Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.11.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից

Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ Անկարան խոսում է տարածքների ամբողջականության մասին

Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յագմուր Ահմետ Գյուլդերեն վերջերս Կիեւում հայտարարել է, թե աշխարհն «այլեւս չի կարող անտեսել այն փաստը, որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը գտնվում է օկուպացիայի մեջ»:
«Թուրք ժողովուրդը հիանալի հասկանում է, որ ադրբեջանական ժողովուրդը հիասթափված է բանակցություններից, որոնք տարիներով արդյունք չեն բերում: Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է պատմական հիշողությունը կորցրած Գյուլդերեն՝ մոռանալով, թե ովքեր են իրենք, մոռանալով, որ բանակցությունները վաղուց կարող էին պսակված լինել խաղաղությամբ, եթե չլիներ սադրիչ Թուրքիան, որն այս օրերին ոչ թե օգնում է Ադրբեջանին, այլ գրավում է այդ տարածքը՝ մեծացնելով թուրքերի ու ահաբեկիչների քանակն այնտեղ: Եվ հաջողությամբ Ալիեւի թեթեւ ձեռքով ոչնչացնում է ադրբեջանական երիտասարդությանը՝ նետելով ռազմաճակատ:
Իսկ ուկրաինացի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն, որին հայ ընթերցողը լավ է ճանաչում Արցախում պատերազմի առաջին օրերին կատարած հայտարարություններով, թե իր երկիրը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, շեշտել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի ռազմավարական գործընկերն է:
Երբ արցախա-ադրբեջանական սահմանագծին բռնկվեց պատերազմը, եւ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այն սանձազերծել է Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը նախազգուշացրեց, որ թշնամին պատրաստվում է սադրանքներ հրահրել նաեւ Ղրիմում՝ ընդդեմ Ռուսաստանի: Բոլորին էլ պարզ էր, որ ներխուժելով Հարավային Կովկաս՝ չափերը կորցրած Էրդողանը պարզապես մարտահրավեր է նետում Ռուսաստանին եւ ձգտում է նրան ներքաշել պատերազմի մեջ, իսկ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ռուս-թուրքական պատերազմները մղվել են երկու ճակատով՝ կովկասյան եւ բալկանյան: Կովկասյան ճակատում Թուրքիային հաջողվեց Ադրբեջանի ձեռքերով խաղարկել Արցախի խաղաքարտը եւ պատերազմ հրահրել Ռուսաստանի քթի տակ՝ Հարավային Կովկասում, իսկ դրան անմիջապես հաջորդեցին ուկրաինական անմեղսունակների ցնծագին բացականչությունները, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որ Թուրքիան գալու է, գրավելու է Ղրիմը ու նվիրելու է Ուկրաինային: Պատկերացնո՞ւմ եք, թուրքը «նվիրելու է»… Դրան հաջորդեց երկու երկրի պաշտպանության նախարարների ստորագրած ռազմական համագործակցության նոր պայմանագիրը: Ուկրաինացիները դեռ չեն զգում վտանգը, որ սեփական ձեռքերով ձգտում են կախել իրենց գլխին:
Ի տարբերություն «թմրեցված ուկրաինացիների», Ղրիմի թաթարները հանդես եկան հայտարարությամբ՝ ուղղված Թուրքիային, որ, ընդհանուր գծերով ասած, իրենք լավ են ապրում, իրենց իրավունքները պաշտպանված են, եւ իրենք օգնության կարիք չեն զգում: Այլ կերպ ասած՝ թուրքերին այստեղ չհաջողվեց օգտագործել թաթարական խաղաքարտը, սակայն նենգության մեջ հավասարը չունեցող թուրքը մի բան, անշուշտ, կմտածեր, եթե կովկասյան ճակատում իրադարձություններն ընթանային այն հունով, որը ծրագրել էին ադրբեջանա-թուրքական հրոսակները: Այսինքն՝ կովկասյան ճակատում հայկական բանակը, ինչպես հռչակավոր Կոմանդոսն է փաստել, արդեն կոտրել է թշնամու ողնաշարը: Այն թշնամու, որը բաղկացած էր ադրբեջանական, թուրքական զինվորականներից, սիրիական ու պակիստանյան ահաբեկիչներից…
Թուրքիան արցախյան պատերազմի միջոցով փորձում էր Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, առավելության հասնել Իրանի նկատմամբ ու վերածվել տարածաշրջանային գերտերության: Էրդողանի երազանքը փորում մնաց, որովհետեւ այլ կերպ չի կարող լինել նրանց հետ, ովքեր տիեզերական նպատակներ են հետապնդում ձմերուկ ծախողի իրենց հոգեբանությամբ ու մտածողությամբ: Սակայն թշնամուն արժանապատվորեն դիմադրած հայ զինվորն իր քար ու թփին կառչած հայ կամավորի հետ միասին բարձրացրին Հայաստանի ու Արցախի հեղինակությունը ողջ աշխարհում, եւ մեր երկիրն արդեն արժանացել է տարածաշրջանում խաղաղություն երաշխավորող պետության համբավի:
Թուրքերը, ինչպես երեւում է, փորձում են ձեռքերը լվանալ եւ հեռու քաշվել Արցախից, սակայն սեփական հեղինակությունը վերջնականապես չկորցնելու համար հիշեցնում են, որ Ադրբեջանն իրենց բարեկամ պետություն է: Նրանք միաժամանակ ձգտում են «արդարացնել» Վրաստանին, առանց խորհելու, որ մեզ համար լույսի պես պարզ է մի ճշմարտություն. երբ թուրքն է արդարացնում, ուրեմն ստում է:
Եվ այսպես՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունում Վրաստանը ճիշտ դիրքորոշում է որդեգրել»:
«Ես կարծում եմ, որ Վրաստանն այդ հարցում ճիշտ դիրքորոշում ունի: Առաջին՝ նա միշտ սկզբունքային դիրքորոշում է ֆիքսում, երկրորդ՝ փորձում է աշխատել միջազգային գործընկերների հետ հակամարտության ավարտի եւ տարածաշրջանում մշտական խաղաղության հաստատման համար, երրորդ՝ արդար է դիրքորոշումը, որ Վրաստանը չի ուզում, որ իր սեփական տարածքն ինչ-որ մեկի կողմից օգտագործվի զենքի ձեռքբերման ու մատակարարման համար: Մենք Վրաստանի հետ հիանալի հարաբերություններ ունենք, որովհետեւ Թուրքիան հարեւան միակ երկիրն է, որի հետ Վրաստանի սահմանները գծված են: Մեր միջեւ նման կարգի խնդիրներ չկան: Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրում, ընդհանուր բնակավայրեր ունեն, իսկ համատեղ կեցության մշակույթը մեզ համար կարեւոր է: Ցավալի է, որ թուրք եւ վրացական հարաբերությունների վերաբերյալ երրորդ կողմերի կողմից սուտ եւ աղավաղված քարոզչություն կա: Գլխավորն այդ քարոզչությանը չնպաստելն է: Օրինակ՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ Հայաստանը Վրաստանի համար երաշխավոր է, որ Թուրքիան չգրավի Վրաստանը: Սրանք մենք պետք է համատեղ հաղթահարենք: Վրաստանը պետք է դիմադրի նման քարոզչությանը»,- ասել է Ֆաթմա Ջերեն Յազգանը:
Ինչպես նշել է դեսպանը հարցազրույցում, Թուրքիան ցանկանում է մշտական խաղաղություն Հարավային Կովկասում եւ չի պատրաստվում ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք այստեղ չենք անդրադառնա դեսպանի՝ այդ հարցազրույցում արած բոլոր ստախոսություններին ու ճամարտակություններին, իսկ այս հատվածը մեջբերեցինք, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է Թուրքիան աշխատում փախչել իր իսկ սանձազերծած հրդեհից, ինչպես է փորձում ներկայանալ «մարդու կերպարով»: Վարձկան-ահաբեկիչներ, թուրք զինվորականներ, ԱԹՍ-ներ, զենք-զինամթերք Ադրբեջանին մատակարարած երկիրն ասում է՝ ես կապ չունեմ: Երեւի ջայլամի պես գլուխը մտցրել է ավազի մեջ ու կարծում է, որ իրեն ոչ ոք չի նկատել:
Առաջին՝ եթե Թուրքիան գոհ է Վրաստանի դիրքորոշումից, նշանակում է՝ վերջինս կատարել է իրեն ուղղված պահանջները եւ թույլատրել է զենք-զինամթերք ու ահաբեկիչներ տեղափոխել Ադրբեջան՝ միեւնույն ժամանակ փակելով Հայաստանի սահմանները: Երկրորդ՝ երբ դեսպանը նշում է այն մասին, որ Թուրքիան միակ երկիրն է, որի հետ Վրաստանի սահմանը գծված է վերջնականապես, նշանակում է, որ արցախյան ռազմաճակատում հայ զինվորը թուրքերին արդեն ստիպել է չափավորել իրենց ախորժակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում: Թուրքիան այժմ շտապում է հայտարարել, որ տարածքային խնդիրներ չունի Վրաստանի հետ, մինչդեռ բոլորովին վերջերս այդ երկրի պաշտոնյաները հաճախ էին խոսում Բաթումիի «թուրքական ծագման» ու այն Թուրքիային միացնելու անհրաժեշտության մասին:
Թուրքիան միաժամանակ անհանգստանում է այն պատճառով, որ Հայաստանը հասկանում է, թե ինչպիսի քաղաքականություն է վարվում Վրաստանի նկատմամբ: Փորձելով սիրաշահել մեր հարեւաններին՝ նրանց ընդամենը թմրեցնում են: Այդպես եղել է թուրքերի իրականացրած բոլոր ցեղասպանություններից առաջ: Այդպես կլինի միշտ, եթե խոսում ենք թուրքի մասին:
Պաշտոնական մի հանդիպման ժամանակ Էրդողանը բռնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ձեռքերը, իսկ հիմա ահաբեկիչներին նետում է տարածաշրջան ու նրանց ուղղում Ռուսաստանի ու Իրանի դեմ: Նույն Էրդողանը հարազատ մարդ էր դարձել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար, «եղբայրներ» էին դարձել, իսկ հիմա բոլորը գիտեն նրա իրական վերաբերմունքի մասին: Թուրքը չի փոխվել, եւ մենք նրան լավ ենք ճանաչում: Հայկական Արցախը սանձեց Թուրքիային Հարավային Կովկասում:
Թուրքիան Արցախի ու Ղրիմի դեպքում հաճախ է հայտարարում Ադրբեջանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր «սկզբունքայնության» մասին, չնայած այդ տարածքները երբեք էլ նրանցը չեն եղել: Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ Թուրքիան խոսում է տարածքների ամբողջականության մասին: Եվ այնքան է լկտիացել, որ գրավածը, նվեր ստացածը համարում է իրենը, իսկ բնիկների ազատագրական պայքարը՝ տարածքային ամբողջականությանը նետված մարտահրավեր: Եթե այդքան սկզբունքային եք, դուրս եկեք այս տարածքներից եւ ուղղակի անհետացեք: Այստեղ չկա մի թիզ հող, որը պատկանում է թուրքին: Այդ երկրի ողջ տարածքն օկուպացված է:
Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, այն է, որ Թուրքիան չի կարող գոյատեւել այն մակարդակում, որին միտված է աշխարհը: Կիրթ թուրքերը, նրանք, ովքեր չեն կարող պարզապես կուլ տալ այդ երկրի կրթական համակարգի եւ, ընդհանրապես, «պատմագիտական» շրջանակների կեղծ փաստարկ-խայծերն ու լոզունգները, նրանք, ովքեր ի վիճակի են մտածել, դատապարտում են իրենց իսկ պետության վայրագություններն ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ այսօր: Եվ հանրահայտ 301-րդ հոդվածն ուղղակի փաստում է, որ Թուրքիայի առաջին թշնամին կիրթ, գրագետ եւ մտածող թուրքն է: Թուրքիան կարող է գոյատեւել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրում բարբարոս տարրը համեմատաբար ավելի շատ է ու ավելի մեծ դիրք է գրավում: Նշանակում է՝ անկիրթ զանգվածն այդ երկրում պետք է պահպանվի, որպեսզի մարդկային գանգերի վրա կառուցված երկիրը հանկարծ չփլվի: Բայց դա ուտոպիա է, երազանք, որը չի կարող դեմ գնալ բնության ու բանականության բոլոր օրենքներին եւ ամրանալ: Հենց այդ պատճառով «փրկության դուռ որոնող» թուրքը մտածելու է աշխարհով մեկ տարածվելու եւ «պանթուրանական գաղափարի իրականացման միջոցով» խավարի իշխանությունն ամենուր հաստատելու մասին: Կանխելու համար մարդկության զարգացումը, որը նույնպիսի միտումներ է առաջացնելու նաեւ Թուրքիայում, եւ գերակշռություն ստացած կիրթ թուրքերը պատասխան են պահանջելու բոլորից, ովքեր նաեւ իրենց ճակատին են դաջել ցեղասպանություն գործողի խարանը՝ ժխտելով այն:
Չեխիան, օրինակ, այս տխուր օրերին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ կերպ հայտարարելով, որ նոր ցեղասպանություն թույլ չի տա: Սա այդ երկրի պատասխանն էր արցախա-ադրբեջանական հակամարտությունում Թուրքիայի դերակատարությանը: Այլ պատասխաններ էլ են լինելու: Մարդկությունն արթնանում է եւ արձանագրում, որ համաշխարհային զարգացումը՝ միտված դեպի մարդը, այլընտրանք չունի, ուստի այլընտրանք չունի նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կործանումը:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

22-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO