Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՇԽԱՐՀ


Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ

Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են կայացրել պահպանել ստատուս-քվոն սիրիական Իդլիբում: Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը թուրքական զորքերին չթույլատրեց հարձակում սկսել Թել-Ռաֆաթի ու Մանբիջի վրա: Ավելին՝ քաղաքագետ Իքբալ Դուրայի կարծիքով՝ Ռուսաստանը մոտ ժամանակներս կարող է ընդհանրապես դադարեցնել համատեղ օպերացիաները թուրքերի հետ:
Մեկ շաբաթ տեւած սրացումից հետո իրավիճակը Սիրիայի Իդլիբ նահանգում կայունացել է: Այդ մասին է վկայում այն, որ ռազմական ոստիկանությունը կասեցրել է պարեկային գործողությունները հյուսիսարեւմտյան շրջանում, որտեղ զինված ընդդիմության օբյեկտները հանկարծակի հարձակման են ենթարկվել սիրիական ուժերի կողմից, ինչի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Տեղեկացված աղբյուրները «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը հայտնել են, որ անցյալ շաբաթ տեղի են ունեցել ռուս-թուրքական բանակցություններ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Իդլիբում, ինչպես նաեւ Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք Սիրիայի ժողովրդավարական ուժերի վերահսկողության տակ են:
Ըստ նրանց՝ Մոսկվան եւ Անկարան որոշել են պահպանել ստատուս-քվոն ինչպես Իդլիբում, այնպես էլ Եփրատ գետի արեւելյան ափին այն բանից հետո, երբ ռուսական կողմը չթույլատրեց թուրքական զորքերին՝ սկսել նոր ռազմական հարձակումը, որպեսզի վերահսկողություն հաստատեն Թել Ռաֆաթ եւ Մանբիջ քաղաքների վրա, որտեղ քրդական ուժեր կան:
Ինչպես նշել է քաղաքագետ Իքբալ Դուրան, Իդլիբում ահաբեկչական խմբավորումներին եւ չափավոր զինյալներին զսպելու պատասխանատվությունը կրում է Անկարան, ուստի այս քաղաքի վրա հարձակման հավանականությունը պահպանվում է: «Ալ-Արաբիայի» համար կատարած մեկնաբանություններում նա նշել է. «Եթե Թուրքիան չկարողանա կատարել այդ խնդիրը, ապա դա կարող է հանգեցնել տարածաշրջանում Մոսկվայի հետ համատեղ գործողությունների դադարեցմանը, ինչպես դա եղավ մի քանի օր առաջ Իդլիբի մերձակայքում գտնվող միջազգային M5 մայրուղում, երբ ռուսական ռազմական ոստիկանությունը հրաժարվեց մասնակցել թուրքական բանակի հետ համատեղ պարեկությանը»:
Ըստ փորձագետի՝ Մոսկվան չի ընդառաջի թուրքական պահանջներին եւ Անկարային չի թույլատրի վերահսկել Թել Ռաֆաթն ու Մանբիջը: Այդ հարցը լուծվել է մարտին կայացած հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Դուրան ավելացրել է. «Երկու նախագահներն էլ հասկանում են, որ Իդլիբին վերաբերող համաձայնագիրը հեշտ չէ պահպանել, բայց նրանք փորձում են ավելի շատ ժամանակ շահել բանակցությունների նոր փուլի մեկնարկից առաջ: Բացի այդ, Մոսկվան Անկարայի հետ քաղաքների փոխանակման կամ Իդլիբի վրա հերթական հարձակման նոր պատրվակի կարիք չունի: Նման պատրվակներ վաղուց գոյություն ունեն, եւ դրանք տարածաշրջանում շարունակվող ահաբեկչություններն են»:
«Եթե Մոսկվան Անկարային ինչ-որ բան առաջարկելու կարիք ունենա՝ Իդլիբում ռեժիմի ուժերի շարժման փոխարեն, այն թուրքական որոշ ընկերությունների կարող է հնարավորություն տալ՝ մասնակցելու սիրիական հետպատերազմյան վերակառուցման նախագծերին: Միեւնույն ժամանակ, դա թույլ չի տա գրոհներ իրականացնել քրդերի կողմից վերահսկվող տարածքների դեմ, քանի որ այդ դեպքում նրանք նորից կդիմեն Վաշինգտոնին, եւ Մոսկվայի բոլոր փորձերը՝ կապված նրանց հետ մերձենալու եւ իր ուժերը քրդական շրջաններ ուղարկելու հետ, ապարդյուն կլինեն»,-ասել է փորձագետը:
Քաղաքագետի կարծիքով՝ քրդերը կարծում են, որ ռուսները կորցրել են իրենց վստահությունը, երբ Անկարային թույլատրեցին գրավել Աֆրին քաղաքը: Այդ իսկ պատճառով ներկայումս Մոսկվան փորձում է վերականգնել նրանց վստահությունը եւ հասնել համագործակցության քաղաքական լուծման գործընթացում: Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Ազգային կամք» կուսակցության հետ, եւ չնայած Դամասկոսի կառավարությունը մերժել է այն, Մոսկվան ձգտում է չթույլատրել, որ քրդերը կրկին թեքվեն դեպի Վաշինգտոն:
Ռուսական ավիահարվածներից մեկ օր անց թուրք-ռուսական ուժերն Իդլիբի գյուղական տարածքներից մեկում համատեղ պարեկության ընթացքում համակարգման զորավարժություններ են անցկացրել:
Զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակել են նաեւ կապի համակարգ՝ օգտագործելով պարեկային պարապմունքների մասնակիցների միջեւ որոշակի ազդանշաններ՝ «արտակարգ իրավիճակներում թուրք եւ ռուս զինծառայողների գործողությունները համակարգելու համար, օրինակ, երբ ուժերը խոցելի են դառնում իրենց խնդիրները կատարելիս»:
Ինչպես հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանն ու Թուրքիան անվտանգության նկատառումներով դադարեցրել են համատեղ պարեկությունը Հալեպ-Լաթաքիա մայրուղում, սակայն հենց իրավիճակը կայունանա, նրանք կվերսկսեն դա: Ավելացնենք, որ արդեն մի քանի տարի Անկարան Վաշինգտոնից եւ Մոսկվայից պահանջում է իրեն հանձնել Թել Ռաֆաթ եւ Մանբիջ քաղաքները, որոնք Հալեպ նահանգի արվարձանում են` Թուրքիայի սահմանի մոտ…

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO