Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ընդմիջումից հետո վերադարձել է ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակի առաջին հարյուրյակ:
Վերջին վերահաշվարկի արդյունքում մեր ընտրանին երկու աստիճանով բարելավելով սեփական դիրքը՝ հաստատվել է 99-րդ տեղում: Դա հնարավոր է դարձել սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 18-ն ընդգրկող ժամանակահատվածում անցկացրած միջազգային հինգ պաշտոնական խաղում 3 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի գրանցելու շնորհիվ: Այդ ընթացքում մերոնք Ազգերի լիգայի «C» դիվիզիոնի երկրորդ խմբում առավելության են հասել Էստոնիայի (2:0), Վրաստանի (2:1) եւ Հյուսիսային Մակեդոնիայի (1:0) թիմերի նկատմամբ, ոչ-ոքի խաղացել էստոնացիների (1:1) եւ վրացիների (2:2) հետ: Այդպիսով, հայրենի հավաքականի վարկանիշն աճել է 18 կետով՝ հասնելով 1233 միավորի: Տեղին է նշել, որ վերջին անգամ մոլորակի առաջին 100 թիմի շարքում Հայաստանը նշվել էր անցյալ տարվա հոկտեմբերին (դարձյալ 99-րդ դիրքում):
Տեւական դադարից հետո նոր տեսք է ստացել սանդղակի լավագույն տասնյակը, որում խորվաթներին եւ կոլումբիացիներին փոխարինել են մեքսիկացիներն ու իտալացիները: Հիմա բոլորից առջեւում են Բելգիայի (1780 վարկանիշային միավոր), Ֆրանսիայի (1755), Բրազիլիայի (1743), Անգլիայի (1670), Պորտուգալիայի (1662), Իսպանիայի (1645), Արգենտինայի (1642), Ուրուգվայի (1639), Մեքսիկայի (1632) եւ Իտալիայի (1625) հավաքականները: Տիտղոսավոր մյուս թիմերից Դանիան, Գերմանիան եւ Հոլանդիան իրար են հաջորդում 12-14-րդ տեղերում:
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ 28-11-2020
|

փակել >>
|