Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի համախմբմամբ
Հայաստանի սահմանների հարեւանությամբ գտնվող Իգդիրում՝ Երեւանի դիմաց, տասնամյակներ շարունակ կանգնած է մոտ 20-30 հազար զորակազմ ունեցող Թուրքիայի բանակային ստորաբաժանում: Եթե սրան գումարենք այն, որ ամռանը զորավարժությունների անվան տակ թուրքական կանոնավոր զորքերի ստորաբաժանումներ ու օդուժ տեղափոխվեցին Նախիջեւան, եւ դրանց մի մասը մինչ օրս դուրս չի եկել այնտեղից, ապա ռազմական ուժերի տարածաշրջանային հարաբերակցության պատկերն ավելի ամբողջական կլինի:
Մյուս կողմից, Թուրքիան նաեւ Ադրբեջանի Բարդա քաղաք է ուղարկում իր բանակի կանոնավոր ստորաբաժանումներ՝ ՌԴ խաղաղապահների հետ տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելու համար: Սակայն բաց է մնում հարցը, թե ով է վերահսկելու Թուրքիային՝ պարզելու համար, թե, արդյոք, մոնիթորինգ իրականացնող ռազմական ստորաբաժանո՞ւմ է տեղափոխվում Ադրբեջան, թե՞ գրոհային հատուկ ստորաբաժանում, առավել եւս, որ հայտարարված տեխնիկական վերահսկողության ստորաբաժանումներն այնտեղ դե ֆակտո վաղուց են, որոնք պատերազմի ժամանակ իսրայելցի մասնագետների հետ պլանավորում եւ իրականացնում էին ԱԹՍ-ներով եւ ինքնաթիռներով հայկական զինուժին հասցվող հարվածները:
Հայկական երկու հանրապետությունների շուրջ զինուժի նման աննախադեպ ներկայության դեպքում, արդյոք, իրավունք ունենք բացառելու ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Աշխարհում, մասնավորապես մեր տարածաշրջանում մեծ թափ հավաքող աշխարհաքաղաքական տեղաշարժերի այս ժամանակներում չի կարելի բացառել զարգացման ոչ մի սցենար: Չի կարելի նաեւ անտեսել այն փաստը, որ պատերազմի ժամանակ թուրքական հետախուզական ԱԹՍ-ներն անընդհատ թռիչքներ էին իրականացնում Հայաստանի օդային տարածքներում՝ անկախ այն բանից, որ դրանք բոլորը խոցվում էին:
Եթե անգամ ռազմական ուժի այդ ծավալի առկայությունը նախատեսվում է Իրանի հետ հնարավոր բախումների համար, միեւնույն է, Հայաստանը պետք է պատրաստ լինի նաեւ այդ սցենարին, իսկ այն, որ նման զարգացումների հավանականությունը բարձր է, փաստում են Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները: Նա իր ելույթներից մեկի ժամանակ շեշտեց, որ Թուրքիան պատրաստ է ակտիվորեն օգտագործել ԱՄՆ-ի հետ իր սերտ դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները լուծելու համար:
Տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Իրանն ու ՌԴ-ն են: Թուրքական զորքերը տեսականորեն կարող են օգտագործվել այս երկու ուղղություններով: Եթե փորձ արվի ՌԴ-ի հետ հարաբերությունները պարզել մեր տարածաշրջանում, ապա այդ գործընթացը միանշանակ ընդգրկելու է Հայաստանի տարածքը, քանի որ Արցախում ՌԴ խաղաղապահների դեմ ցանկացած գործողություն ՌԴ-ն անպատասխան չի թողնի: Արդեն միջազգային մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ անհամաձայնություններ կան խաղաղապահ գործողություններում թուրքական զինուժի ներգրավման ձեւաչափի շուրջ: Իրանի հետ հնարավոր ռազմական բախումները կարող են տեղի ունենալ Թուրքիա-Նախիջեւան-Հայաստան-Իրան սահմանային հանգույցում:
Զարգացումների երկու տարբերակի դեպքում էլ Հայաստանը պետք է ունենա գործողությունների սեփական պլանը եւ համապատասխան կարողություններ: Պատերազմի ժամանակ հյուծված ռազմական ներուժի շուտափույթ վերականգնումը հրամայական է: Վերլուծման, համապատասխան գնահատականների եւ եզրահանգումների կարիք ունի պատերազմական գործողությունների ողջ ընթացքը՝ պարզելու, թե սպառազինության պակասից բացի էլ որ օղակներում են արձանագրվել բացթողումներ: Ռազմական ոլորտում մասնագիտական գիտելիքներ չունեցողի համար էլ պարզ է, որ կանոնավոր բանակում դրանք շատ փոքր էին, սակայն զինկոմիսարիատների միջոցով մոբիլիզացված զորքերում եղել են հիերարխիայի եւ հրամանատարական գործողությունների թերացումներ: Պատերազմը վեր հանեց նաեւ պահեստազորի մոբիլիզացիայի գործընթացների խնդիրները:
Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջանի կենտրոնում, որտեղ չի կարելի բացառել գործընթացների ոչ մի սցենար: Հետեւաբար, մեր պետականության անվտանգության առաջնային պահանջներից է բխում մշակել եւ ունենալ դրանց դիմակայելու կարողություններն ու հակաքայլերը: Դրանք պահանջում են մեծ ռեսուրսներ, որոնք հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի համախմբմամբ, քանի որ հաջորդ կռիվը Հայաստանի պետականության համար է լինելու:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 25-11-2020
|

փակել >>
|