Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել համագործակցությունը Հենրիխ Մխիթարյանի հետ:
«La Gazzetta Dello Sport» պարբերականի հաղորդմամբ՝ ակումբի ղեկավարությունը, տպավորվելով հայ ֆուտբոլիստի վերջին արդյունավետ ելույթներից, ցանկանում է մեկ տարով երկարաձգել նրա հետ պայմանագիրը եւ այդ մասին պաշտոնապես հայտարարել մինչեւ կաթոլիկների կողմից նշվող Սուրբ Ծննդյան տոնը՝ դեկտեմբերի 25-ը: Հռոմեական ակումբն առայժմ հանդես չի եկել համապատասխան հայտարարությամբ: Ըստ այդմ՝ հայտնի չեն նաեւ հնարավոր նոր համաձայնագրի մանրամասները: «Ռոմայի» հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, սակայն կողմերի փոխհամաձայնությամբ դրա դրույթները կարող են վերանայվել: 31-ամյա հայ կիսապաշտպանը վարձակալության սկզբունքով Հավերժ քաղաքի թիմ էր տեղափոխվել անցյալ տարվա ամռան վերջին՝ Լոնդոնի «Արսենալից»: 2020 թ. օգոստոսին նա ազատ գործակալի կարգավիճակում լիարժեք պայմանագիր կնքեց հռոմեացիների հետ: Շուրջ 1,5 տարում Մխիթարյանը «ջալոռոսիների» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 15 գոլի եւ 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Սեպտեմբերի 19-ից մեկնարկած նոր մրցաշրջանի 13 հանդիպումում նա իր հաշվին գրանցել է 7 դիպուկ հարված եւ դարպասի գրավմանը հանգեցրած 5 փոխանցում: Այդ գոլերից 6-ը Հենրիխը խփել է վերջին 3 խաղում:
Ի դեպ, Իտալիայի առաջնության 8-րդ տուրի «Պարմայի» հետ մրցավեճում հեղինակած երկու գոլի շնորհիվ մեր մարզիկն արտասահմանյան առաջնություններում իր կատարած դիպուկ «կրակոցների» քանակը հասցրեց 100-ի, իսկ այլ երկրների ակումբներում խփած գոլերի ընդհանուր թիվը՝ 150-ի (ներառյալ հաջողություններն ազգային գավաթների, սուպերգավաթների, եվրագավաթների եւ միջազգային այլ խաղերում խփածները): Տեղին է հիշեցնել, որ Երեւանի «Փյունիկից» հեռանալուց հետո եւ մինչ «Ռոմային» միանալը Մխիթարյանը հանդես է եկել ուկրաինական Դոնեցկ քաղաքի «Մետալուրգ» եւ «Շախտյոր» թիմերում, գերմանական Դորտմունդի «Բորուսիայում», ինչպես նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում»: Իսկ իտալական մամուլը հաղորդում է մեր հայրենակցի եւս մեկ նվաճման մասին. պարզվում է 1994/95 թթ. մրցաշրջանից ի վեր նա 5-րդ արտասահմանցի խաղացողն է, ով առնվազն երկու գոլ է խփել 2 անընդմեջ խաղում: 25-11-2020
|

փակել >>
|