Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով

Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս գինեձոն-շնորհանդեսը, որը մեծ պատիվ էր ինձ համար։ Ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանորդը, որը եկել էր իր տասնամյա որդու հետ, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, Փարիզի հայ հասարակայնության տարբեր տարիքի անդամներ։
Գինեձոնը կատարեց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ տ. Գրիգոր աբեղա Խաչատրյանը։
Ներկաները (իսկ նրանց մեծ մասը ֆրանսահայ համայնքի 60-70-անց ներկայացուցիչներ էին) զարմանքով փաստեցին, որ առաջին անգամ են տեսնում գրքի գինեձոնի արարողություն։ Սա թվով երկրորդ գինեձոնն էր՝ Տորոնտոյից հետո, որով գիրքս ստացավ Աստծո կրկնակի օրհնությունն ու շնորհը։ Նոյեմբերի 29—ին Փարիզի «Նոր Յառաջ» թերթում տպագրվեց Լեռնիկ Մուրադեանի հոդվածը «Նոր լոյս տեսած հատորի շնորհանդէս եւ երեք ցուցահանդէսներ՝ Փարիզի Հայ մշակոյթի տան մէջ» խորագրով, որի առաջին հատվածն ամբողջական անդրադարձ էր իմ մենագրությանը։ Գրեթե երկու էջ զբաղեցնող ընդարձակ հոդվածում տեղ էին գտել իմ նորընծա գրքի շապիկի եւ Թաթուլ Կրպեյանի հուշարձանը պատկերող լուսանկարները։ Ընդ որում՝ հոդվածի երկրորդ մասում ներկայացված ցուցահանդեսի՝ Արցախից բերված մեծադիր լուսանկարներն ու պաստառները Հայ մշակույթի տան նկուղային հարկում պատերին ամրակցելու աշխատանքներին մասնակցեցի նաեւ ես։

Փարիզից հետո ինձ սպասում էին Վալանսում եւ Ալֆորվիլում։ Դեկտեմբերի 1—ին Վալանսի (Bourg—les—Valence) Հայկական մշակույթի տանը (Maison de la Culture Armenienne de Valence), որի ղեկավարը Նազօ Ճինպաշեանն էր, տեղի ունեցավ հերթական շնորհանդեսը, որին նախորդեցին Բուրգ լե Վալանսի հայկական ռադիոկայանին (Ռադիո Ա) տվածս հարցազրույցը, որը վարում էր Սյուզան Փահլեւանյանը, եւ հանդիպումը Վալանսի ՀՅԴ պատանեկան ակումբի անդամների հետ՝ ղեկավարությամբ Ափո Չափարեանի։ Մարդաշատ սրահում պատանիները երգեցին հայրենասիրական, այդ թվում՝ Թաթուլին նվիրված երգեր։
Վալանսի մշակույթի տունը նորոգման փուլում էր։ Իմ այցելության օրն ավարտին էր հասցվել նորաբաց ճաշարանը, որտեղ առաջին անգամ ճաշկերույթ տրվեց իմ պատվին։
Բուրգ լե Վալանսի կին քաղաքապետ Մառլեն Մուրիեի (Marlenne Mourier) հետ հանդիպումը տպավորիչ էր Հայաստանից ժամանած հյուրի հանդեպ նրա առանձնահատուկ ջերմության ու անկեղծության շնորհիվ։ Դեկտեմբերի 2—ին նրա հրավերով այցելեցի Բուրգ լե Վալանսի քաղաքապետարան, որը քաղաքի կենտրոնական հրապարակի վրա էր եւ որի առաջին հարկում Արցախին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես կար։ Ինձ ուղեկցում էին Գրիգոր Բարդակչեանը եւ Շաքե Թոփալեանը։ Այցելեցինք նաեւ քաղաքի հայկական եկեղեցի, մասնակցեցի պատարագին, հաղորդություն ստացա եւ լուսանկարվեցի մի քանի հայկական հուշարձանների մոտ, որոնք այդտեղ ամեն քայլափոխի են հանդիպում։
Բուրգ լե Վալանսի տեղական ֆրանսերեն թերթի նոյեմբերի 25—ի համարում՝ Papier d Armenie հավելվածում՝ «Հանդիպում Իրինա Բարսեղյանի հետ» (Rencontre avec Irina Barseghyan) վերնագրով հրապարակվեց հոդված Ֆրանսիայի հարավային դարպաս համարվող քաղաք այցելությանս եւ գրքիս շնորհանդեսի մասին։
Դեկտեմբերի 7—ին Փարիզի արվարձան Ալֆորվիլի ԱՅԲ (AYP FM) ռադիոկայանում հարցազրույց տվեցի Վարդան Գաբրիելյանին, ինչպես նաեւ հանդիպեցի Փարիզի հայկական ռադիոյի խորհրդի նախագահ Հենրի Փափազյանի հետ (Անրի Փափազեան)։
Դեկտեմբերի 11—ին Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միության հրավերով կրկին եղա Ալֆորվիլում, որտեղ դասախոսություն կարդացի ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գործունեության եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին (առաջին անգամ այդտեղ դասախոսություն էի կարդացել 2016 թ. նոյեմբերին)։
Թեմայի այժմեականությունը եւ հետաքրքրության աստիճանը նկատի ունենալով, ինչպես նաեւ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների ցանկությունը՝ 2018 թվականին սկսեցի զբաղվել հայերենից անգլերեն թարգմանության աշխատանքների կազմակերպմամբ։
Թարգմանությունը (The Self—Defense of the Getashen Sub—District in Northern Artsakh) լույս տեսավ 2019 թվականին Երեւանում՝ «Անտարես» հրատարակչությունում (թարգմանիչներ՝ Խ. Դրամփյան եւ Ն. Հարությունյան, թարգմանության ծախսերը հոգաց կանադահայ Հրաչ Ճապրայեանը, իսկ տպագրությանը՝ գրքի շնորհանդեսներից գոյացած միջոցներով)։
Թաթուլ Կրպեյանի ծննդյան 55—րդ տարեդարձի շրջանակներում գիրքն առաջին անգամ ներկայացվեց Միացյալ Թագավորությունում։ 2020 թվականի փետրվարին Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Հայ առաքելական ս. եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց իմ եւ դստերս՝ Ասպրամ Կրպեյանի այցելությունը Լոնդոն։ Փետրվարի 14—ին Օքսֆորդի համալսարանում (Oxford University), փետրվարի 16—ին՝ Լոնդոնի Հայ կենտրոնում, փետրվարի 18—ին՝ Լոնդոնի թագավորական քոլեջում (King s College London) ես ներկայացրի անգլերեն թարգմանված աշխատությունը։ Մեծ պատիվ էր ինձ համար, որ հրավերս ընդունել եւ Լոնդոնի թագավորական քոլեջում դասախոսություն—շնորհանդեսին ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։ Վերջում ելույթ ունենալով՝ նա կարեւոր շեշտադրումներով ընդգծեց, որ «գիրքս օգտագործելու է որպես գործիք Ադրբեջանի հակահայ քարոզչության դեմ պայքարում, ինչպես նաեւ Լորդերի պալատում՝ պատմական ճշմարտությունը փաստերով ներկայացնելու համար»։
Միացյալ Թագավորությունում «Համայնք» (Hamaink Armenian NewsUK) առցանց հեռուստաընկերության համահիմնադիր Զորիկ Գասպարեանի հրավերով 40 րոպեանոց հարցազրույց տվեցի, որը տեղադրվեց հեռուստաընկերության յութուբյան պաշտոնական էջում։
Լոնդոնի Թագավորական քոլեջում դասախոսություն—շնորհանդեսը կազամակերպել էին հայ ուսանողները՝ Լոնդոնի Թագավորական քոլեջի Հայկական ընկերության (KingÕs College London Armenian Society) նախաձեռնությամբ, իսկ տեսանկարահանումը կատարեց Զորիկ Գասպարեանը։
Միացյալ Թագավորությունում իմ հանդիպումներն էականորեն տարբերվում էին նախորդներից։ Այդտեղ գիրքը ներկայացվեց ոչ միայն հայ, այլեւ օտարազգի գիտական հանրույթին։ Դասախոսությունները վարում էի թե հայերենով եւ թե անգլերենով։
2018 թվականից սկսած՝ տարբեր երկրներում գրքիս շնորհանդեսներն ուղեկցվել են նաեւ նորընծա ձայնասկավառակի շնորհանդեսով, որում ընդգրկված են երկու երգ՝ Թաթուլ Կրպեյանի հեղինակած (եւ խոսքերը, եւ երաժշտությունը) միակ երգը՝ «Կռունկը» եւ «Քաջն Թաթուլ» (հեղ.՝ Նունե Դիլանյան) ձոներգը։
Ամփոփելով «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրության՝ չորս տարիների ընթացքում անցած ճանապարհի մասին նոթերս՝ ընդգծեմ, որ Թաթուլ Կրպեյան ազգային հերոսի անմահության ասքը ժամանակի հոլովույթում անընդհատ է։ Նրա ազգային, հասարակական—քաղաքական, ռազմական գործունեությունը եւ Արցախյան ազատամարտ—հերոսամարտի սկզբնական փուլի՝ Գետաշենի ինքնապաշտպանության պատմությունն ամփոփող համահավաք պատմագիտական աշխատությունը գրավոր հուշարձան են, որ կերտվել է հերոսների անձնազոհությունը գնահատելու, նվիրյալներին ճանաչելու, նրանց սխրանքն ու գործը սերունդների հիշողության մեջ ըստ արժանվույն պահպանելու իմ՝ որպես հեղինակի, համեստ առաքելության հստակ գիտակցմամբ։
Հեղինակ՝ Իրինա ԲԱՐՍԵՂՅԱՆ (ԿՐՊԵՅԱՆ)
Պատմական գիտությունների թեկնածու

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO