Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՅԼՔ...


ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների

Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի փորձ է կուտակել

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020 թ.) նպատակով ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը 2020 թ. հուլիսի 1-ին էր։ Էներգաբլոկի գործարկումը 65 օր հետո կլինի՝ սեպտեմբերի 3-ին։ Ժամանակահատվածի կեսն արդեն անցել ենք։ Ի՞նչ գործեր են արվել այս ընթացքում։ Համավարակի այս պայմաններում հասցնու՞մ ենք աշխատանքներն իրականացնել ըստ ժամանակացույցի։
Ինչպես տեղեկացանք Հայկական ԱԷԿ-ից, այո, աշխատանքներն ըստ ժամանակացույցի արվում են, համավարակի այս պայմաններում խոչընդոտներ չեն ծագել, արտերկրից համապատասխան մասնագետներն էլ են ժամանել։ Եվ այս պահի դրությամբ՝ 3 արտադրամասում հիմնական աշխատանքերն արդեն արվում են կամ արված են։
Էլեկտրական արտադրամասում, օրինակ, 2020 թ. ՊՆՎ աշխատանքների ծավալը ներառում է հետեւյալ քայլերը. 1. տուրբոգեներատոր—3—ի հիմնանորոգումը, որն անում են «Ատոմէներգոռեմոնտ» ԲԸ մասնաճյուղի աշխատակիցները, 2. տուրբոգեներատոր—3—ի գրգռման համակարգերի սարքերի տեխնիկական սպասարկումը՝ «B» ծավալով։ Որպեսզի մասնագիտական տերմինաբանությամբ ընթերցողներին չծանրաբեռնենք, հավելենք նաեւ տուրբոգեներատոր—3—ի պաշտպանության եւ ավտոմատիկայի տեխնիկական սպասարկումը եւն։
ՊՆՎ ընթացքում կենտրոնացված վերանորոգումների արտադրամասում աշխատանքների ծավալը ներառում է հետեւյալ քայլերը։ Օրինակ՝ թիվ 3 տուրբագրեգատի բարձր ճնշման տաքացուցիչների տեխնիկական զննումը, W տիպի դրենաժի փականների փոխարինումը (8 հատ), թիվ 3, 4 տուրբաագրեգատների գազահովացման պոմպերի եւ դրանց ֆիլտրերի վերանորոգումը։ Ծրագրի համաձայն՝ տուրբինային արտադրամասում սարքավորումների եւ խողովակաշարի մետաղի զննման համար մետաղի մաքրման աշխատանքներ էլ են արվում։ Հավելյալ՝ զատիչ—շոգեգերտաքացուցչի կցաշուրթի միջադիրի փոխարինումը, շրջանառու պոմպի խողովակաշարի վերանորոգումը, տարբեր փականների փոխարինումն ու հիմնանորոգումը եւն։
Տուրբինային արտադրամասի աշխատանքներից էլ այս պահին կարող ենք խոսել։ Դրանք են թիվ 3 տուրբաագրեգատի բարձր ճնշման տաքացուցիչների տեխնիկական զննումը, թիվ 3, 4 կոնդենսատորների խողովակների մաքրումը «ՀԱՄԵԼՄԱՆ» կոչվող բարձր ճնշումային սարքերի միջոցով։ Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք մասնագետներից, նշված բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են կամ ավարտական փուլում են։ Ամենակարեւորը՝ ՊՆՎ 2020 թ. աշխատանքների ամփոփագրով նախատեսված մյուս աշխատանքները նույնպես կատարվում են ըստ ժամանակացույցի։
Ընդհանուր առմամբ, պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում հիմնական աշխատանքները վերաբերում են ռեակտորի միջին նորոգմանը, 2 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնական նորոգմանը, 6 շոգեգեներատորների տեխնիկական զննմանը, տեղեկատվահաշվողական նոր համակարգի տեղադրմանը, վթարային, կարգավորման եւ փոխհատուցման կասետների շարժաբերների զննմանը, գլխավոր շրջանառու խողովակաշարի եւ գլխավոր փակիչ սողնակների մետաղի եռակցման կարերի արատորոշմանը։
Մենք այս բոլոր քայլերը մասնագիտական «բնորոշումներով» ներկայացնում ենք նաեւ այն պատճառով, որ փարատվեն հանրության շրջանում բոլոր այն մտահոգությունները, որ վերջերս ծագել են թյուրքական կողմից նետված քաղաքական հայտարարությունների հետեւանքով։ Այլ կերպ՝ Հայկական ԱԷԿ—ում ընթացիկ, պլանային, հիմնական եւ ընդհանրապես ցանկացած աշխատանք արվում է ամենայն մանրամասնությամբ եւ մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։ Ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի գլխավոր նախագիծ է Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացումը։ Չմոռանանք նաեւ, որ Հայաստանը կուտակել է Հայկական ԱԷԿ—ի շահագործման եզակի փորձ (6,5 տարվա ընթացքում կոնսերվացման մեջ գտնվելուց հետո երկրորդ էներգաբլոկը վերաթողարկվեց)։ Կայանը կարեւորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի, սոցիալ—տնտեսական կյանքի զարգացման եւ ընդհանրապես ռազմաքաղաքական անվտանգության համար։ Եվ հիմա որպես Հայկական ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառու հանդես է գալիս «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ—ն, որի հիմնական խնդիրներն են կայանի գոյապաշարի վերականգնումն ու շահագործման ժամկետի երկարացումը, նրա անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

01-08-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO