Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար

Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների տնտեսություններում անհամեմատ ավելի մեծ է փոքր եւ միջին ձեռնարկատիրության դերակատարումը։ Վերջիններս նաեւ զգալի կշիռ ունեն տվյալ երկրների համախառն ներքին արդյունքների ձեւավորման գործընթացում։ Նման արդյունքներ ապահովելու համար այդ պետությունները տասնամյակների ընթացքում վարել են այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է բիզնեսի գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաեւ հակամենաշնորհային կոշտ քաղաքականության ձեւավորմանը։
Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը օգնելու համար վերջին տարիներին գործադիրն իրականացնում է էական օրենսդրական բարեփոխումներ։ Մասնավորապես՝ 2019 թվականին կարեւոր քայլեր են արվել բիզնեսի հարկման արտոնյալ համակարգի ձեւավորման ուղղությամբ, զգալիորեն ընդլայնվել են դրա կիրառության շրջանակները։ Օրենսդրական կարգավորումներ են տրվել նաեւ գործունեության առանձին ոլորտներում հարկային համակարգին առնչվող խնդիրներին։
Դիտարկելով նախկինում ունեցած փորձը եւ կատարելով մասնագիտական նոր ուսումնասիրություններ՝ կառավարությունը նախորդ տարի մշակեց եւ ԱԺ—ի կողմից ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նոր ընդունված կարգավորումներով ներդրվեց միկրոձեռնարկությունների հարկման արտոնյալ համակարգ, որով արդեն այս տարվա հունվարի 1—ից շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից իջեցվեց 18 տոկոսի։ Մեկ այլ փոփոխությամբ՝ 2020 թ. հունվարի 1—ից եկամտային հարկի բարձր ու պրոգրեսիվ դրույքաչափի փոխարեն ներդրվեց միասնական 23 տոկոսի դրույքաչափը։ Սակայն այն շարունակելու է նվազել։ Օրենսդրական փոփոխությամբ նախատեսված է տարեկան եւս մեկական տոկոսի նվազում։ Արդյունքում 2023 թվականին միասնական դրույքաչափը հասնելու է 20 տոկոսի։
Հարկային նման մեղմացումները ցանկացած գործարարի համար սպասված եւ առաջնային փոփոխություններ են։
Նախորդ տարի ակտիվ քայլեր են իրականացվել նաեւ միջազգային հարկային հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ Պետությունը ձգտել է ավելացնել այն երկրների թիվը, ում հետ հնարավոր էր սահմանել կրկնակի հարկման մեխանիզմը։ Արդյունքում Սինգապուրի եւ Ղրղզստանի հանրապետությունների հետ ստորագրվել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր։
Կառավարությունը գործուն միջոցներ է ձեռնարկել նաեւ հարկ վճարողների կարողությունների ավելացման նպատակով ուսումնական գործընթացներ կազմակերպելու ուղղությամբ։ 2019 թվականին 1052 հարկ վճարողների համար կազմակերպվել է 62 ուսումնական միջոցառում՝ 696 ակադեմիական ժամ տեւողությամբ։ Գործարարների հետ վարվող վարչարարությունը պարզեցնելու նպատակով կատարելագործվել է էլեկտրոնային համակարգը՝ ներդնելով նոր ծառայությունների սպասարկման ծրագրեր։
Տնտեսավարողների խնդիրներին արագ լուծումներ տալու համար ՊԵԿ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնը միայն 2019 թվականին սպասարկել է 250.253 դիմում, որոնց 80 տոկոսը եղել են հարկային դիմումները։ Փոքր եւ միջին ձեռներեցությունը խրախուսելու համար նախորդ տարի 93 հարկ վճարողի շնորհվել է «Օրինապահ հարկ վճարողի» կարգավիճակ։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO