածը՝ «Փողոցների կառուցման աշխատանքներ» ծրագրով։ Արեւաշող համայնքում տուֆ քարով կնորոգվեն միանգամից երկու փողոցներ՝ ավելի քան մեկ կմ երկարությամբ։
Ահա թե ինչու ծրագրի ընդհանուր բյուջեն՝ նախահաշվային արժեքով, մեծ է՝ կազմում է 40 մլն 524 հազար դրամ, որից ավելի քան 5 մլն դրամը համայնքային ներդրումն է, 11 մլն 760 հազար դրամը ներդրվել է բարերարի կողմից, իսկ մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից։
Ջրաշենում իրականացված նմանատիպ հաջողված ծրագիրը ոգեւորել է համայնքին, եւ նրանք որոշել են նոր ծրագրերով նոր ճանապարհներ բարեկարգել. այնտեղ այս տարի նախատեսվում է հիմնանորոգել 8—րդ փողոցի 370 մետր եւ 10—րդ փողոցի 200 մետր երկարությամբ հատվածները եւս։ Տուֆ քարով սալարկման, փողոցների բարեկարգման աշխատանքներ են իրականացվում նաեւ Թումանյանի տարածաշրջանի Ախթալա (124 մլն 996 հազար դրամ, որից 56 մլն 248 հազար դրամը համայնքային ներդրումն է) եւ Ճոճկան բնակավայրերում (49 մլն 880 հազար դրամ, եւ մոտ 19 մլն դրամ)։ Ուրախալի է, որ շատ ծրագրերում ներգրավված են նաեւ բարերարներ։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO