Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԼՂՀ


«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին

«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ծաղկեն եւ զարգանան»

Ազատագրված-վերահայացած եւ կայացող Քաշաթաղի շրջանին կազմավորման հենց սկզբից ձեռք մեկնեցին նաեւ տարբեր բարեգործական հիմնադրամներ, բարերարներ, այդ թվում՝ «Թուֆենկյանը», որը հիմնվել է 1988 թ. Նյու-Յորքում, ամերիկահայ գործարար ու բարերար Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Նպատակ ունենալով բարեգործական ծրագրեր իրականացնել հայրենիքում՝ 1999 թ. Երեւանում հիմնադրվեց «Թուֆենկյան» հիմնադրամի գրասենյակը։ Արցախին օգնելու նպատակով 2003 թ. բացվեց հիմնադրամի Ստեփանակերտի գրասենյակը, որի միջոցով իրականացվում են ազատագրված տարածքների վերաբնակեցման, սոցիալ—տնտեսական, առողջապահական, կրթամշակութային եւ այլ ծրագրեր։
Ի տարբերություն որոշ բարեգործական հիմնադրամների, «Թուֆենկյան» բարեգործականն ուշ սկսեց գրծունեությունը Քաշաթաղի շրջանում, սակայն այդ օրից մնաց վերահայացած հայոց տարածքի բարեկամն ու օժանդակողներից մեկը։ Հիշում եմ՝ առաջին անգամ Թուֆենկյանները շրջանի դպրոցներին օժանդակեցին՝ հատկացնելով ընտիր գեղարվեստական ու մասնագիտական գրքեր։ Ու տարիներ շարունակ հիմնադրամն աջակցել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը եւ կայացմանը՝ իրագործելով տարբեր ծրագրեր՝ դպրոցաշինություն, բնակարանաշինություն, գյուղատնտեսություն եւ այլն։ Այդ ընթացքում հիմնադրամը հիմնանորոգել է Միրիկի Սբ Աստվածածին, Հակի Սբ Մինաս, Հոչանցի Սբ Ստեփանոս եկեղեցիները։ Հակ գյուղում ֆինանսավորել է դպրոցի շենքի շինարարությունը, որը կայացավ «Հայրենասեր» ՀԿ—ի աջակցությամբ։ Դպրոցի բացմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուներ, բարերարներ, «Արտույտների ագարակը» ֆիլմի սցենարիստ, գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը։ Ավելի վաղ բարեգործականը Գետափ գյուղում հիմնանորոգեց տարրական դպրոցի շենքը։ 2019—ին հիմնադրամը հիմնանորոգեց Տանձուտի դպրոցի շենքը, Մոշաթաղում կառուցեց հանդիսությունների տուն, բուժկետ, իրականացրեց այլ ծրագրեր։
Բնակարանաշինության գործընթացում աջակցել է Հակ, Իշխանաձոր, Կովսական եւ այլ բնակավայրերի բնակիչների։ Գյուղատնտեսության զարգացումն Արցախում «Թուֆենկյանի» կարեւոր ծրագրերից է։ Պատահական չէ, որ տարիներ առաջ խաղողի այգիներ հիմնվեցին Ուռեկան, Վուրգավան եւ այլ գյուղերում։ Վան գյուղում հիմնվել է 5—6 հա նռան եւ արքանարնջի այգի։ 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում բարեգործական հիմնադրամը Քաշաթաղում արդեն կատարել է մի շարք աշխատանքներ՝ դարձյալ առաջնային համարելով գյուղատնտեսության զարգացումը։ Տարվա սկզբից «Թուֆենկյանն» իրականացնում է նոր գյուղատնտեսական ծրագիր Միջնավանի տարածքում՝ հիմնելով 5 հեկտար փորձարարական այգի, որտեղ տնկել են տարբեր տեսակի պտղատու ծառեր՝ ուսումնասիրելու՝ որ ծառերն են ավելի հարմար տեղի բնակլիմայական պայմաններին։ Այս տարի, կապված նոր կորոնավիրուսի առաջացրած մի շարք խնդիրների հետ, հիմնադրամը Քաշաթաղի հողօգտագործողներին է տրամադրել 64.8 տ ազոտական պարարտանյութ։ Կորոնավիրուսի հետ կապված՝ հիմնադրամը նաեւ տրամադրել է տարբեր բժշկական պարագաներ Քաշաթաղի շրջանային բուժմիավորմանը (դիմակներ, խալաթներ, ձեռնոցներ եւ այլն)՝ Աղավնոյի անցակետում հերթապահության ժամանակ օգտագործելու նպատակով։ Շուտով հիմնադրամի կողմից կավարտվի Վանի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգումը։ Հիմնադրամը դպրոցի կողքին կառուցելու է նաեւ ուսուցչի տուն։
Վանի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Պողոսյանն ուրախությամբ ասաց. «Քաշաթաղի շրջանի Վանի միջն. դպրոցն առաջին անգամ դռներն իր սաների համար բացել է 2002 թվականին։ Սակայն տարիների ընթացքում դպրոցը վերանորոգման կարիք ունեցավ։ Եվ այսօր «Թուֆենկյան» հիմնադրամի եւ մեր բարերար հայրենակիցների շնորհիվ դպրոցի միայն երկրորդ հարկում սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Առավել ողջունելի է նաեւ այն փաստը, որ դպրոցին կից կառուցվելու է ուսուցչի տուն, որի բացակայությունը միշտ խոչընդոտ է եղել մասնագետներ հրավիրելու համար։ Հուսանք՝ առաջին հարկը եւս շատ շուտով կվերանորոգվի։ Այսպիսի աշխատանքները թող լինեն շարունակական, քանզի օրհնյալ եւ լուսավոր է այն գործունեությունը, որը միտված է կրթության պայմանները եւ որակը բարելավելուն»։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Վանի դպրոցի հիմնանորոգման եւ ուսուցչի տուն կառուցելու վերաբերյալ գրել է. «Քանի մը օր առաջ Մայքըլ եւ Սիւզըն Կիւզէլեաններու Պոսթոնի տան մէջ տեղի ունեցաւ ընկերական գեղեցիկ հաւաքոյթ մը։ Նպատակը «Թուֆէնքեան» հիմնադրամի աշխատանքներուն ծանօթանալ եւ աջակցիլն էր։ Պոսթոնահայ մեր հայրենակիցներուն հետ Կիւզէլեաններու համադամ ճաշերով լեցուն սեղանը վայելելէ ետք խօսեցանք Հայաստանի եւ Արցախի ու մանաւանդ՝ ազատագրուած Քաշաթաղի մէջ մեր իրականացուցած ծրագիրներուն մասին։ Տեղի ունեցաւ նաեւ հարց—պատասխան՝ Ճէյմս Թուֆէնքեանի հետ։ Եղան բազմաթիւ նուիրատւութիւններ, իսկ հիւրընկալներուն հարազատը՝ Նէնսի Կիւզէլեանը, որ երկար տարիներու վաստակ ունի Պոսթոնի մէջ, 50 հազար տոլար նուիրեց մեր հիմնադրամին՝ ազատագրուած Քաշաթաղի Վան համայնքի դպրոցի նորոգութեան համար։ Գեղեցիկ այս երեկոյէն առաջ «Թուֆէնքեան» հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդը, տարեկան իր ժողովը գումարեց դոկտոր Քարոլան Նաճարեանի տան մէջ։ Ժողովին քննարկեցինք նախորդ տարուայ գործունէութիւնը եւ մշակեցինք նոր ծրագիրներ»։
Մեկ այլ առիթով իր ֆեյսբուքյան էջում Րաֆֆի Դուդակլյանը տեղեկացնում է. «Հակառակ կորոնավիրուսի յառաջացուցած խնդիրներուն, Արցախի եւ Հայաստանի մէջ մեր՝ «Թուֆէնքեան» հիմնադրամի աշխատանքները չեն կանգնած։ Արցախի մեր գրասենեակը բազմազբաղ է, նոյնիսկ համավարակի եւ տնտեսական տագնապի այս դժուար օրերուն։ Նուռի եւ արքայանարինջի (խուրմա) այգիներու խնամք, նոր տուներ՝ վիրաւոր զինուորներուն, դպրոցներու եւ դարմանատուներու նորոգութիւն, տնտեսական զարգացման եւ ներդրումային ծրագիրներ եւ բազում այլ աշխատանքներ կը շարունակուին նոյն թափով։ Միակ տարբերութիւնն այն է, որ առաջուայ նման հնարաւորութիւն չունինք ամէն շաբաթ Արցախ երթալու՝ աշխատանքներու ընթացքին հետեւելու եւ շրջանները այցելելու համար։ Ժողովները եւ ծրագրումի աշխատանքները կÕընենք առցանց, «զումի» կամ «զանգի» օգնութեամբ»։
Կապված բնակարանաշինության հետ՝ հիմնադրամը Կովսական քաղաքում սկսել է վիրավոր ազատամարտիկ Համլետ Հովհաննիսյանի ընտանիքի տան վերակառուցման ծրագիրը։ Նույն քաղաքում օրերս ավարտին հասցվեց քաղաքային այգու եւ մանկական խաղահրապարակի շինարարությունը։ Այս մասին Ր. Դուդակլյանը գրել է. «Կովսականը նախկին Զանգելանն է, որ ազատագրուեցաւ 1993—ի աշնանը։ Այսօր ունի աւելի քան 550 բնակիչ, որոնց շարքին՝ Սուրիայի Գամիշլի շրջանէն եկած հայ ընտանիքներ։ Անցեալ տարի Կովսականի մէջ մեր հիմնադրամը նոր տուն մը յանձնեց սուրիահայ ընտանիքի մը, տնտեսական զարգացման համար օգնութիւն տուաւ հողամշակներու եւ կառուցեց մարզադաշտ մը՝ երեխաներուն եւ երիտասարդներուն համար։ Այս տարի՝ խաղավայր եւ հանրային այգի։ Ազատագրուած տարածքները պիտի բնակեցուին, ծաղկին ու զարգանան։ Հողերը հայկականացնելու այլ տարբերակ պարզապէս չկայ։ Աշնանը կը խօսինք նաեւ այլ անակնկալներու մասին...»։
Հիմնադրամը նախատեսել է շրջանում իրականացնել 5—ամյա բարեգործական ծրագիր՝ Միջնավանի, Կովսականի քաղաքային եւ Վանի, Ալաշկերտի, Մուշի գյուղական համայնքների ընդգրկմամբ։ Մոտ օրերս նախատեսվում է նաեւ Մոշաթաղի գյուղական համայնքի խմելու ջրի համակարգի վերանորոգումը։ Օրերս հիմնադրամի արցախյան գրասենյակի պատասխանատու Էդ. Գրիգորյանը Բերձորում հանդիպում ունեցավ շրջվարչակազմի ղեկավար Արտյոմ Սարիբեկյանի հետ։ Քննարկվեցին նշված ծրագրերի կայացմանը միտված հարցեր։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO